Ճաշարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Բուզիմ» հանգստյան վայրի ճաշարանը, Կրասնոյարսկ

Ճաշարան, հասարակական սննդի հաստատության տարատեսակ, «հանրամատչելի կամ կոնկրետ կոնտինգենտի սպասարկող սնվելու վայր՝ խոհարարական արտադրանք ստեղծող և իրացնող»[1], լիարժեք սննդի (3 ճաշատեսակից կազմված) ստացման վայր:

Որպես հասարակական սննդի հաստատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշակերտն ուտելիք է վերցնում դպրոցի ճաշարանից

Ճաշարանները, որպես հասարակական սննդի վայր, իրենցից կարող են ներկայացնել ինչպես ինքնուրույն հաստատություններ, որոնց համար հասարակական սնունդը, ըստ կանոնադրության, հանդիսանում է գործունեության հիմնական ուղղությունը, այնպես էլ որևէ կառույցի կամ հաստատության ներսում գործող ստորաբաժանում (դպրոց, գործարան, ֆաբրիկա և այլն): Ճաշարանում ճաշատեսակներն ընտրվում են այդ օրվա գործող տեսականուց, որում առաջարկվում են առաջին, երկրորդ և երրորդ ճաշատեսակների մի քանի տարբերակներ (ինչպես նաև սովորաբար ունենում են լրացուցիչ ճաշատեսակներ/արտադրանքներ՝ աղցաններ, բուլկիներ և այլն): Ճաշարաններում ծառայության մատուցման հիմնական ձևը հանդիսանում է ինքնասպասարկումը կամ քեյթրինգը (մթերքի մատակարարում):

Ճաշարանի կառուցվածքի ցանկացած տարբերակում պարտադիր է սանիտարական-համաճարակաբանական և հատուկ հավաստագիրը ինչպես հաստատության, այնպես էլ ճաշարանի անձնակազմում ներառված աշխատակիցների համար:

Ձեռնարկությունների և կազմակերպությունների ճաշարաններն ավելի հաճախ տվյալ կառույցի աշխատակիցների սնվելու համար են, սակայն կարող են օգտագործվել նաև հանդիսավոր միջոցառումների, ճաշկերույթների և այլնի համար՝ իրենց վրա վերցնելով ռեստորանի գործառույթներ:

Մասնավոր ձեռնարկատիրության զարգացման վաղ փուլերում պետական կառավարման ոչ զարգացած համակարգում ձեռնարկատիրական գործունեության եւ գովազդի իրավական ասպեկտների հետ կապված՝ որոշ սրճարաններ կարող էին ունենալ «ճաշարան» նշագրումով ցուցանակներ՝ իրենց փաստացի գործունեության համատեքստում այդպիսին չհանդիսանալով:

Որպես հասարակական սննդի վայր՝ ճաշարանը, տեղակայվելով ընդհանուր օգտագործման վայրերում, ինչպես նաև ձեռնարկություններում, կազմակերպություններում և ուսումնական հաստատություններում, բնորոշվում է.

  • միասնական ճաշացուցակ մեկ օրվա համար (ճաշատեսակների ընտրությունը փոխվում է ամեն օր),
  • այնպիսի ճաշատեսակների պատրաստում, որոնց համար կիրառվում են խոհանոցի հատուկ սարքավորումները,
  • զանգվածային սպասարկմամբ, ճաշատեսակ պատվիրողների հերթի արագ ավելացմամբ, ովքեր իրենց պատվերն սկուտեղով անձամբ են բերում,
  • դրամարկղի միջոցով պահանջված ճաշատեսակի համար նախապես վճարում,
  • դրա հետ մեկտեղ, առողջարանների և հանգստյան տների ճաշարանները հաճախ նմանվում են ծառայություն մատուցող կազմակերպության: Այնտեղ ուտելիքի առաքումը և սպասքի մաքրումը կարող է դրվել մատուցողների վրա: Երբեմն նրանք իրականացնում են նաև պատվերի ընդունում՝ նախանշված դիետային (օրինակ՝ բժշկական) համապատասխան, միայն թե այսպիսի սեղաններից լրավճարը բացառված է, քանի որ սննդի համար վճարը ներառված է հանգստյան տան ուղեգրի վճարի մեջ:

Սովորաբար ճաշարանների աշխատաժամանակը պայմանավորված է և որոշվում է ձեռնարկությունների ու կազմակերպությունների աշխատանքային գրաֆիկի (ինչպես նաև սննդի ընդունման) հետ: Միասնական ընդմիջման ժամին այդ ձեռնարկությունների/կազմակերպությունների ճաշարաններն սպասարկում են նաև կողմնակի անձանց:

Այժմ հետխորհրդային բազմաթիվ պետություններում սրճարանները հաճախ իրենց վրա են վերցնում նաև ճաշարանների գործառույթներ:

Ըստ մատուցվող ճաշատեսակների տեսականու՝ ճաշարանները բաժանվում են 2 խմբի՝

  • ընդհանուր տեսակի,
  • դիետիկ[2]:
Ավագ դպրոցի ճաշարան, Կալհան, Կոլորադո

Ըստ կոնտինգենտի՝ դասակարգվում են՝

  • դպրոցական
  • ուսանողական
  • ռազմական (զինվորական ստորաբաժանումներում)
  • արդյունաբերական
  • հասարակական:

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճաշարաններում նախկինում որպես սպասք լայնորեն կիրառվում էին ունիֆիկացված ափսեները, որոնք չկոտրվող հումքից էին պատրաստված (ալյումինե, թիթեղյա) և պիտանի էին մեքենայացված լվացման համար: ԽՍՀՄ բազմաթիվ ճաշարաններում բացակայում էին ճաշարանային դանակները:

Ռուսական բանակի հին ավանդույթի համաձայն՝ խորհրդային բանակ զորացրվածներից շարքային անձնակազմի կերակրումն իրականացվում էր «մեկ կաթսայից»: Գործնականում, հետպատերազմական շրջանում այս մեթոդն իրականացվում էր ըստ ստորաբաժանումների՝ յուրաքանչյուր սեղանի համար (սովորաբար 10 հոգու) օրապահները խոհանոցից բերում էին կաթսաներ, ինչպես նաև թեյնիկներ, որոնցից զինվորներն ինքնուրույն իրենց համար լցնում էին ուտելիք: XX դարի վերջում բանակային ճաշարանները վերափոխվեցին «քաղաքացիական» տեսակի, այսինքն՝ անհատական մատուցում՝ սկուտեղը ձեռքին հերթում սպասելով: Այսպիսի սպասարկումը ժամանակի ավելացում էր պահանջում, ինչը կատարվում էր հանգստի ժամի հաշվին:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. МГСН 4.14-98 — Предприятия общественного питания
  2. Диетическая столовая специализируется на приготовлении и реализации диетических блюд