«Ագարակ (քաղաք)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 19. Տող 19.
|CoordAddon = city_region:AM
|CoordAddon = city_region:AM
|CoordScale =
|CoordScale =
|երկրի քարտեզի չափ = 250
|երկրի քարտեզի չափ = 300
| երկրամասի քարտեզի չափ =
| երկրամասի քարտեզի չափ =
| շրջանի քարտեզի չափ =
| շրջանի քարտեզի չափ =

19:51, 31 հունվարի 2015-ի տարբերակ

Քաղաք
Ագարակ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիք
ՔաղաքապետՄխիթար Զաքարյան
Հիմնադրված է1949 թ.
Մակերես6 կմ²
ԲԾՄ650 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն5 112 մարդ (2008)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունագարակցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (286)
Փոստային ինդեքս3403
Փոստային դասիչ3403
Ագարակ (քաղաք) (Հայաստան)##
Ագարակ (քաղաք) (Հայաստան)

Ագարակ, փոքր արդյունաբերական քաղաք է Հայաստանի Սյունիքի մարզի հարավ-արևմտյան մասում, ծովի մակերևույթից 650 մ բարձրության վրա։ Այն Իրանի հետ սահմանից 2-3 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք է՝ Արաքս գետի ձախ ափին մարզկենտրոնից 80կմ հարավ-արևմուտք։

Բնակչության թիվը կազմում է մոտ հինգ հազար մարդ, որի գերակշռող մեծամասնությունը աշխատում է «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում և նրան սպասարկող մանր հիմնարկ-ձեռնարկություններում։ Քաղաքը հիմնադրվել է 1949 թվականին, որպես բանվորական ավան։ Ագարակի հիմնադրումը կապված է այս տարածքում օգտակար հանածոների հայտնաբերման և մշակման հետ։

Անվանում

Ագարակ անունը, իրոք, համապատասխանում էր գյուղի թե՛ վայրին, թե՛ բարեբերությանը։ Ագարակը՝ Կաքավաբերդի չորրորդ գյուղը, փոքր էր, ճիշտ է, բայց ուներ բարեբեր, պտղատու այգիներ, ոսկեհատիկ խաղողի ՝ մինչև Լեհվազ գյուղը ձգվող տարածներ, ճաշակով և կոկիկ տնամերձներ։ Ու գյուղացիներն այդ անարատ բարիքներով էլ սիրում էին հյուրասիրել եկվորներին, սեղաններ բացել տան առաջ՝ բարի վայելում ցանկանալով հյուրերին։ Ի դեպ Կաքավաբերդ անունն էլ պատահական չէր այդ վայրի համար։ Մինչև 1930 թվականը՝ հանքի որոնողական աշխատանքները, տասնյակ հազարավոր կաքավներ էին ապրում, ձագ հանում, անուշ կաղ-կղաներով լցնում շուրջբոլորը։ Հանքահետախուզական աշխատանքների հետևանքով ցանքատարածքների կրճատման պատճառով մարդկանցից շուտ թռան-գնացին կաքավները. Բերդն ամայացավ, դատարկվեց աստիճանաբար։ Եվ ինչպես անտես չի մնում ոչինչ, այնպես էլ պատահեց հանքանյութի վրա նստած գյուղի հետ, որ պետք է թոշներ, վերանար որպես բնակավայր։ 1948 թ. գյուղը դատարկվեց, գյուղացիները պետք է հեռանային, ցրվեին։ Եվ ցրվեցին տարբեր վայրեր։ Հին Ագարակի ավերակները գտնվում են Կուրիս գյուղից մեկկմ հարավ-արևելք։ Մինչ այժմ կանգուն է 17-րդ դարում կառուցված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ Սկսվեցին նոր ժամանակներ։ Հանքահանության հզոր ձեռքը ծանր իջավ հովվերգական կյանքով ապրող նահապետական գյուղի կուսական բնության վրա։ Հետախուզական աշխատանքներից անցան հանքահանության։ Գլխատվեցին սարերը. երկրին մետաղ էր պետք>>։ Ագարակ քաղաքը հիմնադրվել է 1949 թվականին՝ պղնձամոլիբդենային հանքավայրի պաշարների շահագործումն իրականացնելու ակնկալիքով։ 1949 թ. գարնանը Արաքս գետի ձախ ափին կառուցվեց առաջին փայտյա տնակը և այդ ժամանակվանից սկսվեց կոմբինատին կից ավանի կառուցումը, որը ՀԽՍՀ Գերագույն սովետի նախագահության 1954 թ. մայիսի 18-ի հրամանագրով դասվեց ՀԽՍՀ քաղաքատիպ ավանների շարքը։ Ագարակ քաղաքը գտնվում է Հայաստանի Հանրապետության հարավ-արևմտյան ծայրակետում, Արաքս գետի ձախ ափին՝ պետական սահմանի անմիջական հարևանությամբ և զբաղեցնում է 0.85 քառ.կմ տարածք։ Սյունիքի մարզի և Հայաստանի ամենահարավային քաղաքն է, որը երեք կողմից շրջապատված է բարձրաբերձ լեռներով, իսկ մի կողմում սահմանային Արաքս գետն է։ Բնական այս դիրքին լրացնելու են գալիս քաղաքական-աշխարհագրական, տնտեսա-աշխարհագրական և տրանսպորտային դիրքերը։ Հայր Միքայել Չամչյանի Պատմությունից մեզ հայտնի է դառնում, որ Արաքսը դրախտի չորս գետերից Գեհոնն է ,և գիտնականներից շատերն այն համոզման են, որ դրախտն էլ Մեծ Հայքում էր գտնվում։

