Կարաոկե
Կարաոկե (բարդ բառ, կազմված երկու բառերի միաձուլումից՝ ճապ.՝ 空 [カラ] կառա - դատարկություն և անգլ.՝ orchestra' '- նվագախումբ. ճապոներենով՝ オーケストラ — ōkesutora բառը, բառացիորեն նշանակում է «դատարկ նվագախումբ»), զվարճություն, որի իմաստ ոչ մասնագիտորեն երգելու մեջ է, որի ժամանակ օգտագործում են Էլեկտրոնային սարքը, որը թույլ է տալիս երգել նախապես ձայնագրված երաժշտության (ձայնագրվածք) ներքո, ինչպես նաև հենց այդ սարքը:
Հեղինակների և կատարողների ձայնագրվածքի օգտագործման հարցը մինչև օրս մնում է վիճելի և բաց:
Աշխատանքի սկզբունք[խմբագրել | խմբագրել կոդը]
Աուդիո սարքերի դեպքում երգողի ձայնը, որը լսվում է խոսափողից, խառնվում է հատուկ վահանակում ձայնագրված երաժշտության հետ և հնչում է ուժեղացուցիչով (հետո ակուստիկ համակարգով):
Կարաոկեն տեսանյութի դեպքում երգերի ցանկի նիշքը նվագարկիչից ցուցադրվում է հեռուստացույցի/մոնիտորի էկրանին: Ստեղծագործությունը ընտրելուց հետո հնչում է ձայնագրվածքը և ներքևում վազող տողով անցնում են երգի բառերը: Մի շարք կրիչներում ենթագրերը ամեն նոր տողի հետ փոխվում են և փոխում են իրենց գույնը՝ կապված երգի տվյալ հատվածի կատարումից: Դա արվել է հարմարության համար, որպեսզի երգողը իմանա, թե երբ սկսի երգել և ինչպես ճիշտ երգել:
Որպես կանոն, այս սարքավորումները խոսափողի ձայնի բարձրությունը կարգավորելու հնարավորություն ունեն, ինչպես նաև, հաճախ, արձագանքի ճնշող և ռեվերբերացիա: Նրանցից շատերը ունեն ֆիլտր, որը կտրում է ձայնային հաճախության տիրույթը ձայնագրվածքից (անհրաժեշտը է օրիգինալը օգտագործելու դեպքում, որոնք պատրասված չեն կարաոկեների համար), այդպես ջնջվում կամ խլացվում է իրական կատարողի ձայնը:
Վերջին ժամանակներում կարաոկեների համակարգների հնարավորությունները զգալի ընդլայնվել են: Բացի, ֆոնային ձայնային ուղեկցումից և ենթագրերով տեսանյութից, հայտնվել են արագությունը և երաժշտության տոնայնությունը փոխելու, մենակատարի ձայնը մեխանիկորեն անջատելու և միացնելու, ծրագրավորման և ստեղծագործությունները տեսակավորելու, խմբակային մրցույթներ անցկացնելու, երգեցողության համար գնահատելու հնարավորություններ:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարաոկեն ստեղծվել է Ճապոնիայում XX դարի երկրորդ կեսին: 1971 թվականին ճապոնացի թմբկահար Դայսուկե Ինոուեն ռոք խմբի ելույթների ժամանակ, որտեղ նա նվագում էր, ոչնչով չի կարողացրել զբաղեցնել հանրությանը ընդմիջման ժամանակ: Այդ ժամանակ նա ստեղծեց մի սարք, որ կարող էր վերարտադրել երգի երաժշտությունը առանց բառերի: Երաժիշտները հանդիսատեսին տալիս էին տեքստը և հանգստանում, մինչ ամբոխը հաճույքով երգում էր: Միայն 15 տարի անց կարաոկեն դարձել է հայտնի: Սակայն միակ բանը, որով Դայսուկեն հիշվեց, եղել է 2004 թվականին, երբ նա ստացել է «Շնոբելյան մրցանակ» (Ig Nobel Prizes) ամենահիմար, ծիծաղելի և անօգուտ հայտնագործությունների համար: Նախկին թմբկահարին շնորհել են աշխարհի մրցանակ, որպես «մարդկության համար բացահայտած նոր միջոց՝ մարդկանց միմյանց հանդեպ հանդուրժողականություն սովորեցնելու համար»:
