Աշխատել է մի շարք պարբերականներում և միաժամանակ խմբագրել «Մանկավարժ» թերթը։ 1975 թվականին աշխատանքի է անցել «Գարուն» գրական ամսագրի խմբագրությունում, 1990 թվականին ընտրվել է «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիր։
1992 թվականին հիմնադրել է «Ապոլոն» հրատարակչությունը, որն առաջին անգամ բնագրից թարգմանությամբ հայ ընթերցողներին ներկայացրեց համաշխարհային գրականության մի շարք ստեղծագործություններ։ 2001 թ. ընտրվել է Հայաստանի գրողների միության նախագահ, և մինչ կյանքի վերջ նախագահել է այն։ Դասախոսել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ «Նոյեմբերյան» հասարակական կազմակերպության ղեկավարն է եղել 2002-2013 թվականներին։ Գրել, կազմել և խմբագրել է բազմաթիվ գրքեր, հարյուրավոր հրապարակախոսական հոդվածներ, առաջաբաններ։
Անգլիական ժողովրդական հեքիաթներ։ Մանուկների համար.- Երևան։ Հայպետհրատ, 1962.- 44 էջ։
Արդի ռուսական պատմվածք (Ժողովածու) /Թարգմ.՝ Լ. Անանյան; Շ. Խաչատրյան.- Երևան։ Գարուն, 2006.- 145 էջ։
Բրեդբերի Ռեյ Դուգլաս։ 451 ըստ Ֆարենհայթի.- Երևան։ Սովետական գրող, 1986.- 232 էջ.- (Գիտական ֆանտաստիկայի գրադարան)։ Վերատպությունը տե՛ս 451º ըստ Ֆարենհայթի.- Երևան։ Ապոլոն, 2013.- 256 էջ։
Գորդաշևսկի Պյոտր։ Նրանք չորսն էին.- Երևան։ Հայաստան, 1969.- 248 էջ։
Դոստյան Ռիչի։ Ռուսլանը և Կուտյան։ Կրտսեր տարիքի համար /Թարգմ.՝ Լ. Անանյան, Բ. Գադաչիկ.- Երևան։ Հայաստան, 1974.- 71 էջ։
Լիտվական ժողովրդական հեքիաթներ.- Երևան։ Հայաստան, 1976.- 166 էջ։
Լուժկով Յուրի։ Պատմության վերակերտումը։ Մարդկությունը XXI դարում և Ռուսաստանի ապագան.- Երևան։ Տիգրան Մեծ, 2007.- 235 էջ։
Միտչել Կատերին։ Լուրի բանաձևը։ Լուր գրելու և հաղորդելու համառոտ ուղեցույց /Թարգմ.՝ Լ. Անանյան և ուրիշn.- Երևան։ Երևանի համալս. հրատ., 2001.- 276 էջ։
Շահինյան Մարիետա։ Երկեր։ Բանաստեղծություններ, վիպակներ, պատմվածքներ, ակնարկներ.- Երևան։ Սովետական գրող, 1983.- 404 էջ.- Բովանդ-ից՝ Սերեբրյակով Կոնստանտին։ Ստեղծագործության մոլեգին կրքով (Առաջաբանը); Ակնարկ. Ֆրանսիայում «Վոլգայով»։
Պոլյակով Յուրի։ Ուլը կաթի մեջ։ Վեպ.- Երևան։ Ապոլոն, 2014.- 339 էջ.- (Արդի ռուսական արձակը)։
Վոժդաև Վիկտոր։ Սև մարգարիտը.- Երևան։ Հայաստան, 1970.- 267 էջ։
Օնլայն ժուռնալիստիկա։ Ներածություն /Թարգմ.՝ Լ. Անանյան, Շ. Դոյդոյան և ուրիշն.- Երևան։ Ոսկան Երևանցի, 2003.- 200 էջ։