Jump to content

Մակոտո Կոբայաշի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մակոտո Կոբայաշի
小林 誠
Ծնվել էապրիլի 7, 1944(1944-04-07)[1][2] (80 տարեկան)
Նագոյա, Ճապոնիա
Քաղաքացիություն Ճապոնիա
Մասնագիտությունֆիզիկոս-տեսաբան և ֆիզիկոս
Հաստատություն(ներ)Նագոյայի համալսարան, Կիոտոյի համալսարան և High Energy Accelerator Research Organization?
Գործունեության ոլորտտարրական մասնիկների ֆիզիկա
ԱնդամակցությունՃապոնական ակադեմիա
Ալմա մատերՆագոյայի համալսարան
Տիրապետում է լեզուներինճապոներեն
Գիտական ղեկավարՍյոիտի Սակատա
Պարգևներ
 Makoto Kobayashi Վիքիպահեստում

Մակոտո Կոբայաշի (ճապ.՝ 小林 誠, ապրիլի 7, 1944(1944-04-07)[1][2], Նագոյա, Ճապոնիա), ճապոնացի ֆիզիկոս, աշխատել է Նագոյայի համալսարանում։ 2008 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր, մրցանակը ստացել է համատեղ Տոշիհիդե Մասկավայի հետ, «խախտված սիմետրիայի հայտնաբերման համար, որը կանխատեսել է քվարկերի առնվազն երեք ընտանիքների գոյությունը բնաությունում»։ Այդ տարվա մրցանակի մյուս կեսը ստացել է Յոիչիրո Նամբուն, այլ հայտնագործության համար[8]։

Հանդիսանում է հայտնի «CP-սիմետրիայի խախտում» հոդվածի համահեղինակ (1973)[9], որը նա գրել է Տոշիհիդե Մասկավայի հետ, 2007 թվականի դրությամբ հոդվածը երրորդն էր նրան հղումների թվով բարձր էներգիայի ֆիզիկայի բնագավառում[10]։ Այս աշխատությունում դուրս է բերվում Կիբոբոյի-Կոբայաշիի-Մասկավայի մատրիցան, որը բացահայտում է քվարկերի խառնման պարամետրները։

Հոդվածում առաջ քաշված վարկածը հիմնավորել է քվարկերի երրորդ սերնդի գոյությունը, որը հիմնավորվել է փորձով չորս տարի անց b-քվարկի հայտանբերումով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Նագոյայի համալսարանը, և ապա այնտեղ պաշտպանել է դոկտորական դիսերտացիան 1972 թվականի մարտին։ 1972 թվականից սկսած աշխատել է Կիոտոյի համալսարանում, իսկ 1979 թվականից Բարձր էներգիայի ֆիզիկայի ազգային լաբորատորիայում։ 2003 թվականից հանդիսանում է Մասնիկների և միջուկի հետազոտությունների ինստիտուտի տնօրեն։ 2006 թվականի հունիսիսց անցել է թոշակի։

Ստացել է բազմաթիվ ազգային և միջազգային մրցանակներ[11]։

Մակոտո Կոբայաշին երկու անգամ ամուսնացել է և ունի երկու երեխա։ 1975 թվականին ամուսնացել է Սատիկո Էնոմոտոյի հետ, և 1977 թվականին նրանց մոտ ծնվել է Դզյունիտիրո որդին։ Կնոջ մահից հետո 1990 թվականին նա ամուսնացել է Էմիկո Նակայամեյի հետ, նրանց դստեր անունն է Յուկո[12]։

Премии и награды

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. http://www.nobelprize.org/nobel_prizes/physics/laureates/2008/
  4. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  5. https://eps-hepp.web.cern.ch/hepp-prize-awards.php
  6. 6,0 6,1 https://www.aps.org/programs/honors/prizes/sakurai.cfm
  7. http://www.moe.gov.cn/s78/A22/xwb_left/moe_829/201802/t20180228_328136.html (չին.)中华人民共和国教育部.
  8. Տեղեկություններ Նոբելյան կոմիտեի կայքում (անգլ.)
  9. Kobayashi M., Maskawa T. (1973). «CP Violation in the Renormalizable Theory of Weak Interaction». Progress of Theoretical Physics. 49 (2): 652–657. doi:10.1143/PTP.49.652. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 5-ին.
  10. Top Cited Articles of All Time (2007 edition)
  11. КЕК-ի մամլո հաղորդագրություն Արխիվացված 2008-10-09 Wayback Machine
  12. «Մակոտո Կոբայաշիի ինքնաաենսագրություն». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մակոտո Կոբայաշի» հոդվածին։