Կոբո Աբե
Կոբո Աբե ճապ.՝ 安部公房 | |
---|---|
Ծնվել է | մարտի 7, 1924[1][2][3][4][5][6] |
Ծննդավայր | Կիտա, Տոկիո, Ճապոնիա[2] |
Վախճանվել է | հունվարի 22, 1993[1][2][3][4][5][6] (68 տարեկանում) |
Վախճանի վայր | Տոկիո, Ճապոնիա[2] |
Մասնագիտություն | գրող, վիպասան, դրամատուրգ, լուսանկարիչ, սցենարիստ, գիտաֆանստաստիկ գրող, հեղինակ և բանաստեղծ |
Լեզու | ճապոներեն[1][2] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Տոկիոյի համալսարան |
Ժանրեր | աբսուրդ գրականություն |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Պարգևներ | Ռյունոսկե Ակուտագավայի պարգև[7] Տանիզակիի պարգև և Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ |
Kōbō Abe Վիքիպահեստում |
Կոբո Աբե (ճապ.՝ 安部公房, իսկական անունը՝ Կիմիֆուսա, մարտի 7, 1924[1][2][3][4][5][6], Կիտա, Տոկիո, Ճապոնիա[2] - հունվարի 22, 1993[1][2][3][4][5][6], Տոկիո, Ճապոնիա[2]), ճապոնացի նշանավոր արձակագիր և դրամատուրգ։ Նա ճապոնական հետպատերազմյան գրականության լիդերներից մեկն է: Ստեղծագործության հիմնական թեման մարդու ինքնության փնտրտուքներն է ժամանակակից աշխարհում: «Ավազուտների կինը», «Ուրիշի դեմքը» և «Այրված քարտեզը» ստեղծագործությունների հիման վրա 1960-ականներին ռեժիսոր Հիրոսի Թեսիգահարայի կողմից նկահարանվել է կինոֆիլմ:
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Տոկիոյում։ Մանկությունն անցել է Մանջուրիայի Մուկդեն քաղաքում, որի բժշկական ինստիտուտի կլինիկայում աշխատում էր հայրը։ 1943-ին ընդունվում է Տոկիոյի համալսարանի բժշկական ֆակուլտետը, սակայն մեկ տարի անց վերադառնում է Մուկդեն։ Հոր մահը նյութական ծանր կացության մեջ է դնում ապագա գրողի ընտանիքին։ 1946-ին Աբեն ստիպված էլինում վերադառնալ Տոկիո՝ շարունակելու ուսումը, թեպետ բժշկությամբ զբաղվելու հեռանկարն արդեն գրեթե չէր հետաքրքրում նրան։ Այնուամենայնիվ, 1948-ին ավարտում է համալսարանը՝ վճռական քննություն ընդունող պրոֆեսորին խոստանալով երբեք չզբաղվել բժշկությամբ։
Տարբեր փաստեր Կոբո Աբեի կյանքից[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոբո Աբեն առաջին ճապոնացի գրողն էր, որը սկսեց գրել իր ստեղծագործությունները՝ հավաքելով դրանք ապարատային տեքստային պրոցեսորի վրա (սկսած 1984 թվականից): Աբեն օգտագործում էր NEC ապրանքանիշի «NWP-10N» մոդելները և «Բունգո» (ճապ.՝ 文豪):
Աբեի երաժշտական հակումները բազմակողմանի էին: Լինելով Pink Floyd-ի մոլի երկրպագու՝ ակադեմիական երաժշտությունից նա առավել ևս գնահատում էր Բելա Բարտոկի երաժշտությունը: Բացի դրանից, Աբեն սինթեզատոր էր ձեռք բերել ավելի շուտ, քան այն մասսայական տարածում գտավ Ճապոնիայում (այդ ժամանակ բացի Աբեի սինթեզատորից, Ճապոնիայում կարելի էր այն գտնել միայն NHK «Էլեկտրոնային երաժշտության ստուդիա-ում և կոմպոզիտոր Իսաո Տոմիտայի մոտ, իսկ եթե բացառեն սինթեզատորը պորֆեսիոնալ նկատակներով օգտագործողներին, ապա Աբեն միակն էր, որ երկրում ուներ այդ գործիքը):
Աբեն նաև հայտնի է լուսանկարչության հանդեպ ունեցած մեծ սիրով, որը դուրս էր գալիս պարզապես հրապուրանքի սահմաններից և սահմանափակվում էր մանիայով: Լուսանկարչությունը տեղ է գտել նաև Աբեի գեղարվեստական աշխատանքներում: Աբեի լուսանկարները օգտագործվել են նրա պատմածքների ժողովածուի ձևավորման համար. դրանք կարելի է տեսնել հատորների կազմի հակառակ կողմում: Աբե-լուսանկարիչը իր հավակնությունը տալիս էր «Contax» ֆոտոխցիկներին, իսկ լուսանկարման համար ամենասիրած օբյեկտներից մեկը աղբավայրերն էին:
Կարևոր թվականներ Աբեի կյանքից[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1948 — Լույս է տեսել առաջին վեպը՝ «Ցուցանշան ճանապարհի վերջում»
