«Մեսրոպ Թաղիադյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
→‎Կենսագրություն: Հոդվածը ենթարկվել լեզվական խմբագրման ու խտացման։
Տող 13. Տող 13.
Թաղիադյանի աշխարհայացքն ամբողջական, միաձույլ չէ։ Նրա բազմաթիվ առաջավոր հայացքների կողքին տեղ է գրավում և պահպանողական մտայնությունը։ Գիտության մեծարանքի, բարձր գնահատանքի և ճիշտ դրույթների հետ նա ուզում է հաշտեցնել կրոնական սկզբունքներ, աշխարհիկ մշակույթի պահանջի հետ գրաբարի, որպես արդիական գրական լեզվի, կիրառման իրավունքը և այլ հակասություններ։
Թաղիադյանի աշխարհայացքն ամբողջական, միաձույլ չէ։ Նրա բազմաթիվ առաջավոր հայացքների կողքին տեղ է գրավում և պահպանողական մտայնությունը։ Գիտության մեծարանքի, բարձր գնահատանքի և ճիշտ դրույթների հետ նա ուզում է հաշտեցնել կրոնական սկզբունքներ, աշխարհիկ մշակույթի պահանջի հետ գրաբարի, որպես արդիական գրական լեզվի, կիրառման իրավունքը և այլ հակասություններ։


== Երկերի մատենագիտություն ==
== Տպագրված գործերից ==
* [[1846]] - «Վէպ Վարդգիսի տեառն տուհաց», [[Կալկաթա]], 168 էջ,
* Դիցաբանութիւն, [[Կալկաթա]], 1830, 161 էջ
* Այբբենարան, ա. տ., 1840, 60 էջ:
* [[1847]] - «Վէպ Վարսենկան սկայուհւոյ Աղուանից», Կալկաթա, 177 էջ։
* Մեսրովբեան շարադրիչ հայ եւ անգղիական լեզուաց (ի պէտս դպրոցաց ընդ հովանաւ Ամենափրկիչեան աթոռոյ Նոր Ջուղայ), Կալկաթա, 1840, 72 էջ:
* Պատմութիւն պարսից, Կալկաթա, 1846, 281 էջ:
* Վէպ Վարդգիսի, Կալկաթա, 1846, 168 էջ:
* Թութակ Թաղիադեանց, Կալկաթա, 1847, 38 էջ:
* Կարգ եւ կանոնք սուրբ Սնդուխտ դպրոցի օրիորդաց եւ պարոնկաց, Կալկաթա, 1847, 38 էջ:
* Ճանապարհորդութիւն Մեսրովբայ Թաղիադեանց սարկաւագի սրբոյ Էջմիածնի ի հայս, Կալկաթա, 1847, 382 էջ:
* Ճառ դաստիարակութեան օրիորդաց, [[Կալկաթա]], 1847, 76 էջ:
* Մեսրովբեան առաջնորդ մանկանց, Կալկաթա, 1847, 198 էջ:
* Սօս եւ Սօնդիպի, Կալկաթա, 1847, 245 էջ:
* Վէպ վարսենկան սկայուհւոյ աղուանից, Կալկաթա, 1847, 177 էջ:
* Համառօտ քերականութիւն հայկազեան լեզուի, Կալկաթա, 1848, 84 էջ:
* Սօս եւ Սօնդիպի, [[Ստամբուլ|Կ. Պոլիս]], 1871, 234 էջ:
* Գեղարվեստական երկեր, Երևան, 1965, 432 էջ:
* Ուղեգրություններ: Հոդվածներ: Նամակներ: Վավերագրեր, [[Երևան]], 1975, 620 էջ:
* Դիւան Մեսրոպ Թաղիադեանի (անտիպ օրագրութիւններ, երկեր եւ քերթուածներ, վաւերագրեր, նամակներ), Նոր Ջուղա, 1979, 654 էջ:
* Դիւան Մեսրոպ Թաղիադեանի (անտիպ օրագրութիւններ, երկեր եւ քերթուածներ, վաւերագրեր, նամակներ), Երեւան, 1993, 656 էջ:
{{Հայկական գիր և գրականություն}}
{{Հայկական գիր և գրականություն}}



