Խոսափող

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Microphone studio.jpg

Խոսափող, այլ թարգմանությամբ մանրաձայն (հուն.՝ μικρός — փոքրիկ, φωνη — ձայն), ձայնային տատանումները էլեկտրականի փոխակերպող էլեկտրաձայնային սարք։

Կիրառվում է հեռագրության, ռադիոհաղորդումների, հեռուստատեսության մեջ, ձայնի ուժեղացման և ձայնագրման համակարգերում։ Ըստ գործողության սկզբունքի լինում են ածխային, էլեկտրադինամիկական (լինում են կոճային և ժապավենային տիպերի), կոնդենսատորային, էլեկտրետային, պիեզոէլեկտրական և էլեկտրամագնիսական, ըստ գործողության ուղղվածության՝ չուղղորդված, միակողմանի և երկկողմանի ուղղորդված։ Ստերեոֆոնային ռադիոհաղորդումներում և ձայնագրման մեջ կիրառում են երկու միատեսակ միաուղղորդված խոսափողների (հաճախ կոնդենսատորային կամ Էլեկտրադինամիկական) համակարգ։ Երկու խոսափող կիպ տեղավորվում են մեկ պատյանում իրար տակ այնպես, որ առավելագույն զգայունության ուղղությունները իրար հետ կազմեն 90° անկյուն (ստերեոֆոնային խոսափող)։

Ստորև աղյուսակում բերված են խոսափողների հիմնական պարամետրերի միջինացված արժեքները (փակագծերում նշված են որակի դասերը․ Բդ-բարձր, 1դ-առաջին, 2դ-երկրորդ, 3դ-երրորդ)։

բարձրախոսի հիմնական պարամետրեր
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 549 CC-BY-SA-icon-80x15.png