Հրաչյա Բայրամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրաչյա Բայրամյան
Ծնվել էհունիսի 18, 1944(1944-06-18) (79 տարեկան)
Բաղանիս, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունթարգմանիչ, գրականագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան և Թբիլիսիի պետական համալսարան
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Ալմա մատերԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ (1969)
Կոչումդոցենտ
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու (1975)
Տիրապետում է լեզուներինհայերեն և պարսկերեն

Հրաչյա Սմբատի Բայրամյան (հունիսի 18, 1944(1944-06-18), Բաղանիս, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, թարգմանիչ, վրացագետ, բանասիրական գիտությունների թեկնածու (1975), դոցենտ (1981), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1985 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բաղանիս (այժմ Տավուշի մարզ) գյուղում։ 1969 թվականին ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պարսկերեն լեզվի և գրականության բաժինը։ 1967-1968 թվականներին ուսանել է Թբիլիսիի պետական համալսարանի վրացական բանասիրական ֆակուլտետում։ 1969-1970 թվականներին աշխատել է Երևանի պետական համալսարանի Շոթա Ռուսթավելու անվան հայ-վրացական գրական կապերի կաբինետում որպես ավագ լաբորանտ։ 1971-1974 թվականներին սովորել է Թբիլիսիի պետական համալսարանի նպատակային ասպիրանտուրայում։ 1975 թվականին «Վրաց գրականությունը հայ նախասովետական քննադատության մեջ (1846-1916)» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան1975-2006 թթ.՝ ԵՊՀ հայագիտական կենտրոնի գիտաշխատող և նույն կենտրոնի գիտխորհրդի քարտուղար։ 2007 թվականից ԵՊՀ վրացագիտության հայկական կենտրոնի տնօրենն է։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Վրաստանի Գրողների ստեղծագործական միության Իվանե Մաչաբելու անվան մրցանակով, Թբիլիսիի քաղաքապետի «Վրացական մշակույթի բարեկամ» մեդալով և «Պատվո դիպլոմ»-ով։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ակնարկներ վրաց նոր գրականության պատմության (1800-1890)։ Ուսումնական ձեռնարկ բանասիրական ֆակուլտետների ուսանողների համար։ Երևանի համալս. հրատ., 1983, 208 էջ։
  • Հայերեն-վրացերեն զրուցարան, Երևան, ՙԱրեգ՚, 2005, (II հրատ. 2006, III հրատ. 2009) 128 էջ։
  • Русско-грузинский разговорник, Ереван, “Арег”, 2005, 128 с.
  • Վրաց գրականությունը 5-19-րդ դարերում։ Հումանիտար ֆակուլտետների ուսանողների համար։ Երևանի համալս. հրատ., Երևան, 2007, 336 էջ։
  • Վրաց լեզու (Հնչյունաբանություն, բառագիտություն, ձևաբանություն)։ Հումանիտար ֆակուլտետների ուսանողների համար։ Երևանի համալս. հրատ., Երևան, 2010, 252 էջ։
  • Էջեր հայ-վրացական գրական կապերի պատմությունից (հոդվածների ժողովածու)։ Երևանի համալս. հրատ., Երևան, 2010, 253 էջ։

Թարգմանություններ վրացերենից[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում

Գիտահանրամատչելի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արվելաձե Բոնդո, Գաբրիել Սունդուկյանը և վրաց իրականությունը։ ՙՀայաստան՚, Երևան, 1976, 88 էջ։
  • Գրիշաշվիլի Իոսեբ, Հին Թիֆլիսի գրական բոհեմը։ ՙՄերանի՚, Թբիլիսի, 1989, 160 էջ։
  • Ուղեցույց աստղը (վրաց մտավորականները Հովհաննես Թումանյանի մասին)։ ՙԶանգակ-97՚, Երևան, 1999, 208 էջ։
  • Հայ-վրաց գրական, պատմամշակութային հարցերը վրաց մամուլում (1988-1990)։ Պրակ I, ՙԶանգակ-97՚, Երևան, 2001, 160 էջ։

