«Մեսրոպ Թաղիադյան»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
 
== Թաղիադյանի հասարակական գործունեությունը ==
Կալկաթայի անգլիական «Եպիսկոպոսական ճեմարանում» ուսանելիս անգլերեն լեզվի հետ յուրացնում է մի շարք գիտություններ։ 40-ական թվականներին հրատարակում է մի քանի ծավալուն աշխատություններ, նրանց շարքում և մայրենի լեզվի երկու դասագիրք, հետագայում՝ նաև երրորդը։ 1845 թվականից Թաղիադյանի խմբագրությամբ կամ վերահսկողությամբ սկսում է հրատարակվել «Ազգասեր», իսկ 1848 թվականից նրան փոխարինող «Ազգասեր Արարատյան» պարբերականները, որոնց մեջ նա գրում է Հնդկաստանի հայ գաղութի, ինչպես և ամբողջ հայության կյանքին վերաբերող բազմազան ընթացիկ խնդիրների մասին՝ հասարակական, գրական, մշակութային-կրթական, տնտեսական, կրոնական և այլն, քննադատում է բացասական երևույթներ և առաջադրում իր տեսակետները։ Վճռական նշանակություն տալով լուսավորության դերին, Թաղիադյանը իր հասարակական գործունեությունը կենտրոնացնում է կրթական գործի շուրջը՝ որպես ուսուցիչ աշխատելով սկզբում Կալկաթայի «Մարդասիրական ճեմարանում», այնուհետև Նոր Ջուղայի «Ամենափրկչյան ճեմարանում», Թավրիզի հայկական դպրոցում, Էջմիածնի վանական դպրոցում, վերջապես Կալկաթայի իր հիմնած մասնավոր «ՍանդխտյանՍուրբ Սանդուխտ» դպրոցում։
 
== Թաղիադյանի աշխարհայացքը ==

Նավարկման ցանկ