Լևոն Խեչոյան
Լևոն Խեչոյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 8, 1955 |
Ծննդավայր | Բարալեթ, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հունվարի 8, 2014 (58 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | գրող և արձակագիր |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտ (1983) և Շիրակի պետական համալսարան |
Պարգևներ | |
Կայք | levonkhechoian.com |
Լևոն Խեչոյան Վիքիդարանում | |
Levon Khechoyan Վիքիպահեստում |
Լևոն Վանիկի Խեչոյան (դեկտեմբերի 8, 1955, Բարալեթ, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 8, 2014, Երևան, Հայաստան), հայ արձակագիր, ազատամարտիկ[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1983 թվականին ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 1987 թվականից ապրել է Հրազդան քաղաքում։ 1988 թվականից նրա ստեղծագործությունները սկսում են տպագրվել հանրապետական մամուլում։ Անդրանիկ ժողովածուն լույս է տեսել 1991 թվականին՝ «Խնկի ծառեր» վերնագրով։ 1995 թվականին լույս է տեսել «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» պատմավեպը, որը թարգմանվել է ռուսերեն[2]։
Վերջին՝ «Մհերի դռան գիրքը» լույս է տեսել գրողի մահից մեկ շաբաթ անց՝ 2014 թվականի հունվարի 15-ին[3]։ Մասնակցել է Արցախյան պատերազմին։
Լևոն Խեչոյանի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, անգլերեն, իսպաներեն, գերմաներեն և այլ լեզուներով։ Խեչոյանի ստեղծագործություններում անընդհատ նկատվում է հայերի կողմից 20-րդ դարում վերապրած ողբերգությունների հիշատակը՝ սկսած 1915 թվականի եղեռնից մինչև Սպիտակի երկրաշարժը և 90-ականների պատերազմները, սակայն բացակայում են առասպելականացումը և հերոսացումը՝ փոխարեն առկա է խորը վիշտը։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1999 թ. «Սև գիրք, ծանր բզեզ» վեպի համար արժանացել է Հայաստանի պետական «Ոսկե եղեգն» մրցանակի։
2004 թվականին պարգևատրվել է «К 100-летию М.А. Шолохова» հուշամեդալով։
2006 թվականի սեպտեմբերի 29-ին ստացել է Թէքէեան Մշակութային միության «Հայկաշէն Ուզունեան» Գրական մրցանակը՝ «Հունիսի հինգը և վեցը» գրքի համար։
2013 թվականին Հայաստանի Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով[4], սակայն հրաժարվել է ստանալ մեդալը, նշելով՝ «Ես շնորհակալ եմ վստահության համար, սակայն երբ մեր երկրում այս չափի է հասել արտագաղթի ծավալները, ու դրան զուգահեռ՝ սոցիալական ծանր պայմաններին չդիմանալով՝ իմ ազատամարտիկ եղբայրներն այսօր նստացույց են անում, ես այդ մեդալն ընդունել չեմ կարող»[5]։
Երկերի մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խնկի ծառեր (պատմվածքներ), Երևան, 1991, 168 էջ։
- Արշակ արքա, Դրաստամատ ներքինի, Երևան, 1995, 272 էջ։
- Սև գիրք, ծանր բզեզ, Երևան, 1999, 200 էջ։
- Տան պահապան հրեշտակը (հեքիաթներ), Երևան, 2002, 64 էջ։
- Երրորդ որդին։ Արշակ արքա, Դրաստամատ ներքինի, Երևան, 2002, 340 էջ։
- Հունիսի հինգը և վեցը, Երևան, 2002, 152 էջ։
- Հողի դողը, Անթիլիաս, 2003, 233 էջ։
- Երրորդ որդին, Երևան, 2004։
- Ձայներ և տեսիլքներ, Երևան, 2006, 232 էջ։
- Փուշը, հայր, փուշը, Երևան, 2011, 352 էջ։
- Պատմվածքներ, Երևան, 2013, 232 էջ։
- Արշակ արքա, Դրաստամատ ներքինի, Երևան, 2013, 264 էջ։
- Մհերի դռան գիրքը, Երևան, 2014, 396 էջ։
- «Оливковая ветвь», Ուկրաինա, 2000։
- «Знойный день» Մոսկվա, 2004։
- «Black Book, Weighty Bug», Լոնդոն, 2008։
- «Ладанові дерева», Ուկրաինա, 2012, (Անուշավան Մեսրոպյանի թարգ.):
- Սև գիրք, ծանր բզեզ, Երևան, 2017, 240 էջ։
Թարգմանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Արդի եվրոպական պոեզիա.- Երևան։ Ապոլոն, 2005.- 191 էջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆ – LevonKhechoian.com» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-12-05-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «Լևոն Խեչոյան - Կենսագրություն». armenianhouse.org. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ «Հակոբ Մովսես. «Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» նրա վերադարձն էր»». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
{{cite web}}
:|first=
missing|last=
(օգնություն) - ↑ Հայաստանի Հանրապետության շքանշանով և մեդալներով պարգևատրելու մասին
- ↑ «Տոնդ շնորհավոր, Լևոն Խեչոյան | Asparez». www.asparez.am. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վաչագան Գրիգորյան, Լևոն Խեչոյանի ստեղծագործությունը, Ե., 2019, 430 էջ։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լևոն Խեչոյանին նվիրված կայք Արխիվացված 2021-12-05 Wayback Machine
- Լևոն Խեչոյանին նվիրված Յութուբյան էջ
- Ճանաչենք մերոնց․ Լևոն Խեչոյան
- Լևոն Խեչոյանի ստեղծագործությունները grapaharan.org կայքում Արխիվացված 2022-04-08 Wayback Machine
- Սասուն ջոկատի անդամ ժամանակ տրված հարցազրույց
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Խեչոյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Խեչոյան» հոդվածին։ |
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Դեկտեմբերի 8 ծնունդներ
- 1955 ծնունդներ
- Բարալեթ գյուղում ծնվածներ
- Հունվարի 8 մահեր
- 2014 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հայկական գիր և գրականություն
- 20-րդ դարի արևելահայ արձակագիրներ
- 21-րդ դարի արևելահայ արձակագիրներ
- 20-րդ դարի վիպասաններ
- Հայ տղամարդ գրողներ
- 20-րդ դարի տղամարդ գրողներ
- Հայ ազատամարտիկներ
- Արցախյան պատերազմի մասնակիցներ հայկական կողմից