Հեռագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հեռագրություն, գիտության և տեխնիկայի բնագավառ, ընդգրկում է հեռագրակառուցման սկզբունքների ուսումնասիրումը, հեռագրաազդանշանների հաղորդման եղանակների և այդ եղանակներն իրականացնող սարքավորման մշակումը, ինչպես նաև հեռագրական կաինֆորմացիայի հաղորդման որակի գնահատումը։ Հեռագրությունը, իբրև գիտատեխնիկական առարկա, կազմված է հետևյալ բաժիններից՝ հեռագրական կոդեր, ծայրային հեռագրական սարքավորում, հեռագրական կապուղիներ, հեռագրական ցանցեր։ Հաղորդման բարձր որակ ապահովելու նպատակով հեռագրությունը ուսումնասիրում է հեռագրա- ազդանշանների աղավաղումները, դրանց պատճառներն ու օրինաչափությունները, ինֆորմացիայի հաղորդման ժամանակ ծագող սխալները և դրանց վերացման եղանակները։ Հեռագրությունն, ի տարբերություն կապի մյուս տեսակների, գործ ունի ընդհատ հաղորդագրությունների հետ, որոնք կազմված են վերջավոր թվով սիմվոլներից՝ տառերից, թվերից և կետադրական նշաններից։ Այդ հաղորդագրությունները հաղոր- դող ազդանշանները նույնպես ընդհատ են։ Հեռագրության տեսական հիմքը կապի ընդհանուր տեսությունն է և ինֆորմացիայի (տես Ինֆորմացիայի տեսություն) ու պոտենցիալ խանգարումակայունության տեսությունները։ Հեռագրության մեջ կիրառվում են նաև հավանականությունների տեսությունը և բուլյան հանրահաշիվը։ Պատմականորեն հեռագրության բնագավառը մտած առանձնահատուկ ուղղություն է նաև լուսահեռագրությունը, որի ուսումնասիրության առարկան ֆաքսիմիլային կապ իսկզբունքներն են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 356 CC-BY-SA-icon-80x15.png