Դեռևս 1805 թ., երբ տարածաշրջանը ոչ պաշտոնապես ներառվել էր Ռուսաստանի կազմում, Ագարակի հանքերը շահագործում էին հույները։ Նրանց միջոցով Ագարակ գյուղի մոտ 1817թ. հիմնարկվեց Սյունիքում առաջին պղնձաձուլարանը։ Հանքանյութի հայթայթումը դժվարացել էր, և ձուլարանը երկար ժամանակ չաշխատեց։ Արդեն 1844 թ. շուշեցի Հակոբ Ռոզովը կարողացավ վերսկսել պղնձի ձուլումը։ Հանքավայրն ընդհատումներով շահագործվել է 1857-1913 թվականներին։ Հանքավայրի հետագա հետախուզումը շարունակվել է 1930-1951 թ.։ Հանքավայրի պաշարներն առաջին անգամ հաստատվել են 1956 թ.։ Հանքը սկսել է շահագործվել 1954թ., իսկ հարստացուցիչ ֆաբրիկան՝ 1958 թ.։ Կոմբինատի գլխավոր նախագծողներն էին Գունավոր մետաղների նախագծման պետական ինստիտուտը, ապա՝ Գունավոր մետաղների հայկական գիտահետազոտական ինստիտուտը։ Հարստացուցիչ ֆաբրիկայի նախագծերի տեխնոլոգիական մասը կազմվել է օգտակար հանածոների մեխանիկական մշակման համամիութենական գիտահետազոտական և նախագծային ինստիտուտի կողմից։ Կոմբինատի շինարարությանը մասնակցել են Խորհրդային Միության 30 ազգերի ներկայացուցիչներ։ Կոմբինատի շինարարության շահագործման պետական ընդունումը կատարվել է 1963 թ. ապրիլին, իսկ առաջին արտադրանքը թողարկվել է 1963 թ. մայիսի 28-ին, որն էլ համարվում է Կոմբինատի ծննդյան օր։ Ներկայիս տվյալներով տարեկան մշակվում է 2.8-3 միլիոն տոննա հանքաքար։ Իսկ 2013 թ. հունվար ամսից արտադրության ծավալը կաճի 20%-ով։ Երկրաբանական վերջին հետախուզական աշխատանքների արդյունքում հաստատվել են ևս 100 տարվա պաշարներ, ինչը շատ կարևոր է Ագարակի սոցիալ-տնտեսական զարգացման և բնակչության բարեկեցության համար։

