Ոչխարների որս
Ոչխարների որս ճապ.՝ 羊をめぐる冒険 | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | surrealist fiction? և magic realist fiction? |
Ձև | վեպ |
Հեղինակ | Հարուկի Մուրակամի |
Երկիր | ![]() |
Բնագիր լեզու | ճապոներեն |
Գրվել է | 1982 |
Նկարազարդող | Maki Sasaki? |
Հրատարակչություն | Կոդանսյա |
Հրատարակվել է | հոկտեմբերի 15, 1982 |
Նախորդ | Pinball, 1973? |
Հաջորդ | Հրաշքների աշխարհ առանց արգելակների և աշխարհի վերջ |
Ոչխարների որս (ճապ.՝ 羊をめぐる冒険 , անգլ.՝ A Wild Sheep Chase), ճապոնացի գրող Հարուկի Մուրակամիի վեպը` գրված 1982 թվականին։ «Առնետների եռագրություն» շարքի երրորդ ստեղծագործությունն է, «Լսիր քամու երգը» և «Պինբոլ 1973» վեպերի շարունակությունը։ Գիրքը պարունակում է պոստմոդեռն ոճով խաղարկվող միստիկայի և ֆանտաստիկայի տարրեր։
Ստեղծագործության համար նյութը Մուրակամին հավաքել է 1981 թվականին, Հոկայդոյում։ Նրա համար որպես օրինակ են ծառայել Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Ապոկալիպսիսը հիմա»[1] և Ռեյմոնդ Չանդլերի «Երկարաձիգ հրաժեշտ» վեպերը[2]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնված է Ոչխարի հոգու` մարդու մեջ տեղափոխվելու մասին չինական հին լեգենդի վար։ Ոչխարն ամբողջությամբ փոխարինում է անհատին, փոխարենը` մարդուն տրվում են անսահմանափակ հնարավորություններ ու ուժեր, որոնք ուղղվում են անարխիայի համաշխարհային գերակայության հաստատմանը։
Այս նպատակին հասնելու համար Ոչխարն օգտագործում է տարբեր մարդկանց մարմիններ։ Վեպում այն ապրում է պրոֆեսորի մարմնում, այնուհետև տեղափոխվում է Սենսեյի ժառանգի մարմնի մեջ և նրան դարձնում է ինչ-որ Կազմակերպության ամենակարող առաջորդ։ Օգտագործելով և սպառելով բոլոր հնարավորությունները` Ոչխարը մտնում է գլխավոր հերոսի ընկերոջ մարմնի մեջ, որը հասկանալով իրեն պատահած դժբախտությունը` օգնության է կանչում ընկերոջը, սակայն չսպասելով, ինքնասպան է լինում` այդպիսով սպանելով իրեն և հուսալով, որ սպանում է իր մեջ տեղավորված Ոչխարին։
Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վեպի որևէ հերոս անուն չունի.
- Գլխավոր հերոս
- Նրա ընկերուհին
- Աղջիկ, որ քնում էր ցանկացածի հետ
- Առնետ, հերոսի լավագույն ընկերը
- Մարդ-ոչխար (առկա է նաև Մուրակամիի մանկական հեքիաթների «Ոչխարի Սուրբ ծնունդը» գրքում)
- Սենսեյ
- Սենսեյի քարտուղար
- Պրոֆեսոր Ոչխար
- Պրոֆեսոր Ոչխարի որդին` «Դելֆին» հյուրանոցի դռնապանը
- «Ջեյ'զ Բարի» սեփականատերը
- Սենսեյի վարորդը
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Текст произведения Archived 2008-10-13 at the Wayback Machine. в библиотеке Мошкова
- Александр Мелихов. Стрижка овец. Журнал «Октябрь» 2004, № 11
- Татьяна Касаткина. Русский читатель над японским романом. Журнал «Новый Мир» 2001, № 4
|