- 1950 — «Կարմիր բոժոժ» պատմվածքի համար պարգևատրվել է հետպատերազմյան գրականության ստեղծագործողների մրցանակով
- 1951 — Պարգևատրվել է Ակուտագավայի մրցանակով «Պատ: Հանցագործություններ S: Կարմա» պատվածքի համար
- 1958 - Պարգևատրվել է Կիսիսի մրցանակով «Ուրվականներն այստեղ» պատվածքի համար
- 1963 - «Ավազուտների կինը» վեպի համար արժանացել է Յոմիրուի մրցանակին
- 1967 - «Ընկերները» պիեսին տրվել է Տանիձակիի մրցանակը
- 1968 - «Ավազուտների կինը» ստեղծագործությունը Ֆրանսիայում արժանացել է պարգևի, որը տրվել է օտարազգի հեղինակին՝ ակնառու գեղարվեստական ստեղծագործության համար
- 1973 - Հիմնադրել և գլխավորել է «Աբե Կոբոյի ստուդիա» թատրոնը
- 1974 - Պարգևատրվել է Յոմիուրիի մրցանակով՝ «Կանաչ գուլպա» (ճապ.՝ 緑色のストッキング)) պիեսի համար
- 1975 - Մայիսի 13-ին Կոլումբիական համալսարանում (ԱՄՆ) արժանացել է պատվավոր դոկտորի աստիճանի
- 1977 - Դարձել է Ամերիկյան ակադեմիայի արվեստի և գիտության պատվավոր անդամ
- 1992 - Դեկտեմբերի 25-ի ուշ երեկոյան հերթական պատմվածքի վրա աշխատանելու ժամանակ ուղեղում արնահոսության պատճառով գիտակցությունը կորցնում է և հոսպիտալացվում
- 1993 - Հունվարի 22-ին 68 տարեկանում հանկարծամահ եղավ սրտի կաթվածից
Հատուկ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1951 — Պատը (ճապ.՝ 壁)
- 1959 — Չորրորդ սառցե դարաշրջանը (ճապ.՝ 第四間氷期)
- 1962 — Ավազուտների կինը (ճապ.՝ 砂の女)
- 1964 — Ուրիշի դեմքը (ճապ.՝ 他人の顔)
- 1967 — Այրված քարտեզը (ճապ.՝ 燃えつきた地図)
- 1973 — Արկղ-մարդը (ճապ.՝ 箱男)
- 1977 — Գաղտնի հանդիպում (ճապ.՝ 密会)
- 1984 — Տապանը մտածները (ճապ.՝ 方舟さくら丸)
Կոբո Աբեն հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աբե Կոբո, Չորրորդ սառցադաշտային ժամանակաշրջանը (գիտաֆանտաստիկ վեպ), Երևան, «Հայաստան», 1969, 348 էջ (Գրքում զետեղված է նաև «Տոտալոսկոպ» պատմվածքը)։ Գիրքը ռուսերենից թարգմանել է Հ. Կ. Մարգարյանը։
- XX դարի արտասահմանյան դրամատուրգիա, հատոր 1 (գրքում զետեղված է Կոբո Աբեի «Ամրոցը» պիեսը, որը ռուսերենից թարգմանել է Սարգիս Փանոսյանը), Երևանի համալսարանի հրատարակչություն, 1983, 550 էջ։
- Աբե Կոբո, Երեք վեպ, Երևան, «Սովետական գրող», 1985, 656 էջ։ Ռուսերենից թարգմանել է Կարեն Ա. Սիմոնյանը։ Գրքում զետեղված են «Ավազուտների կինը», «Ուրիշի դեմքը» և «Այրված քարտեզը» վեպերը։
- 168 ժամ շաբաթաթերթ, 2008, թիվ 75, Աբե Կոբո, Մանկասենյակը (ռուսերենից թարգմանել է Վարդան Ֆերեշեթյանը)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Roux P. d. Nouveau Dictionnaire des œuvres de tous les temps et tous les pays — 2 — Éditions Robert Laffont, 1994. — Vol. 1. — P. 3. — ISBN 978-2-221-06888-5
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 SNAC — 2010.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Brockhaus Enzyklopädie
- ↑ http://www.bunshun.co.jp/shinkoukai/award/akutagawa/list.html
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կոբո Աբե - 168 ժամ
- Կոբո Աբե - «Մանկասենյակը»
- Կոբո Աբեի «Կարմիր բոժոժ» պատմվածքը
- Կոբո Աբեն գրապահարանում
- Կոբո Աբեն դասարան․ամ կայքում
|
- Մարտի 7 ծնունդներ
- 1924 ծնունդներ
- Տոկիո քաղաքում ծնվածներ
- Հունվարի 22 մահեր
- 1993 մահեր
- Տոկիո քաղաքում մահացածներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ճապոնացի արձակագիրներ
- Ճապոնացի դրամատուրգներ
- Ճապոնացի ֆանտաստ գրողներ
- Գրական կեղծանուններ
- Տոկիոյի համալսարանի շրջանավարտներ
- 20-րդ դարի վիպասաններ