Գոշիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գոշիզմ (ֆրանս. gauchisme), 1960-1970 ական թթ.-ի ֆրանսիական ձախ ծայրահեղական շարժումների ընդհանրական անվանումը։ Բաժանվում է երկու խոշոր խմբավորումների` անարխիստական և տրոցկիստական։ Գոշիզմի սոցիալական բազան ֆրանսիացի ուսանողներն էին։ Գոշիզմի շրջանակներում գործող կազմակերպությունների, խմբերի և անձանց գործելակերպը հաճախ ծայրահեղական բնույթ էր կրում։ «Գոշիստներ»-ը անխնա քննադատում էին ՖԿԿ-ին (Ֆրանսիայի կոմունիստական կուսակցություն):

Գոշիստական որոշ կազմակերպություններ և խմբեր[խմբագրել]

Անարխիստական

  • «Ձախ պրոլետարական»
  • «Կեցցե հեղափոխությունը»
  • «Կարմիր ճակատ»
  • «Կարմիր գիծ»
  • «Ժողովրդական նոր դիմադրություն» (կազմակերպել են հարձակումը փարիզյան «Սանտե» բանտի և Ֆրանսիայում Հորդանանի դեսպանատան վրա 1971 թ.-ին)

Տրոցկիստական

  • «Կոմունիստական միություն»
  • «Կոմունիստական լիգա»
  • «Աշխատավորական պայքար»

Տրոցկիստական կազմակերպությունները բռնությունների կոչեր էին անում, սակայն, ի տարբերություն անարխիստների, կոչերը գործողությունների չէին վերածվում։

Աղբյուրներ[խմբագրել]

  • Ланцов С. А. Террор и террористы. С. 49.

Գրականություն[խմբագրել]

  • Lénine, La Maladie infantile du communisme (le « gauchisme ») (lire en ligne sur marxist.org)
  • Richard Gombin, Les Origines du gauchisme, Seuil, 1971.
  • Thierry Pfister, Le Gauchisme, publ. Filipacchi, 1972.
  • Edvard Iakovlevitch Batalov, Marina Vichnevskaïa, et Nathalia Peressada, Philosophie de la révolte : Critique de l'idéologie du gauchisme , Éd. Du Progrès,1976