«Ճապոնիա»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
 
== Անվան ստուգաբանություն ==
Ճապոներեն Ճապոնիա բառը «日本» բառը արտասանվում է Նիհոն կամ [[Եվրոպա]] Նիպպոն, որը նշանակում է «արևածագ»։ «Նիհի» (日) գաղափարագիրը նշանակում է «արև» կամ «օր», իսկ «հոն» (本) նշանակում է «ծագում» կամ «հիմք» <ref>{{cite web|title=Where does the name Japan come from?|url=http://www.sljfaq.org/afaq/japan.html|accessdate=January 29, 2017}}</ref>։ Արդյուքնում ստացվում է «արևի ծագում», իսկ Ճապոնիան Արևմուտքում հայտնի է որպես «ծագող արևի երկիր» <ref>{{cite book|title=The emergence of Japanese kingship|first=Joan R. |last=Piggott|year=1997|publisher=Stanford University Press|isbn=0-8047-2832-1|pages=143–144}}</ref>։
[[Պատկեր:King of Na gold seal faces.jpg|250px|մինի|Հանի Գուանուդի կայսեր ոսկյա կնիքը՝ նվիրված Ճապոնիայի Նա կայսերը, [[Տոկիոյի ազգային թանգարան]]]]
Նիհոն անունն առաջին անգամ հանդիպում ենք չինական Թանգ դինաստիայի պատմական աղբյուրներում («Թանգի հին գիրք»)։ Յոթերորդ դարի վերջին Ճապոնիայի պատվիրակությունը հայտարարել է, որ իրենց երկրի անունն է Նիհոն։ Այս անունը հանդիպել է 607 թվականին ուղարկված նամակում և գրանցվել է Սյու դինաստիայի պաշտոնական պատմության մեջ։ Շոտոկու արքայազնը՝ Ճապոնիայի կառավարիչը, ուղարկել է ուղերձ Չինաստանին մի նամակով, որտեղ ինքն իրեն կոչել «այն երկրի կայսրը, որտեղ ծագում է արևը» (日出處天子)։ Նամակում նշված է․ «Այժմ ես՝ այն երկրի կայսրը, որտեղ ծագում է արևը, ուղարկում եմ սույն նամակն այն երկրի կայսրին, որտեղ մայր է մտնում արևը։ Ինչպե՞ս եք»։
Անանուն մասնակից

Նավարկման ցանկ