Տոկիոյի ազգային թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տոկիոյի ազգային թանգարան
Изображение логотипа
Տեսակազգային թանգարան
Երկիր Ճապոնիա
ՏեղագրությունUeno-kōen?
ՎայրUeno?
Մասն էՈւենո զբոսայգի[1]
Պատկանում էNational Institutes for Cultural Heritage?
Ղեկավարության նստավայրՏոկիո, Ճապոնիա
Հասցե110-8712
Հիմնադրվել է1872[2]
Այցելուներ2 684 754 մարդ (2019)[3] և 605 214 մարդ (2021)[4]
Կայքtnm.jp(ճապոներեն)(անգլ.)(կոր.)(գերմ.)(ֆր.)(իսպ.)
Քարտեզ
Քարտեզ

Տոկիոյի ազգային թանգարան, Ճապոնիայի հնագույն և խոշորագույն թանգարանն է։ Գտնվում է Տոկիոյի քաղաքային Ուենո այգու տարածքում։ Շուրջ 100 հազար քառակուսի մետր հրապարակում տեղակայված են 5 առանձնաշենքեր՝ գլխավոր, արևելյան, հանդիսակարգի, Հեյսեյ և Խորյուձի տաճարների գանձերը։ Ազգային թանգարանը իրենից ներկայացնում է ահռելի մշակութային կենտրոն։

Թանգարանի առանձնաշենքերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր առանձնաշենք, ազգային թանգարանի նկարների ցուցասրահը, որը բացվել է 1938 թվականին։ Ճարտարապետ Ձյուն Վատանաբե։ Այստեղ հավաքված են պատկերավոր և կիռարական արվեստի ստեղծագործություններ, պատմական և ազգագրական նյութեր, ճապոնական մշակույթի այն արժեքները, որոնք հնարավորություն են տալիս հետևելու Ճապոնական արվեստի զարգացման ուղուն՝ հնագույն ժամանակներից մինչև այժմ և պատկերացում են տալիս նրան բնորոշ առանձնահատկությունների մասին։

Հանդիսակարգի առանձնաշենք, բացվել է 1909 թվականին։ Ճարտարապետ Տակումա Կատայամա։ Հանդիսակարգի առանձնաշենք, որի շենքը համարվում է բացառիկ ճարտարապետական հուշարձան Մեյդզի դարաշրջանի արևմտյան ոճով (1867-1912), այժմ օգտագործվում է որպես լուսավորչական կենտրոն թանգարանի շրջանակներում։ Այնտեղ աշխատում են տարբեր գիտական կազմակերպություններ անց են կացվում սեմինարներ։

Արևելյան առանձնաշենք, բացվել է 1968 թվականին։ Ճարտարապետ Յոսիրո Տանիգուտի։ Արևելյան առանձնաշենքում ցուցադրվում է կիրառական արվեստի ստեղծագործություններ, ինչպես նաև արևելյան տարածաշրջանի բոլոր երկրների հնագիտական ստեղծագործությունները, բացառությամբ Ճապոնիայի, որտեղ դուք կարող եք ծանոթանալ յուրաքանչյուր երկրի մշակույթի առանձնահատկություններին։

Հեյսեյ առանձնաշենք (ճապ.՝ 平成館  Հեիսեիկան) և Հորյուձի տաճառների գանձեր (ճապ.՝ 法隆寺宝物館  Հո:րյու:-ձի հո:մոցուկան). բաց են 1999 թվականից։

Թանգարանի ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեն ինչ սկսվել է 1872 թվականի ցուցահանդեսով, Տեյսեյդեն շենքի Յուսիմա Սայդո տաճարում, ավելի քան վեց հարյուր ցուցանմուշ, որոնց թվում` մի շարք հուշարձաններ, պալատական գանձարանից իրեր և հարդարանքներ, հանքանյութերի և բնական արտադրանքի նմուշներ, ցուցադրելով երկրի բուսական և կենդանական աշխարհը։ Ցուցահանդեսը մեծ հաջողություն ունեցավ, այն այցելել են մոտ հարյուր հիսուն հազար մարդ։ Ցուցահանդեսը նշանակալի իրադարձություն էր դարձել երկրի կյանքում։ Այն հնարավորություն տվեց վերանայելու ընդհանուր առմամբ երկրի բնույթը, պատմությունը, բարձրացրեց յուրահատուկ բնական ռեսուրսները պաշտպանելու անհրաժեշտության, մշակութային ավանդույթները և ժառանգությունը պահպանելու հարցը, որոնք բոլորը մարդկության սեփականությունն են։ Ցուցահանդեսի պատրաստման և անցկացման համար ստեղծվել է հատուկ հաստատություն, որը անվանվել է Մշակույթի և Կրթության նախարարության թանգարան։ Այն դարձել էր Տոկիոյի ազգային թանգարանի նախատիպը։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս Տոկիոյի ազգային թանգարանի հավաքածուում կա շուրջ հարյուր քսան հազար պահում։ Նրանց թվում են գեղանկարչություն, քանդակագործություն, ինչպես նաև մետաղական իրեր, զենք, ռազմական զրահ, հագուստ, գործվածքներ, ճարտարապետական հուշարձանների մոդելներ,հնագիտական գտածոներ, պատմական և էթնոգրաֆիկ նյութեր, շատ թեմատիկ հրապարակումներ և լուսանկարչական նյութեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.kensetsu.metro.tokyo.jp/toubuk/ueno/sisetu.html
  2. ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
  3. Art's most popular: Exhibition and museum visitor figures 2019 // The Art Newspaper — 2020. — Vol. XXIX, Iss. 322. — ISSN 0960-6556
  4. Art's most popular: Exhibition and museum visitor figures 2021 // The Art Newspaper — 2022. — ISSN 0960-6556

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]