Ագարակ քաղաքը միաժամանակ սահմանակից է երկու պետական միավորների՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը և բնականաբար նրան է վերապահված Հայաստանի հարավային և միակ դարպասը լինելու մենաշնորհը։ Անկախացումից առաջ Հայաստանի Հանրապետությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ շփում չուներ; 1992 թ. մայիսի 11-ին բացվեց Մեղրու մաքսակետը, որը ներկա վարչական շենքում չէր։ Վերջինս իր տարածքով շահագործման հանձնվեց 1998 թ. ։ Այստեղ տարեկան 27-28 հազար բեռնատար մեքենաների մուտք կա։ Սահմանային փոխշահավետ համագործակցությունը Ագարակին դարձրել է Իրանի և Հայաստանի միջև արդյունավետ գործող մաքսային միակ քաղաքը։ Ագարակով են անցնում Հայաստան Իրան միջպետական ճանապարհը և էլէկտրահաղորդման բարձրավոլտ գծերը, Երևան-Նախիջևան-Բաքու ներկայումս չգործող երկաթգիծը և ավտոճանապարհը։ Ագարակը Հայաստանի ամենացածրադիր քաղաքներից մեկն է, ծովի մակարդակից ունի 700 մ բարձրություն։

Կարճևանի դաշտը, որի տարածքում է գտնվում Ագարակը, դավիթբեկյան հաղթանակների օրրան է։ Զորավարն այստեղից Մխիթար հազարապետին ու Տեր-Ավետիսին 66 մարդով ձախափ Դուզալ, Քյազում խանի մոտ՝ օսմանցիների դեմ համագործակցության առաջարկով։ Միացյալ ուժերը Կարճևանի դաշտից փախուստի մատնեցին թշնամուն, և Մխիթարն առաջարկեց խանին միասնական զորքով գնալ ու փակել դեպի Օրդուբադ տանող Ծիրանաձորը։ Բայց Խանը հարձակման ժամին լքեց Մխիթարին, և հայ զորականները, չերկնչելով, միայնակ կտրեցին կիրճն ու ու հաղթանակ տարան։ Այսօր ՀՀ Պաշտպանության Նախարարության Ագարակում տեղակայված զորամասը համարվում է մարտական հենկետեր ունեցող զորամաս, գտնվում է մշտական մարտական պատրաստականության ուսուցման ամենօրյա գործունեության մեջ։ Գնդի հիմնական խնդիրն է պաշտպանել, անառիկ ու անվտանգ պահել երկրի հարավ-արևելյան սահմանը և կատարել վերադաս հրամանատարության կողմից տրված մարտական առաջադրանքները; Համաձայն հաստատված կարգացուցակի՝ զորամասի անձնակազմի ծառայողական օրը սկսվում է ժամը 6։30 –ի <<Վերկացով>>, այնուհետև անցկացվում է մարմնամարզություն, տարածքի, զորանոցի և անձնական մաքրություն, լինում է նախաճաշ։ Երկուշաբթիից ուրբաթ օրերին՝ ժամը՝ 9։00-14։00 կազմակերպվում են մարտական պատրաստականության պարապմունքներ տարբեր առարկաներից։ Անձնակազմի հետճաշյա հանգստից հետո կազմակերպվում է տեխնիկայի և սպառազինության խնամք։ Այնուհետև տրվում է ինքնապատրաստության ժամ, որից հետո կազմակերպվում են դաստիարակչական, իրավական և սպորտային զանգվածային միջոցառումներ։ Ընթրիքից հետո անձնակազմին հատկացվում է ազատ ժամանակ՝ անձնական կարիքները հոգալու համար, այնուհետև լինում է հեռուստահաղորդումների դիտում, երեկոյան անվանականչ, իսկ ժամը 22։00-ին՝ քուն։ Յուրաքանչյուր շաբաթ օր՝ մինչև ճաշը, անձնակազմը զբաղվում է տնտեսական աշխատանքներով, իսկ ճաշից հետո անձնական սանիտարահիգիենիկ բնույթի գործեր են անում։ Կիրակի օրերին իրականացվում են պլանավորված հանգստի և ժամանցային միջոցառումներ, զորամասում կազմակերպվում են համերգներ, վիկտորինաներ, սպորտային խաղեր, հանդիպումներ անվանի մարդկանց հետ, կինոդիտումներ, գործում է ռադիոհանգույցը, պատրաստվում են հաղորդումներ և հեռարձակվում ողջ զորամասում, իսկ լավագույն զինվորներին տրվում են ազատ արձակումներ։ Յուրաքանչյուր ամսվա վերջին կիրակի օրը կազմակերպվում է <<Բաց դռների օր>>, որի ընթացքում պարտադիր ժամկետային զինծառայողների ծնողներն ու հարազատներն այցելում են զորամաս, հանդիպում իրենց զավակների և նրանց անմիջական հրամանատարների հետ, ծանոթանում զորամասի կենցաղային պայմաններին և առօրյային։ Ամենակարևոր ամենամսյա միջոցառումը, որ իրականացվում է զորամասի անձնակազմի ծափահարությունների ներքո, մարտական հենակետերում 15-օրյա հերթապահություն իրականացնող անձնակազմին ճանապարհելու և ընդունելու արարողությունն է։ Զորամասում առկա է կայացած և առողջ զինվորական կոլեկտիվ, որտեղ բացակայում են այնպիսի արատավոր երևույթներ, ինչպիսիք են, այսպես կոչված, <<դեդովշինան>> և << հեղինակությունները>> ։