Գեղարվեստական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ինանիշվիլի Ռևազ, Լռություն ճանապարհին (պատմվածքներ)։ «Սովետական գրող», Երևան, 1979, 132 էջ։
  • Մրելաշվիլի Լադո, Իղալթոեցի տղաները (վիպակ)։ «Սովետական գրող», Երևան, 1981, 236 էջ[1]։
  • Փանջիկիձե Գուրամ, Ակնաքար (վեպ)։ «Սովետական գրող», Երևան, 1982, 268 էջ։
  • Դումբաձե Նոդար, Հավերժության օրենքը (վեպ)։ «Սովետական գրող», Երևան, 1983, 264 էջ։
  • Իոսելիանի Օտիա, Այն, ինչ լավ է, դժվար է (պատմվածք)։ ««Սովետական գրող»», Երևան, 1985, 32 էջ։
  • Դումբաձե Նոդար, Ընտիր երկեր (երկու հատորով)։ Հ. I, «Սովետական գրող», Երևան, 1987, 584 էջ։
  • Դումբաձե Նոդար, Ընտիր երկեր (երկու հատորով)։ Հ. II, «Սովետական գրող», Երևան, 1987, 526 էջ։
  • Դումբաձե Նոդար, Կուկարաչա (վիպակ)։ Պատմվածքներ։ «Արևիկ», Երևան, 1990, 336 էջ[2]։
  • Միշվելաձե Ռևազ, Նովելներ, «Զանգակ-97», Երևան, 2001, 50 էջ։
  • Միշվելաձե Ռևազ, Գյուղի Մադոննան (նովելներ), «Զանգակ-97», Երևան, 2006, 244 էջ։
  • Սիրապարտները՚ (Արդի վրացական արձակ), ՀԳՄ հրատարակչություն, 2010 թ., 240 էջ (ժողովածուի մեջ մտնող 14 հեղինակի 15 նորավեպ և պատմվածք թարգմանել է Հր. Բայրամյանը)։

Ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ձայն բարեկամության (Հայ և վրաց ժամանակակից գրողների պատմվածքներ)։ Կազմողներ՝ Հր. Բայրամյան և ուրիշներ։ «Նակադուլի», Թբիլիսի։ «Սովետական գրող», Երևան, 1977, 496 էջ (ժողովածուի մեջ մտնող վրացի 4 հեղինակի պատմվածքներ թարգմանել է Հր. Բայրամյանը)։
  • Վրացական պոեզիա (12-րդ դարից մինչև մեր օրերը)։ Կազմեց և ծանոթագրեց՝ բան. գիտ. թեկն. Հր. Ս. Բայրամյան։ Երևանի համալս. հրատ., Երևան, 1983, 440 էջ։
  • Հայ գրողները վրաց գրականության մասին։ Կազմեց, խմբագրեց և ծանոթագրեց բան. գիտ. թեկն. Հր. Բայրամյանը։ Երևանի համալս. հրատ., Երևան, 1986, 208 էջ։
  • Վրաց երկինք (Համաշխարհային գրականություն պատանիների համար)։ Կազմեց և առաջաբանը գրեց Հրաչյա Բայրամյանը։ ՙԱրևիկ՚, Երևան, 1990, 768 էջ (գրքի մեջ մտնող 14 հեղինակի 28 նորավեպ և պատմվածք թարգմանել է Հր. Բայրամյանը)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մրելաշվիլի, Լադո Լեւանի (1981). Իղալթոեցի տղաները. «Սովետական գրող».
  2. Դումբաձե, Նոդար Վլադիմիրի (1990). Կուկարաչա: Վիպակ, պատմվածքներ. Արեւիկ.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Երևան, 1986, էջ 99-100։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրաչյա Բայրամյան» հոդվածին։