Այնուամենայնիվ, այլ տվյալներով, կարաոկեի նախատիպը հայտնվել է դեռևս XX դարի 50-ական թվականներին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Այդ ժամանակ հայտնի են եղել Միտչ Միլլերի երգչախումբը: Մասնագիտացված վոկալիստները կատարել են հիթերը հեռուստացույցով, իսկ հեռուստադիտողները նայում էին հեռուստացույցին և ձայնակցում էին: Բայց այդ համակարգը տարբերվում է նրանից, որը օգտագործվում է հիմա:
Կարաոկե երաժշտության աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Օպտիկական սկավառակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գոյություն ունի օպտիկական սկավառակների կարաոկեի երկու տարբերակ՝ CD և DVD: Նրանց ձևաչափի տարբերությունն այն է, որ CD սկավառակներում կարաոկեն ձայնագրված է MIDI ֆայլի տեսքով, այդ պատճառով որակը, որպես օրենք, զիջում է DVD սկավառակների կարաոկեին: Ձայնի որակը նրանց մոտ կախված է ձայնային քարտից, որը տեղադրված է ԱՀ-ում կամ երաժշտական գործիքում: Պրոֆեսիոնալ քարտերը (և սեմպլեր՝ բանկում ձայնը ձայնագրելու համար), այժմ առկա են միայն Korg, Roland, Kurzweil, Yamaha ընկերություննների պրոֆեսիոնալ ստեղնային գործիքներում: Նրանցում ձայնը ձայնագրված է WMA ձևաչափով, որը թույլ է տալիս ավելացնել պրոֆեսիոնալ երգիչների ձայնագրվածքները:
Ինչպես նաև DVD-կարաոկե սկավառակների վրա ստեղծագործություն ձայնագրելու համար օգտագործվում է OGG ձևաչափը, որը թույլ է տալիս հասնել ձայնի լավագույն որակին:
Ինչպես նաև արտադրողներ, ինչպիսիք են՝ AST, Evolution և Virtual Yourday ունեն երգերի ներկառուցված արխիվ, պահվող և թարմացվող, համացանցի միջոցով և չեն կարող հնչել այլ կարաոկե համակարգերով:
Կոշտ սկավառակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պրոֆեսիոնալ կարաոկե համակարգի սկավառակը ընդգրկում է 10 000-ից մինչև 49 000 ստեղծագործություններ՝ ձայնագրված և պաշտպանված ստեղծագործություններով: Սկավառակի ռեպերտուարի թարմացումը կատարվում է համացանցի կամ սկավառակի փոխման միջոցով, հիմնականում իր կարաոկե ֆայլերը սկավառակի վրա ձայնագրել չի կարելի, երբեմն հնարավորություն տալով ձայնագրել իր ֆայլերը հաջորդ թարմացումում, կամ անձնական պատվերով: Սկավառակների վրա կարաոկե ֆայլերի պահպանումը օգտագործում են հետևյալ արտադրողները՝ AST, Evolution Studio, Yourday:
Ֆայլեր[խմբագրել | խմբագրել կոդը]
MP3
Mp3 ֆայլերը կարաոկեյի համար ձայնագրվում են ստուդիաներում կամ իրենցից ներկայացնում են օրիգինալ ստեղծագործության երաժշտության տարբերակը առանց բառերի, որոնք օգտագործում են արտիստները ելույթների ժամանակ: Mp3 ավելի հաճախ հանդիպող ձևաչափն է պրոֆեսիոնալ կարաոկե համակարգերում:
MIDI[խմբագրել | խմբագրել կոդը]
«MIDI-կարաոկե» ֆայլերի ձևաչափտ՝ MIDI ֆայլերի ոչ պաշտոնական ընդլայնում է: Երաժշտությանը ավելացվում է տեքստ, որը կարող է երևալ հնչման ժամանակ՝ հատուկ ծրագրի միջոցով (օրինակ՝ Encore! Karaoke Player, KMid կամ PyKaraoke), բայց չի ազդում սովորական MIDI- ֆայլերի հնչմանը: Այսպիսի ձևաչափի ֆայլերի համար օգտագործվում է ընդլայնում «.kar» անվանումով:
WAV
Չսեղմված աուդիոհոսք պահպանման ձևաչափ, լայն օգտագործվում է ԶԼՄ-ների իդուստրիայում: Նրա յուրահատկությունը այն է, որ ամպլիտի կոդը կոդավորելու համար հատկացվում է բիթի ֆիքսված քանակ: Այն ազդում է դուրս եկող ֆայլի չափսի վրա, բայց այն դարձնում է հարմար ընթերցման համար: Նմանատիպ wave ֆայլը կազմված է վերնագրի մասից, աուդիոհոսքով մարմնից և պոչից՝ այլ տեղեկության համար, որտեղ աուդիո խմբագրողները կարող են ձայնագրել սեփական մետատվյալները:
