Սակե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սակե
Sake.jpg
Ենթատեսակ rice wine
Sake Վիքիպահեստում
Sake served in a clear glass

Սակե (ճապ.՝ )[1][2], ճապոնական ավանդական ալկոհոլային խմիչքներից մեկը, որը պատրաստվում է խմորման եղանակով։ Այսինքն պատրաստվում է խաղողահյութի ֆերմենտացման հիման վրա, որը պատրաստվում է բրնձից և ածիկից: Ճապոնիայում անվանվում է նիհոնսյու (ճապ.՝ 日本酒) և որի առօրյա- խոսակցական տարբերակն է սակե (ճապ.՝ ) կամ օ-սակէ (ճապ.՝ お酒), որով անվանվում է ցանկացած ալկոհոլային խմիչքը Ճապոնիայում: Հենց այս տեսքով էլ մտել է այլ լեզուներ։

Սակեն ճապոնական ազգային ալկոհոլային խմիչք է և ունի դառը հաճելի համ։ Կարող է ունենալ նաև խաղողի, խնձորի կամ էլ բանանի համ։ Սակե լավագույն տեսակները ունենում են նաև պանրի, սոյայի սոուսի կամ էլ սնկի համ։ Ունի թափանցիկ անգույնից մինչև կանաչակիտրոնագույն երանգավորում։

Սակեն նման չէ եվրոպական ավանդական ալկոհոլային խմիչքներին։ Անգամ սակեին դասակարգելը ալկոհոլային խմիչքների ցանկացած խմբի մեջ խնդրահարույց է։

Սակեն հաճախ անվանում են բրնձե օղի, որը հիմնովին սխալ է և գալիս է այն հավաստիացումից, որ խմիչքի պատրաստման ժամանակ այն թորվում է։ Իրականում թորման տեղ ընդունում են սակեի պաստերիզացիայի գործընթացը։

Սակեն անվանում են նաև բրնձե գինի, որը նույնպես ճիշտ չէ, քանի որ նրա տեխնոլոգիան իր մեջ ներառում է բորբոսային ֆերմենտացիան (չպետք է խառնել խմորման հետ)։

Սակեի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ֆուցուսյու»՝ կենցաղային բրնձե գինի։ 75%-ը պարունակում է սովորական սակեի հումքը։ Առանց աստիճանավորման։
  • «Տոկուտեյ մէյսոսյու»՝ բարձր կարգի սակե։ 25%-ը կազմում է սակեի հումքը։
    • «Խոնդձյոձյո»՝ 70%- կազմում է սակեի հումքը։ Ավելացվում է մի փոքր թորված ալկոհոլ՝ համը փափկեցնելու նպատակով։
    • «Ձյումայ»՝ սա 100%-անոց սակեն է, առանց այնպիսի հավելումների, ինչպիսիք են ալկոհոլը, շաքարը կամ կրախմալը։
    • «Գինձյո»՝ 60%- կազմում է սակեի հումքը։ Խմորումը տեղի է ունենում ցածր ջերմաստիճանի ներքո։
    • «Դայգինձյո»՝ սա բարձրակարգ սակե է։ Պատրաստվում է շատ նրբանկատորեն։ Օգտագործվում են բրնձի այնպիսի բարձրակարգ տեսակներ, ինչպիսիք են «յամադասինիկին», «միյամանիսիկին» կամ «գոխյակումանգոկուն»:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The American Heritage Dictionary of the English Language. Boston: Houghton Mifflin Harcourt. 2011. էջ 1546. ISBN 978-0-547-04101-8. 
  2. The Oxford Dictionary of Foreign Words and Phrases. Oxford: Oxford University Press. 1997. էջ 375. ISBN 0-19-860236-7. 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]