Բանվորական ավանի կայացման ու գոյատևման համար շատ կարևոր էր սոցիալ-մշակութային համակարգը՝ դպրոցը, մանկապարտեզը, ակումբը, բացօթյա թատրոնը, հիվանդանոցը։ 1965 թ.-ին <<Ագարակ ավանի հիվանդանոցի շենք կառուցելու համար հողամաս հատկացնելու մասին>> որոշում կայացվեց և կառուցվեց հիվանդանոցի շենքը։ Որոշվել էր Ագարակ քաղաքում 15 մահճակալանոց փոքրիկ հիվանդանոց կառուցել, բայց շնորհիվ Կոմբինատի առաջին տնօրեն Սաբիր Ստեփանյանի ջանքերի՝ առավել ընդարձակ առողջապահական համալիր կառուցվեց։ Իր պահանջը նա ներկայացրեց որպես արտադրական անհրաժեշտություն և 15-ի փոխարել կառուցվեց 60 մահճակալանոց հիվանդանոցային համալիր՝ բաղկացած 3 մեծ և առանձին հարակից փոքրիկ մասնաշենքերից։ 1968 թ Ագարակի հիվանդանոց համալիրը շահագործվեց։ Սկսվեց հիվանդանոցի կահավորումը, զինումը բուժսարքավորումներով, համալրումը կադրերով։ 2000 թ.-ից Ագարակի հիվանդանոցի ղեկավարությունը կարողացավ պաշտպանության նախարարության կողմից ստանալ համաձայնություն Ագարակում տեղակայված զորամասի բժիշկների ՝ հիվանդանոցում համատեղությամբ աշխատելու վերաբերյալ, որը նոր էջ էր հիվանդանոցի գործունեության մեջ։ Աստիճանաբար ձևավոևվեցին և զարգացան վիրաբուժական, մանկաբարձագինեկոլոգիական, թերապևտիկ ծառայությունները։ 2003 թ. Ազգային ժողովի պատգամավոր Մկրտիչ Մկրտչյանի միջամտությամբ հիվանդանոցում ինֆեկցիոն բաժանմունք բացելու թույլտվություն ստացվեց։ Տարածքների վերանորոգման, սարքավորումներով հագեցնելու խնդիրները լուծելու եկան մի շարք մարդասիրական կազմակերպություններ, մասնավորապես <<Առաքելություն արևելքը>>-ը, որը լուրջ ներդրում ունեցավ պոլիկլինիկայի գործունեության բարելավման մեջ, ՄԱԿ-ի մի շարք ծրագրեր, ամերիկյան, բրիտանական դեսպանատները։ 2009 թ. սեպտեմբերի 17-ի նիստում ՀՀ կառավարությունը որոշեց միաձուլել Սյունիքի մարզի <<Մեղրու բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ն և <<Ագարակի հիվանդանոց>>ՓԲԸ-ն՝ միավորելով թերբեռնված բժշկական ծառայությունները և ստեղծելով նոր՝ <<Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն >>ՓԲԸ։ Հաշվի առնելով Ագարակի հիվանդանոցի վիրաբուժական և մանկաբարձա-գինեկոլոգիական և ինֆեկցիոն ծառայությունների մատուցման բարձր ցուցանիշները՝ որոշվել է վերոհիշյալ ծառայությունները կենտրոնացնել Ագարակում, իսկ թերապևտիկ ծառայությունները թողնել Մեղրիում՝ տեղափոխելով Մեղրու ԲԿ պոլիկլինիկակն շենք։ Միավորումից հետո բժշկական կենտրոնում գործող մահճակալների թիվը 25-ից հասել 45-ի, տարեկան կատարվում է 140-160 որովայնային վիրահատություն, բուժվում ՝ 650-ից 700 մարե։ Բուժանձնակազմը բավականին երիտասարդ է, պատրաստ աշխատելու, գործելու, ծառայելու տարածաշրջանի բնակչությանը։