CD+G
Կարաոկեի միջազգային ձևաչափ, երգերը հիմնված են mp3-ի և տեքստային ֆայլի վրա:
OGG
Սեղմված ձայնային ֆայլ, որը օգտագործվում է անվճար, արտոնագրված աուդիո Ogg Vorbis սեղմում: Ogg ձևաչափը նման է MP3 ձևաչափին, բայց ավելի լավ է հնչում, քան նույն չափսը ունեցող MP3 ֆայլը, կարող է ներառել աուդիոյի մետատվյալներ, ներառելով տեղեկություն կատարողի և երգի մասին:
UltraStar[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժամանակակաից հայտնի ձևաչափերից մեկը՝ ֆայլերի հավաքածու UltraStar և միասնական ծրագրերի համար: Այս տեքստային ֆայլը, պարունակում է անվանում, հեղինակ, տարբերակ, ոճ, ֆոն, տեքստ (մասերի բաժանված իր բարձրությամբ և տևողությամբ) և նման երգեր, ինչպես նաև ֆայլերի անվանումներ երգերի պաստառներով, ֆոնով, որոնք օգտագործվում են երգելու ընթացքում և հենց ստեղծագործությամբ: Վերջին դաշտը կոչվում է «MP3», բայց օգտագործվում է այլ ձևաչափերում ևս:
EMP[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարաոկեյի վերջին ձևաչափերից մեկը Encore! Karaoke Player ծրագրերի և միսնականների համար: Այն ֆայլ է, որը իր մեջ ընդգրկում է ձայնագրվածք (որպես օրենք երաժշտության մինուսը բեկ վոկալով) և երգի բառերը, համաժամացված վանկերով: Տվյալ ձևաչափը ներկա ժամանակում մեծ ճանաչություն է ձեռք բերում կարաոկե ակումբներում: Հիմնականում ձայնագրվածքի դեպքում օգտագործվում է օրիգինալ մինուսը, որով երգում են հենց երգիչները:
Կարաոկե սարքավորում[խմբագրել | խմբագրել կոդը]
Որոշ կենցաղային երաժշտական գործիքներ (երաժշտական կենտրոններ, նվագարկիչներ, տնային կինոթատրոններ և այլն) ունեն կարաոկեյի գործառույթ՝ ներկառուցված ձայնափողի մուտքում և խառնիչ՝ ձայնագրվածքը հնչեցնելու համար:
Գոյություն ունեն, այսպես ասված կարաոկե մեքենաներ, որոնց աշխատանքի նպատակն այն է, որ արտաբերեն ձայնագրվածքը առանց վոկալային հատվածի ներկայության և միաժամանակ էկրանին երգի բառերի վազող տողերի հեռարձակումով, կատարողի տեսահոլովակով կամ ֆոնային տեսանյութով: Այդպիսի համակարգերը օգտագործվում են կարաոկե ակումբներում, նաև տանը:
Մասնագիտական կարաոկե համակարգեր. AST, Evolution[1], Yourday օգտագործվում են մասնագիտացված կարաոկե հաստատություններում, ընդգրկում են երգերի արխիվ (կարաոկե նվագարկիչ առանց սկավառակների) և ունեն ֆունկցիոնալ անհրաժեշտ հաշվապահական հաշվառման և ոչ առևտրային կազմակերպությունների համար հեղինակների իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ հաշվետվության հետ, ինչպիսիք են՝ «РАО» (Ռուսական Հեղինակային Հասարակություն), «ВОИС» (Համառուսական մտավոր Սեփականության Կազմակերպություն) և Առաջին Երաժշտական Հրատարակչությունը (ПМИ):
MadBoy համարվում է պրոֆեսիոնալ կարաոկե համակարգ, բայց չունի իր երգերի արխիվը:
Կենցաղային կարաոկե համակարգների մեջ ներկա պահին հայտնի ապրանքանիշներ են՝ Daewoo, LG:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Կարաոկե Վիքիպահեստում |
---|
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Накопительная часть песни // Esquire, 17 февраля 2014
- Машины-караоке // журнал Шоу-Мастер. Статья о профессиональном караоке-оборудовании.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կարաոկե կատեգորիայում։ |
|