Բերքառատ
Արտաքին տեսք
Գյուղ | |||
---|---|---|---|
Բերքառատ | |||
Բերքառատաի եկեղեցին | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արագածոտնի մարզ | ||
Համայնք | Արագածոտնի մարզ, Ալեքսանդրապոլի գավառ և Աղինի շրջան | ||
Գյուղապետ | Մերուժան Մինասյան | ||
ԲԾՄ | 2090 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▼795 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | բերքառատցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Բերքառատ, գյուղ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Արթիկ քաղաքից 18 կմ հյուսիս-արևելք։
Աշխարհագրական դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Արագած լեռնազանգվածի արևմտյան ստորոտում։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 54 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 2090 մ։
Անվանումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախկինում ունեցել է Ագուլա, Ախկուլա, Ախուլա, Աղուլա անվանումները։ Գյուղը նախկինում Ագուլա անվանմամբ ընդգրկված է եղել Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառում[2]։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ունի տուֆի պաշարներ։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և դաշտավարությամբ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական մասը գաղթել է Արևմտյան Հայաստանից 1915-1920 թվականներին։ Գյուղն ունի դպրոց, բուժկետ, կապի հանգույց։ Ագարակավանի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ունի XIX դարի եկեղեցի։
Տեղական ինքնակառավարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքի ղեկավար՝ Մերուժան Մինասյան։
Ավագանու անդամների ցուցակ
- Վանուշ Արտավազդի Խաչատրյան
- Զոհրաբ Սերգոյի Լևոնյան
- Շմավոն Վարազդատի Գևորգյան
- Լուսյա Արտաշի Եղոյան
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 27 — 992 էջ։
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 7» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Հուլիսի 29-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
- ↑ Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.) — Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 595. — 4696 p.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերքառատ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 204)։ |
|