Ագարակում առաջին դպրոցը բացվել է 1954 թ., այն յոթնամյա էր, տնօրենն էր Արշավիր Մելքոնյանը։ Դպրոցը սկզբում տեղավորված էր հրապարակի վրա գտնվող երկհարկանի շենքի առաջին հարկում։ Առաջին այս դպրոցը հետագայում դարձավ Ռուսական միջնակարգ, այնուհետև Ագարակի թիվ 2 միջնակարգ դպրոց։ Նույն տարում ծնունդ առավ նաև բանվոր երիտասարդության երեկոյան միջնակարգ դպրոցը։ 1968 թ. բացվեց Ագարակի մյուս ՝ թիվ 1 հայկական դպրոցը, որն էլ Ագարակի ներկայիս միջնակարգ դպրոցն է։ Այն կարճ ժամանակում կահավորվեց և դարձավ հանրապետության լավագույն դպրոցներից մեկը։ 1957 թ.՝ Եղիշե Չարենցի ծննդյան տարեդարձի առթիվ, դպրոցը կոչվեց բանաստեղծի անունով։1997 թ. քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցը լուծարվեց և միացավ Ե.Չարենցի անվան միջնակարգ դպրոցին։ Կրթոջախը հզոր էր, ուներ 1000 աշակերտ։ 2003 թվականից այն դադարեց կրել Ե.Չարենցի անունը։ Դպրոցն իր գործունեության ընթացքում տվել է բժիշկներ, ինժեներներ, գյուղատնտեսներ։ Մանկավարժների 50 տոկոսն ավարտել է հենց այս կրթօջախը։ Ներկայումս դպրոցն ունի 650-ից ավելի աշակերտ։

Ագարակի արվեստի մանկական դպրոցը հիմնադրվել է 1968 թ. կոմբինատի տնօրեն Սաբիր Ստեփանյանի նախաձեռնությամբ։ Դպրոցին տրամադրեցին հրապարակի վրա գտնվող շինվարչության շենքը, վերանորոգեցին, ապահովեցին գույքով և երաժշտական գործիքներով։ Հիմնադրման առաջին տարում դպրոցն ուներ 25 աշակերտ, ընդամենը 2 ուսուցիչ և միայն 1 դաշնամուրային բաժին։ Երևանից Ագարակ գործուղվեցին կրթօջախի անդրանիկ տնօրենը՝ Հասմիկ Թոփչյանը և Վիոլետա Գյուրջինյանը՝ դաշնամուրի միակ ուսուցչուհին։ Ագարակցի 20 աշակերտներին, որոնք սովորում էին Մեղրու երաժշտական դպրոցում, տեղափոխեցին Ագարակի երաժշտական դպրոց։ Իր գործունեության ընթացքում դպրոցը տվել է շուրջ 600 շրջանավարտ, որից 60-ը ստացել են միջնակարգ մասնագիտական և բարձրագույն կրթություն։ Սաների մասին գովեստներով ու հարգանքով են խոսում Կապանի, Երևանի, Վանաձորի, Արարատի, Ստեփանակերտի երաժշտական ուսումնարանների տնօրեններն ու Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դասախոսները։ Դպրոցի ուսուցիչների 90%-ը նախկին սաներն են։ Այսօր դպրոց են հաճախում 200-ից ավելի սան։ Ավելացնենք նաև, որ 2009 թ.-ից արվեստի դպրոցին են միացել քաղաքում գործող երեք գրադարանները։

