«Կիրակոս Գանձակեցի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 27. Տող 27.
{{Միջնադարյան հայ պատմագիրներ և ժամանակագիրներ}}
{{Միջնադարյան հայ պատմագիրներ և ժամանակագիրներ}}
{{Արտաքին հղումներ}}
{{Արտաքին հղումներ}}
{{ՀՍՀ|հատոր=5|էջ=450}}

{{DEFAULTSORT:Գանձակեցի, Կիրակոս}}
{{DEFAULTSORT:Գանձակեցի, Կիրակոս}}



12:44, 14 փետրվարի 2020-ի տարբերակ

Կիրակոս Գանձակեցի
Ծնվել էմոտ 1200[1]
ԾննդավայրԳանձակ, Ելտկուզյանների պետություն
Մահացել է1271[1]
Մահվան վայրԳանձակ, Իրան
Մասնագիտությունպատմաբան
 Kirakos Gandzaketsi Վիքիպահեստում

Կիրակոս Գանձակեցի (մոտ 1200[1], Գանձակ, Ելտկուզյանների պետություն - 1271[1], Գանձակ, Իրան), հայ պատմիչ և եկեղեցական գործիչ։

Կենսագրություն

Ծնվել է «յաշխարհն Գանձակայ», ոչ բուն Գանձակում. «աշխարհն Գանձակայ» տարածքային-վարչական շատ ընդարձակ բաժանում էր, որն իր մեջ ընդգրկում էր նաև Արցախի մի քանի գավառ։

Մանուկ հասակում, 1209-1212 թվականներին հավանաբար, ուսումնառությունն սկսում է Մխիթար Գոշի՝ Նոր Գետիկի դպրոցում։ Կիրակոս Գանձակեցին այստեղ է մնացել, ըստ երևույթին, մինչև 1215-1216 թվականները։ Այնուհետև մեկնել է Խորանաշատ վանքի դպրոցը, որը հիմնադրել է Գոշի աշակերտ Հովհաննես Վանականը։

1225 թվականին Խորեզմի սուլթան Ջալալէդդինը ասպատակում է նաև Տավուշը, որտեղ էր Խորանաշատ վանքը։ Դրանից հետո հնարավոր չի լինում այնտեղ շարունակել կրթության գործը։ Հովհաննես Վանականը իր աշակերտների հետ տեղափոխվում է Լորուտ գյուղի մոտ փորել տված քարայրը և շարունակում է ուսուցանել։ Սակայն 1236 թվականին մոնղոլ Մոլար Նուինի հրոսակները հասնում են մինչև Տավուշ, գրավում այն և կողոպտում քարայր-դպրոցն ու այնտեղ ապաստանած ժողովրդին։ Նրանք ուսուցչապետ Հովհաննես Վանականին և նրա աշակերտներից մի քանիսին, այդ թվում և Կիրակոսին, գերեվարում են։ Մի քանի ամիս անց փրկագնով Հովհաննես Վանականը ազատվում է, իսկ Գանձակեցին անմիջապես դիմում է փախուստի։ Գերեվարության ժամանակ նա ծանոթանում է մոնղոլ-թաթարական սովորույթներին, կենցաղային մանրամասներին, մասամբ նաև լեզվին, որոնց վերաբերյալ հետագայում բավականին նյութ է հաղորդել իր «Պատմություն Հայոց» աշխատության մեջ։

1236 թվականին վերստին հաստատվում է Նոր Գետիկում։ Այստեղ մնում է երկար ժամանակ։ 1260 թվականին նա դեռևս այստեղ էր. այդ է վկայում վանքի վիմագիր արձանագրությունը։

Գանձակեցին պարբերաբար եղել է մերձակա կենտրոնական վանքերում, այդ թվում և Հաղպատում, որտեղ էլ Վարդան Արևելցուն խնդրել է գրել «Մեկնութիւն Երգոց երգոյն» աշխատությունը։

Կիրակոս Գանձակեցին մինչև կյանքի վերջը զբաղվել է մատենագիտական աշխատանքով։ Մահացել է 1271 թվականի աշնանը, հավանաբար Նոր Գետիկի վանքում, որտեղ էլ թաղվել է[2]։

Աշխատություններ

Գրականություն

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Հայ մշակույթի նշանավոր գործիչները. V-XVIII դարեր. Երևանի համալսարանի հրատարակչություն. 1976. էջ էջ 296-297.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիրակոս Գանձակեցի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիրակոս Գանձակեցի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 450