Ռայմոնդ Քարվեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռայմոնդ Քարվեր
անգլ.՝ Raymond Carver
Raymond Carver.jpg
Ծնվել էմայիսի 25, 1938(1938-05-25)[1][2][3][…]
ԾննդավայրClatskanie, Կոլումբիա շրջան, Օրեգոն, ԱՄՆ
Վախճանվել էօգոստոսի 2, 1988(1988-08-02)[1][2][3][…] (50 տարեկան)
Վախճանի վայրPort Angeles, Վաշինգտոն, ԱՄՆ[4]
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, սցենարիստ, հեղինակ և վիպասան
Լեզուանգլերեն[2]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունՍտենֆորդի համալսարան, Հարվարդի համալսարան և Չիքո քաղաքի Կալիֆորնիայի պետական համալսարան
Ժանրերպատմվածք
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
ԱշխատավայրՍիրաքյուսի համալսարան
ՊարգևներԳուգենհայմի կրթաթոշակ և Օ․ Հենրիի մրցանակ
ԱմուսինTess Gallagher?
Raymond Carver Վիքիպահեստում

Ռայմոնդ Քարվեր (անգլ.՝ Raymond Carver, մայիսի 25, 1938(1938-05-25)[1][2][3][…], Clatskanie, Կոլումբիա շրջան, Օրեգոն, ԱՄՆ - օգոստոսի 2, 1988(1988-08-02)[1][2][3][…], Port Angeles, Վաշինգտոն, ԱՄՆ[4]), ամերիկացի բանաստեղծ և նովելների հեղինակ[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռայմոնդ Քարվերը ծնվել է 1938 թվականի մոյիսի 25-ին ԱՄՆ Օրեգոն նահանգի Քլեթսքենի քաղաքում։ Հայրը եղել է սղոցարանի աշխատող, հարբեցող, մայրը` մատուցողուհի: Ռայմոնդ Քարվերն ամուսնացել է 18 տարեկանում, փորձել է բազմաթիվ բարդ մասնագիտություններ: 1959 թվականին սովորել է գրական վարպետության դասընթացների Ջոն Գարդների մոտ, այնուհետև՝ Կալիֆոռնիայի Հումբոլդտի համալսարանում, Այովայի համալսարանում: Գրական ասպարեզում իր առաջին քայլը կատարել է 1961 թվականին՝ գրելով «Հրեշավոր եղանակ» պատմվածքը: Պոեզիայի և արձակ ստեղծագործությունների առաջին հրապարակումներից հետո նա 1970-1980-ական թվականներին դասավանդել է Ամերիկայի տարբեր համալսարաններում: Իր ընտանիքը պահելու համար Ռայմոնդ Քարվերը կատարել է ցանկացած գործ: Նա սկսել է շատ խմել, մի քանի անգամ բուժվել է ալկոհոլամոլությունից: 1977 թվականին ծանր ուղեղային կոմայից հետո հրաժարվել է ալկոհոլի օգտագործումից: Ամուսնացել է երկրորդ անգամ, գրել է բազմաթիվ ստեղծագործություններ: Մահացել է 1988 թվականի օգոստոսի 2-ին թոքերի քաղցկեղից[6]:

Ստեղծագործություն և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռայմոնդ Քարվերն իրեն համարել է Հեմինգուեյի, Ուիլյամ Ֆոլքների, Անտոն Չեխովի ժառանգորդը, պատմվածքի արվեստը հասցրել է առավելագույն մինիմալիզմի: «Կեղտոտ ռեալիզմի» դպրոցի խոշորագույն ներկայացուցիչն է, գրական մի քանի մրցանակների, այդ թվում՝ Օ. Հենրիի (1983 և 1988), «Poetry» ամսագրի (1985) մրցանակների դափնեկիր: Նրա պատմվածքների հիման վրա ստեղծվել է Ռոբերտ Ալթմանի «Կարճ պատմվածքներ» ֆիլմը (անգլ.՝ «Short Cuts», 1993): Նրա մասին նկարահանվել է «Գրել և մնալ բարի» հեռուստատեսային ֆիլմը (անգլ.՝ «To Write and Keep Kind», 1996), գրվել է Մարկ Մաքսվելլի «Նիսոնքարվեր» վեպը (1998): 2014 թվականի «Բըրդմեն» ֆիլմում Քերվերի «Ինչի մասին ենք խոսում մենք, երբ խոսում ենք սիրո մասին» պիեսի բեմադրություն ֆոնին է ծավալվում հերոսի դրաման:

Հարուկի Մուրակամին Քարվերի արձակ ստեղծագործությունները թարգմանել է ճապոներեն:

Ընտրյալ մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծությունների ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Winter Insomnia / Ձմեռային անքնություն (1970)
  • At Night The Salmon Move / Սաղմոնը դուրս է լողում գիշերը (1976)
  • Where Water Comes Together with Other Water / Այնտեղ,ո րտեղ ջուրը հանդիպում է ուրիշ ջրի (1985)
  • Ultramarin / Ուլտրամարին (1986)
  • A New Path to the Waterfalls / Նոր արահետ դեպի ջրվեժը (1989)

Պատմվածքների ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118853627 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  5. Wood Gaby (2009-09-26)։ «Raymond Carver: the kindest cut»։ The Observer (en-GB)։ ISSN 0029-7712։ Վերցված է 2020-03-24 
  6. Kellerman Stewart։ «Raymond Carver, Writer and Poet Of the Working Poor, Dies at 50»։ Վերցված է 2018-03-13 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]