Ագարակի մշակույթի պալատը շահագործման է հանձնվել 1965 թվականին։ Առաջին տնօրենը եղել է Ռոբերտ Կամոյանը։ 1972-1996 թթ. Մշակույթի պալատում գործել են գեղարվեստական ինքնագործ բազմաթիվ խմբեր՝ <<Զանգեզուր>> պարային համույթը, <<Արաքս >> վոկալ-գործիքային համույթը, մանկական և աղջիկների վոկալ-գործիքային համույթներ, ժողգործիքների համույթ, հայկական և ռուսական թատերական խմբեր, տիկնիկային թատրոն, քառաձայն երգչախումբ, ասմունքի խումբ, մանկական պարի խումբ, ազգագրական երգի-պարի խումբ։ Մշակույթի այս օջախում ելույթ են ունեցել հանրապետական տարբեր ստեղծագործական խմբեր, արվեստագետներ, գրողներ։ Այսօր Ագարակի մշակույթի պալատը գեղեցիկ վերանորոգված է, և բոլորս անհամբեր սպասում ենք ժամանակավորապես իր գործունեությունը դադարեցրած, սակայն մոտ ապագայում խոստումնալից, մշակութային կյանքով լեցուն հաստատության վերաբացմանը։

Ագարակը կառուցվում էր։ Ամեն քայլափոխի կիսավարտ տներ, շինանյութի կույտեր, խրամուղիներով խաչված փողոցներ։ Հարկավոր էր երեխաների համար մանկապարտեզ ստեղծել։ Այդ բարդ ու դժվարին աշխատանքը հանձնվեց Արծվիկ Գյուլնազարյանին։ 1955 թվական… Դժվար էր ,իհարկե, մի բնակելի շենքում երկու բնակարան էին հատկացրել մանկապարտեզի համար։ Երեխաների համար չկար սպասք, անկողին, խաղալիքներ։ Մանկապարտեզի աշխատողները իրենց տներից բերում էին անհրաժեշտ պարագաներ և օգտագործում։ Սկզբնական շրջանում գործում էր միայն մեկ խումբ, որտեղ ընդգրկված էին 30-35 երեխա։ Որոշ ժամանակ անց վերջապես այդքան սպասված տիպային մանկապարտեզի շենքը սեպտեմբերի 1-ին շահագործման հանձնվեց՝ երկհարկանի, գեղեցիկ, լուսավոր։ Մեղրու տարածաշրջանը, գտնվելով մայրաքաղաքից հեռու, որոշ ժամանակ դուրս մնաց պետության ուշադրությունից։ Եվ այդ դժվարին աշխատանքն ընկավ մանկապարտեզի տնօրենի և քաղաքապետի ուսերին։ 2000 թ.-ի հունվարի 7-ին, քաղաքապետարանի որոշմամբ միացան Ագարակի երկու մանկապարտեզները, և նոր մանկապարտեզը դարձավ <<Ագարակի թիվ 1 մսուր/մանկապարտեզ>> Համայնքային Ոչ Առեվտրային Կազմակերպություն, որն ավելի մեծ ու հարմարավետ է։ Միացան երկու տարբեր կոլեկտիվներ և այստեղ ծնվեց մի նոր՝ առողջ ու համերաշխ կոլեկտիվ։ Այսօր <<Ագարակի թիվ 1 մսուր/մանկապարտեզ>>-ում գործում է 7 խումբ, որտեղ նախադպրոցական կրթություն ու դաստիարակություն են ստանում շուրջ 220 երեխա։ Ագարակի մսուր/մանկապարտեզը իր գոյության 56 տարիների ընթացքում բազմաթիվ փոքրիկ շրջանավարտներ է ճանապարհել դեպի դպրոց։