10:12, 12 Մարտի 2018-ի տարբերակ

Մեսրոպ Թաղիադյան
Ծնվել էհունվարի 2 (14), 1803[1]
ԾննդավայրՁորագյուղ[2][1]
Վախճանվել էհունիսի 10 (22), 1858[1] (55 տարեկան)
Վախճանի վայրՇիրազ, Իրան[2][1]
Մասնագիտությունգրող, ուսուցիչ, հրապարակախոս և պատմաբան
Ազգությունհայ
ԱշխատավայրՄայր Աթոռ Սուրբ Էջմիածին[1], Սամյան դպրոց[1] և Ազգասեր[1]
Изображение автографа
Մեսրոպ Թաղիադյան Վիքիդարանում
 Mesrop Taghiadyan Վիքիպահեստում

Մեսրոպ Թաղիադյան (հունվարի 3, 1803 - 1858), գրող, մանկավարժ, հրապարակախոս։ Մեսրոպ Թաղիադյանը հիմնականում ապրել և գործել է Հնդկաստանում։ Նա գրական, մանկավարժական բեղմնավոր գործունեություն է ծավալել, թողել գրական հարուստ ժառանգություն։

Մեր արմատը, մեր հայրենիքն է։ Ով ուզում է երջանիկ լինել, նա պետք է նախ և առաջ ձգտի հայրենիքի երջանկությանը։
- Մեսրոպ Թաղիադյան

Կենսագրություն

Մեսրոպ Թաղիադյանը ծնվել է 1803 թ. հունվարի 3-ին։ Սկզբնական կրթությունը ստանում է Էջմիածնի վանականների մոտ՝ ենթարկվելով բարոյական ու ֆիզիկական տանջանքների, գանահարության։ Մեծ դժվարությամբ դուրս պրծնելով Էջմիածնի խավար ու ճնշող միջավայրից, Թաղիադյանը դիպվածաբար հանդիպում է Հնդկաստանից վերադարձած մի անձնավորության։ Լսելով նրա հիասքանչ նկարագրությունը Կալկաթայի հայ գաղութի և ընդհանրապես Հնդկաստանի մասին, որոշում է մեկնել այնտեղ։ 1823 թ. գարնանը Իրանի վրայով ուղևորվում է Հնդկաստան և երկար դեգերումներից հետո հասնում է Կալկաթա։ Կարճ ժամանակից հետո մեկնում է դեպի Նոր Ջուղա, որտեղ հիմնում է դպրոց, այնտեղից Էջմիածին-Երևան՝ պարսկական լծից ազատագրված հայրենիքի կարոտն առնելու։ Մեկ տարի էջմիածնի վանական դպրոցի տպարանի և մատենադարանի վարիչ լինելուց և կաթողիկոսի քարտուղարի պաշտոնը վարելուց հետո, նա վերադառնում է Նոր Ջուղա, ապա նորից Էջմիածին, այնուհետև անցնում Պոլիս և վերջապես բազմաթիվ արկածներից մազապուրծ, հասնում է Կալկաթա, որտեղ և ծավալվում է նրա գրական, հրապարակախոսական ու մանկավարժական գործունեությունը։

