Հրաշքների աշխարհ առանց արգելակների և աշխարհի վերջ
' ճապ.՝ 世界の終りとハードボイルド・ワンダーランド | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | ֆենթեզի, գիտական ֆանտաստիկա և surrealist fiction? |
Ձև | վեպ |
Հեղինակ | Հարուկի Մուրակամի |
Երկիր | ![]() |
Բնագիր լեզու | ճապոներեն |
Նկարազարդող | Osamu Tsukasa? |
Հրատարակչություն | Կոդանսյա և Shinchosha? |
Հրատարակվել է | հունիսի 15, 1985 |
Նախորդ | Ոչխարների որս |
Հաջորդ | Նորվեգական անտառ |
«Առանց արգելակների հրաշքների աշխարհ և աշխարհի վերջ» (ճապ․ 世界の終りとハードボイルド・ワンダーランド) ճապոնացի գրող Հարուկի Մուրակամիի վեպը, որը տպագրվել է 1985 թվականին։ Դմիտրի Կովալենինը թարգմանել է այն ռուսերեն[1]։
Սյուժեի կարճ ներկայացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս վեպում կան 2 զուգահեռ սյուժետային գծեր, որոնք, ինչպես սկզբից թվում է, իրար հետ կապ չունեն։
Վեպի կենտ գլուխներում («Առանց արգելակների հրաշքների աշխարհ») գործողություններն ընթանում են մի մարդու շուրջ, ով հատուկ նախապատրաստումից հետո, կարողանում է օգտագործել իր ենթագիտակցությունը, որպես բանալի գաղտնագրերի համակարգերի և տվյալների մշակման համար։ Գործողություններն իրականանում են ներկայիս Ճապոնիայի նման վայրում։
Վեպի զույգ գլուխները («Աշխարհի վերջ») պատմում են բարձր պատերով շրջապատված տարօրինակ քաղաքի մասին, որոնք խանգարում են մարդկանց լքել քաղաքը։ Քաղաքի բնակիչները ստվեր չունեն, իսկ նորեկների ստվերները կտրում են։ Պատմողն աշխատանք է ստանում գրադարանում։ Աշխատանքը կայանում է նրանում, որ նա պետք է «կարդա հին երազները», որոնք գտնվում են մահացած միաեղջյուրների գանգերում։ Վեպի վերջին գլուխներում 2 սյուժետային գծերն իրար են միանում։
«Հրաշքների աշխարհ առանց արգելակների և աշխարհի վերջ» վեպը շոշափում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են գիտակցություն և ենթագիտակցությունը, անձի ըմբռնումը։ Սերգեյ Կոստիրկոյի խոսքերով՝ «պատմությունը կառուցվում է միաժամանակ հակաուտոպիայի և ֆենտեզիի օրենքներով»[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Дмитрий Коваленин об игре слов в названии романа — в интервью Елене Калашниковой «Русский журнал», 24 мая 2002: — «Тут целых три переводческих штампа: „Hardboiled“, „Wonderland“ и „The end of the world“.»
- ↑ Сергей Костырко. Книги. Обзор. «Новый мир» 2003, № 9
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ստեղծագործության տեքստը в Մաքսիմ Մոշկովի գրադարանում
- «Հրաշքների աշխարհ առանց արգելակների և աշխարհի վերջ»«Ֆանտաստիկայի լաբորատորիա» կայքում
|
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |