Ագարակ (Արագածոտնի մարզ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ագարակ (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Ագարակ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արագածոտնի մարզ | ||
Համայնք | Արագածոտնի մարզ[1] | ||
Գյուղապետ | Արմեն Հարությունյան | ||
Առաջին հիշատակում | 7-րդ դար | ||
Այլ անվանումներ | Ագարակ, Ակերակ, Ակերան | ||
Մակերես | 5,74 կմ² | ||
ԲԾՄ | 1350 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 1564[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | ագարակցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | 232 | ||
Փոստային դասիչ | 378420 | ||
| |||
Ագարակ ( արտասանություն), գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում[3]։ Հեռավորությունը մարզկենտրոնից 6 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1350 մ։ Ագարակը նաև ճանաչված է եղել որպես Ակերակ, Ակերան[4]։
Ագարակ գյուղի միջով է հոսում Ամբերդ գետը. այն սկիզբ է առնում Արագածի լանջերից և հոսելով Տեղեր, Բյուրական, Աղձք բնակավայրերով՝ հասնում է մինչև Ագարակ՝ ոռոգելով շրջակա այգիներն ու դաշտերը[5]։
Գյուղը նախկինում նույն անվանմամբ ընդգրկված է եղել Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիշատակվում է միջին դարերից որպես Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի բնակավայրերից մեկը։ Պահպանվել են Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերակները՝ կառուցված VII դարում։ Հետաքրքրություն են ներկայացնում գյուղից արևելք գտնվող մինչ օրս նշմարվող մեծ-մեծ քարերով շարված քաղաքային շինվածքների հետքերը։
2021 թվականին ագարակցի բարերար Հրաչյա Պողոսյանի մեկենասությամբ նկարահանվել է «Ագարակ․ հազարամյակների պատմություն» ֆիլմը[6]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1100 մ բարձրության վրա։ Ունի տուֆի և ավազի պաշարներ, որոնք ունեն արդյունաբերական նշանակություն։ Կլիման մերձարևադարձային, չոր ցամաքային է, շոգ ու չորային ամառներով, չափավոր ցուրտ ձմեռներով։ Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 25-26 աստիճանի սահմաններում, հունվարյանը՝ -4 C°։ Տարեկան մթնոլորտային տեղումները կազմում են 350 մմ։ Բնական լանդշաֆտները չոր տափաստաններ են, որոնք ոռոգման արդյունքում ձևափոխվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտների։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի բնակչությունը 1915-1916 թթ. Վանից, Գավաշից, Բիթլիսից գաղթածներն են։ Գյուղն ունի 667 տնտեսություն։ Ունի դպրոց, կապի հանգույց, բուժկետ։ Ըստ Հայաստանի Հանրապետության 2011 թ. մարդահամարի` Ագարակի մշտական բնակչությունը կազմել է 1564, իսկ առկա բնակչությունը՝ 1490 մարդ[2]։
Ագարակի ազգաբնակչության փոփոխությունը[7].
Տարի | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 603 | 550 | 701 | 897 | 1150 | 1399[8] | 1655 | 1564[2] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղատնտեսական հողահանդակներից վարելահողերը կազմում են 159 հա, պտղատու և խաղողի այգիները՝ մոտ 5 հա։ Արոտավայրերը կազմում են 46 հա, որոնք պահուստային հողերն են։ Տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է։ Զբաղվում են խաղողագործությամբ, պտղաբուծությամբ, դաշտավարությամբ։ Մշակում են բանջարաբոստանային կուլտուրաներ։
Զարգացած է կաթնամսատու անասնաբուծությունը, թռչնաբուծությունը։ Արդյունաբերության մեջ զարգացած է սննդի արդյունաբերությունը։ Այստեղ է գտնվում «Աշտարակ կաթ» ձեռնարկությունը, որը մասնագիտացել է կաթնամթերքի և պաղպաղակի արտադրությամբ։ Արտադրվում է նաև «Լոռի» տեսակի պանիր։ Արտադրանքը մեծ մասամբ սպառվում է Երևան քաղաքում։
Տեղական ինքնակառավարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքի ղեկավար՝ Արմեն Հարությունյան
Ավագանու անդամների ցուցակ
- Հակոբ Վարդգեսի Ավետիսյան
- Թովմաս Գրիգորի Զատիկյան
- Արմեն Մելիքի Մելքոնյան
- Ասքանազ Գուրգենի Մինասյան,
- Վազեն Հենրիկի Մուրադյան,
- Հայկազ Միսակի Ռշտունյան
- Ավետիս Հարությունի Վահանյան
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ GEOnet Names Server — 2018.
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Աշտարակ համայնքի մասին տեղեկություն մարզպետարանի կայքում, (արխիվացված 15․05․2023 թվականին)։
- ↑ Ս.Հ. Հարությունյան (2003). Հայաստանի Հանրապետության Վարչատարածքային բաժանումը (01.01.2003). Երևան: «Տիգրան Մեծ» հրատարակչություն. ISBN 9994100009.
- ↑ Բրեյդի Քիեսլինգ, Ռաֆֆի Քոճյան (2005). Վերահայտնաբերել Հայաստանը ուղեցույց (անգլերեն՝ Rediscovering Armenia Guide) (2-րդ ed.). Հայաստան: Մատիտ. էջ 45. ISBN 9994101218.
- ↑ ԱԳԱՐԱԿ․ հազարամյակների պատմություն 04․10․2021, Վերցված է 2022-01-15-ին
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 6» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Հուլիսի 24-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 539
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագարակ (Արագածոտնի մարզ)» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 50)։ |
|