Թաղիադյանի հասարակական գործունեությունը

Կալկաթայի անգլիական «Եպիսկոպոսական ճեմարանում» ուսանելիս անգլերեն լեզվի հետ յուրացնում է մի շարք գիտություններ։ 40-ական թվականներին հրատարակում է մի քանի ծավալուն աշխատություններ, նրանց շարքում և մայրենի լեզվի երկու դասագիրք, հետագայում՝ նաև երրորդը։ 1845 թվից Թաղիադյանի խմբագրությամբ կամ վերահսկողությամբ սկսում է հրատարակվել «Ազգասեր», իսկ 1848 թվից նրան փոխարինող «Ազգասեր Արարատյան» պարբերականները, որոնց մեջ նա գրում է Հնդկաստանի հայ գաղութի, ինչպես և ամբողջ հայության կյանքին վերաբերող բազմազան ընթացիկ խնդիրների մասին՝ հասարակական, գրական, մշակութային-կրթական, տնտեսական, կրոնական և այլն, քննադատում է բացասական երևույթներ և առաջադրում իր տեսակետները։ Վճռական նշանակություն տալով լուսավորության դերին, Թաղիադյանը իր հասարակական գործունեությունը կենտրոնացնում է կրթական գործի շուրջը՝ որպես ուսուցիչ աշխատելով սկզբում Կալկաթայի «Մարդասիրական ճեմարանում», այնուհետև Նոր Ջուղայի «Ամենափրկչյան ճեմարանում», Թավրիզի հայկական դպրոցում, Էջմիածնի վանական դպրոցում, վերջապես Կալկաթայի իր հիմնած մասնավոր «Սանդխտյան» դպրոցում։

Թաղիադյանի աշխարհայացքը

Թաղիադյանի աշխարհայացքն ամբողջական, միաձույլ չէ։ Նրա բազմաթիվ առաջավոր հայացքների կողքին տեղ է գրավում և պահպանողական մտայնությունը։ Գիտության մեծարանքի, բարձր գնահատանքի և ճիշտ դրույթների հետ նա ուզում է հաշտեցնել կրոնական սկզբունքներ, աշխարհիկ մշակույթի պահանջի հետ գրաբարի, որպես արդիական գրական լեզվի, կիրառման իրավունքը և այլ հակասություններ։

Երկերի մատենագիտություն

  • Դիցաբանութիւն, Կալկաթա, 1830, 161 էջ
  • Այբբենարան, ա. տ., 1840, 60 էջ:
  • Մեսրովբեան շարադրիչ հայ եւ անգղիական լեզուաց (ի պէտս դպրոցաց ընդ հովանաւ Ամենափրկիչեան աթոռոյ Նոր Ջուղայ), Կալկաթա, 1840, 72 էջ:
  • Պատմութիւն պարսից, Կալկաթա, 1846, 281 էջ:
  • Վէպ Վարդգիսի, Կալկաթա, 1846, 168 էջ:
  • Թութակ Թաղիադեանց, Կալկաթա, 1847, 38 էջ:
  • Կարգ եւ կանոնք սուրբ Սնդուխտ դպրոցի օրիորդաց եւ պարոնկաց, Կալկաթա, 1847, 38 էջ:
  • Ճանապարհորդութիւն Մեսրովբայ Թաղիադեանց սարկաւագի սրբոյ Էջմիածնի ի հայս, Կալկաթա, 1847, 382 էջ:
  • Ճառ դաստիարակութեան օրիորդաց, Կալկաթա, 1847, 76 էջ:
  • Մեսրովբեան առաջնորդ մանկանց, Կալկաթա, 1847, 198 էջ:
  • Սօս եւ Սօնդիպի, Կալկաթա, 1847, 245 էջ:
  • Վէպ վարսենկան սկայուհւոյ աղուանից, Կալկաթա, 1847, 177 էջ:
  • Համառօտ քերականութիւն հայկազեան լեզուի, Կալկաթա, 1848, 84 էջ:
  • Սօս եւ Սօնդիպի, Կ. Պոլիս, 1871, 234 էջ:
  • Գեղարվեստական երկեր, Երևան, 1965, 432 էջ:
  • Ուղեգրություններ: Հոդվածներ: Նամակներ: Վավերագրեր, Երևան, 1975, 620 էջ:
  • Դիւան Մեսրոպ Թաղիադեանի (անտիպ օրագրութիւններ, երկեր եւ քերթուածներ, վաւերագրեր, նամակներ), Նոր Ջուղա, 1979, 654 էջ:
  • Դիւան Մեսրոպ Թաղիադեանի (անտիպ օրագրութիւններ, երկեր եւ քերթուածներ, վաւերագրեր, նամակներ), Երեւան, 1993, 656 էջ:
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
  2. 2,0 2,1 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.