Հարուկի Մուրակամի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հարուկի Մուրակամի
ճապ.՝ 村上春樹
Murakami Haruki (2009).jpg
Ծնվել էհունվարի 12, 1949(1949-01-12)[1][2][3] (70 տարեկան)
ԾննդավայրԿիոտո, Կինկի, Ճապոնիա
Մասնագիտությունլեզվաբան, վիպասան, գրող, թարգմանիչ, ակնարկագիր, թեթևատլետ, համալսարանի պրոֆեսոր, գիտաֆանստաստիկ գրող և արձակագիր
Լեզուճապոներեն[4]
ՔաղաքացիությունFlag of Japan.svg Ճապոնիա
ԿրթությունՎասադա համալսարան
Ստեղծագործական շրջան1979 - այժմ
Ժանրերվեպ, հակաուտոպիա, էսսե, fiction literature, սյուրռեալիզմ և hysterical realism
Ուշագրավ աշխատանքներՈչխարների որս, Նորվեգական անտառ, The Wind-Up Bird Chronicle, Կաֆկան լողափին, 1Q84, Killing Commendatore և What I Talk About When I Talk About Running
ԱշխատավայրՓրինսթոնի համալսարան
ՊարգևներՖրանց Կաֆկայի մրցանակ Yomiuri Prize Տանիզակիի պարգև Երուսաղեմի մրցանակ Noma Literary New Face Prize World Fantasy Award for Best Novel Frank O'Connor International Short Story Award Հանս Քրիստիան Անդերսենի պարգև[5] Q4377186? Կատալոնիայի միջազգային մրցանակ[6] Q11537457? Asahi Prize և Թայմ 100
Haruki Murakami signture.svg
Կայքharukimurakami.com
Murakami Haruki Վիքիպահեստում

Հարուկի Մուրակամի (ճապ.՝ 村上 春樹, հունվարի 12, 1949(1949-01-12)[1][2][3], Կիոտո, Կինկի, Ճապոնիա), ճապոնացի գրող, թարգմանիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարուկի Մուրակամին ծնվել է 1949 թվականին Կիոտոյում, դասական բանասիրության դասախոսի ընտանիքում։ Սովորել է Վասեդայի համալսարանի թատերական արվեստների բաժնում «դասական դրամա» մասնագիտությամբ։

1950 թվականին գրողի ընտանիքը տեղափոխվել է Ասիա քաղաքը։ 1971 թվականին ամուսնացել է իր համադասարանցի Յոկոյի հետ, որի հետ ապրում է մինչ օրս։ Երեխաներ չունի։ 1974 թվականին Տոկիոյի Կոկունունդզի թաղամասում բացել է իր «Փիթեր Քեփ» ջազ-բարը։ 1977 թվականին բարը տեղափոխել է քաղաքի ավելի հանգիստ թաղամաս՝ Սենդագայա։

1978 թվականի ապրիլին բեյսբոլի խաղի ժամանակ նա հասկացավ, որ կարող է գիրք գրել։ Մինչև հիմա ինքն էլ չգիտի, թե ինչու։ Մուրակամիի խոսքերով. «Ես ուղղակի հասկացա դա և վերջ»։ Նա ավելի ու ավելի հաճախ էր գիշերը բարում մնում փակվելուց հետո ու գրում թանաքագրիչով հասարակ թղթի վրա։

1979 թվականին լույս տեսավ «Լսիր քամու երգը»՝ «Առնետի եռագրության» առաջին մասը, որի համար հեղինակն արժանացավ «Գունդզո սինդզին-սյո» գրական հեղինակավոր մրցանակի, որն ամեն տարի հանձնում է «Գունձո» ամսագիրը ճապոնացի սկսնակ գրողներին։ Քիչ անց արժանանում է նաև «Նոմայի անվան մրցանակի» «Բունգեյ» առաջավոր գրականագիտական հանդեսի կողմից։ Արդեն տարեվերջին գիրքը վաճառված էր դեբյուտի համար անհավանական տպաքանակով՝ ավելի քան 150 հազար օրինակ կոշտ կազմով։ 1980 թվականին հրատարակում է «Առնետի եռագրության» երկրորդ մասը՝ «Պինբոլ 1973»։ 1981 թվականին Մուրակամին վաճառում է բարի կառավարման արտոնագիրը և դառնում պրոֆեսիոնալ գրող։

1982 թվականին ավարտում է իր առաջին վեպը՝ «Ոչխարների որս»՝ «Առնետի եռագրության» երրորդ մասը, որի համար նույն թվականին ստանում է հերթական «Նոմա» մրցանակը։

1983 թվականին լույս են տեսնում պատմվածքների երկու ժողովածուները՝ «Դանդաղ նավակով դեպի Չինաստան» և «Լավ օր կենգուրուի համար», իսկ 1984 թվականին «Lուսատուտիկը, այրել մարագը և ուրիշ պատմություններ» պատմվածքների ժողովածուն։

1985 թվականին լույս է տեսնում «Հրաշքների Աշխարհը առանց արգելակների և Աշխարհի Վերջը» վեպը, որի համար նույն թվականին ստանում է «Տանիձակի» մրցանակը։ Այդ տարին լույս է տեսնում նաև «Սուրբ ծնունդ. Ոչխարները» մանկական հեքիաթների գիրքը Սասակի Մակիի նկարազարդմամբ և «Ձիուկներով կարուսելի մահացու ջերմությունը» պատմվածքների ժողովածուն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]