Ագարակ քաղաքային համայնքում կոմունալ բարեկարգման աշխատանքներն ու կումունալ ծառայությունների մատուցումն իրականացնում է <<Գիհոն>> Փակ Բաժնետիրական Ընկերությունը, որի բոլոր աշխատողները մեծ եռանդով ու հոգատարությամբ են վերաբերվում մեր քաղաքի յուրաքանչյուր հատվածի բարեկարգմանը, քաղաքի արտաքին տեսքի շտկմանը, ապահովում անխափան աղբահանությունը,պահպանում փողոցների մաքրությունը։ Ագարակի բնակչության ջրամատակարարման ծառայությունը մատուցում է <<Հայջրմուղկոյուղի>> ՓԲԸ-ի <<Հարավային>> տարածքային մասնաճյուղի Մեղրու տեղամասը։ Փոստային ծառայություններ է մատուցում <<Հայփոստ>> ՓԲԸ-ի Մեղրու փոստային բաժանմունքի Ագարակի մասնաճյուղը։ Քաղաքում տեղակայված են Վիվա սելլ և Բիլայն ընկերությունների գրասենյակները, տաքսի ծառայության գրասենյակը։ Կապը Ագարակի և մարզի մյուս քաղաքների, ինչպես նաև մայրաքաղաքի հետ իրականացվում է երթուղային տաքսիների միջոցով։ Վերջերս շահագործման է հանձնվել Հայբիզնես բանկի Ագարակի մասնաճյուղի շենքը և 2011 թ.-ի մայիսի 25-ից բանկն իր ծառայություններն է առաջարկում քաղաքի և հարակից գյուղերի բնակչությանը։

Համայնքի բյուջեի ֆոնդային մասի միջոցներով վերանորոգվել է քաղաքապետարանի վարչական շենքը և հարակից տարածքը, պետբյուջեի միջոցներով ասֆալտապատվել է Չարենցի փողոցի մի հատվածը, <<Ագարակի Պ/Մ կոմբինատ>>ՓԲԸ-ի ֆինանսավորմամբ նախատեսվում է Սայաթ-Նովա փողոցի 120 մ երկարությամբ ճանապարհի ասֆալտապատում, Մեղրի-Ագարակ հիմնադրամի միջոցներով նախատեսվում է Չարենցի 27 և 28 շենքերի միջնամասում վերակառուցել մանկական զբոսայգին։

Քաղաքում նկատելիորեն աշխուժացել է մշակութային կյանքը, հաճախակի են կազմակերպվում տարբեր բնույթի զանգվածային միջոցառումներ։ Անց են կացվում ազգային և այլ տոներին, հիշատակի օրերին նվիրված միջոցառումներ, որոնցից հատուկ ուշադրության են արժանանում Ագարակ քաղաքի օրվան նվիրված տոնակատարությունները։ Մի քանի ամիս առաջ Ագարակը վերջապես ունեցավ իր ինտեռնետային պաշտոնական կայք էջը՝ www.agarak.am, ինչն ապահովում է Տեղական Ինքնակառավարման Մարմինների գործունեության թափանցիկությունը, բնակչությանը իրազեկում համայնքի տնտեսական, քաղաքական, մշակութային իրադարձությունների մասին։ Մեծ ուշադրություն են դարձվում Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցներին, զոհված ազատամարտիների ընտանիքներին, հաշմանդամ, ծնողազուրկ, անապահով ընտանիքների երեխաներին, նրանց հատկացվում է դրամական և նյութական օգնություն։ Չնայած քաղաքում չկա մանկապատանեկան մարզադպրոց, սակայն քաղաքի երեխաները Մեղրի-Ագարակ հիմնադրամի ֆինանսավորմամբ և համայնքի բյուջեից տրամադրվող միջոցներով ակտիվորեն մասնակցում են մարզում կազմակերպվող սպորտային միջոցառումներին։ Նշենք նաև, որ 2009 թ. Ագարակ քաղաքային համայնքը Բելոռուսիայի Հանրապետության Սոլիգորսկ քաղաքի հետ կնքել է բարեկամության պայմանագիր և քույր քաղաքներ են դարձել։ Դեռևս կան բազմաթիվ անելիքներ ու նորանոր ծրագրեր, որոնք կնպաստեն ունենալու ավելի բարետես ու բարեկարգ քաղաք։ Ագարակ քաղաքն ունի զարգացման բոլոր հեռանկարները։ Ուրեմն, առավել կարևոր ու անհրաժեշտ է այս քաղաքն ըստ էության ու ներքին բովանդակության ճանաչելը, սիրելը և գնահատելը, որպես հայոց եզերքի մի ուրույն ոստան։

Բնակչություն

Տարի 1831 1873 1926 1959 1970 1979 2001 2004 2005 2006 2007 2008
Բնակիչ 748 4500 16 805 23 311 23 182 14 835 17 000 17 000 16 800 16 700 16 600

Քույր քաղաքներ

Տես նաև