«Գաբրիել Սունդուկյան»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Առանց խմբագրման ամփոփման
 
== Կենսագրություն ==
Գաբրիել Սունդուկյանը ծնվել է առևտրականի ընտանիքում 1825 թվականի հունիսի 11 (29)-ին։ Նա բնիկ թիֆլիսեցի էր: Առևտրական հայրը շուտ էր մահացել, ընտանիքի հոգսը թողնելով կնոջը: Սունդուկյանը սկզբնական կրթությունն ստացել է հայագետ Հ. Շահան-Ջրպետյանի դպրոցում (1832-1837 թթ.թվականներ), սովորել [[գրաբար]], աշխարհաբար, ֆրանսերեն, լատիներեն, իտալերեն։ 1838-1840 թվականներին ուսանել է Արզանյանների պանսիոնում, 1840-1846 թվականներին՝ Թիֆլիսի ռուսական գիմնազիայում։ 1846 թվականին ընդունվել է Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետի արևելյան բաժինը։ Այդ տարիներին ավելի է խորացել Սունդուկյանի սերն ու հետաքրքրությունը ռուս և համաշխարհային գրականության նկատմամբ։ [[Պետերբուրգ]]ի թատրոնները Սունդուկյանի համար եղել են այն դպրոցը, որտեղ ձևավորվել է նրա թատերական ճաշակը։ Համալսարանն ավարտելիս նա պաշտպանել է «Թռուցիկ հայացք պարսկական տաղաչափության բնույթի վրա» թեմայով թեկնածուական դիսերտացիա։ Կարճ ժամանակ պաշտոնավարել է [[Թիֆլիսի Ներսիսյան դպրոց]]ում։ 1853-1858 թվականներին ապրել և աշխատել է [[Դերբենդ]]ում։ Սունդուկյանը գրել է թիֆլիսահայ բարբառով, ստեղծել աշխույժ մենախոսություններ ու երկխոսություններ, խոսքի ու դրության կոմիզմ։ Նրա ստեղծագործություններն աչքի են ընկնում բարձր գեղարվեստականությամբ, չափի զգացումով։ 1858 թ.–ի սեպտեմբերի վերջին վերադարձել է Թիֆլիս, պաշտոնավարել Կովկասի երկաթուղային վարչությունում։ Գաբրիել Սունդուկյանը վախճանվել է 1912 թվականին և թաղվել է Թիֆլիսի Խոջիվանքի պանթեոնում։
 
== Ստեղծագործական աշխատանք ==
«Քանդած օջախ» (1883) կատակերգությունը մի ամբողջ ընտանիքի կործանման պատմությունն է։ Այստեղ բախումը նույնպես հասարակական բնույթ ունի։ Ընտանիքները հեռանում են նահապետական նիստուկացից, բայց նոր իրադրության մեջ չեն գտնում իրենց տեղը։
 
1872-1876 թվականներին [[Մշակ (թերթ)|«Մշակ»–ում]] տպագրվել են Սունդուկյանի ֆելիետոնները՝ «Համալի մասլահաթնիրը», իսկ 1882-861886 թվականինթվականներին, «Արձագանք»–ում՝ «Հադիդի մասլահաթնիրը»։ Դրանք հրապարակախոսական–երգիծական բնույթ ունեն և շոշափում են հասարակական, սոցիալական և կենցաղային հարցեր։ Իր վերջին՝ «Իմ մահն ու թաղումը» մասլահաթում Սունդուկյանը համերաշխության, եղբայրության և մարդասիրության կոչ է անում Կովկասի ժողովուրդներին։
 
Սունդուկյանի ստեղծագործություններն աչքի են ընկնում բարձր գեղարվեստականությամբ, չափի զգացումով, բառի ճշգրիտ և տեղին գործածումով։ Նա գրել է թիֆլիսահայ բարբառով՝ հասարակ ժողովրդին հասկանալի լինելու համար, օգտագործել ժողովրդական բանահյուսությունը, վարպետորեն կառուցել գործողությունը, ստեղծել աշխույժ մենախոսություններ ու երկխոսություններ, ինչպես նաև դրության և խոսքի կոմիզմ։ Նրա ստեղծագործությունը մեծ ազդեցություն է գործել ոչ միայն հայ դրամատուրգիայի, այլև հայ գրականության հետագա զարգացման վրա։ [[Հովհաննես Թումանյան|Հ. Թումանյանը]] նրան որպես երկրորդ մեծ «թիֆլիսեցու» դրել է [[Սայաթ-Նովա]]յի կողքին<ref>{{cite book|author=|title=Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007}}</ref><ref>[http://www.haymard.am/index.php/persons/p1371457636#sthash.bIj1zSgr.dpbs Գաբրիել Սունդուկյան]</ref><ref>[http://www.irates.am/hy/1369350154 Գաբրիել Սունդուկյանի կտակը]</ref>։

Նավարկման ցանկ