Jump to content

Արմեն Խաչատրյան (դիվանագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Խաչատրյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմեն Ավագի Խաչատրյան
Ծնվել էօգոստոսի 13, 1957(1957-08-13)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 3, 2020(2020-06-03)[1] (62 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և դիվանագետ
Ծնողներհայր՝ Ավագ Խաչատրյան
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի նախագահ և Special Guest of the Parliamentary Assembly of the Council of Europe?
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
«Ազգերի համագործակցության» շքանշան

Արմեն Ավագի Խաչատրյան (օգոստոսի 13, 1957(1957-08-13), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 3, 2020(2020-06-03)[1], Երևան, Հայաստան), հայ պետական գործիչ, ՀՀ ԱԺ նախագահ (1999-2003)։ Ունի արտակարգ և լիազոր դեսպանի աստիճան։ Գրականագետ Ավագ Խաչատրյանի որդին է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Երևանում։ Ավարտել է Հայաստանի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրության ֆակուլտետը (1978)։ 1987-1990 թվականներին եղել է Երևանի թիվ 191 դպրոցի տնօրեն, 1991-1999 թվականներին՝ «Հրաչյա Աճառյան» համալսարանի պրոռեկտոր։ 2003-2010 թվականներին՝ Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիզոր դեսպան։

  • 2010 թ. ապրիլի 26-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով ազատվել է Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[2]։
  • 2010 թ. ապրիլի 26-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով նշանակվել է Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան[3]։
  • 2010 թ. ապրիլի 26-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի մշտական լիազոր ներկայացուցիչ[4]։
  • 2017 թ. ազատվել է դեսպանի պաշտոնից[5]։

Պարգևներ և կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • ԱՄՆ-ի կենսագրական ինստիտուտի «Տարվա մարդ» (1998)
  • ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի «Համագործակցություն» շքանշան (2001)
  • Օրթոդոքս եկեղեցու Սուրբ Անդրեասի շքանշան (2001)[6]

Գույքային հարաբերություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն մամուլի հրապարակության ՝ իրեն սեփականության իրավունքով պատկանող Երևանի կենտրոն շրջանում գտնվող նախկին Աճառյան համալսարանի շենքի տարածքի վարձակալության հետ կապված վեճի ընթացքում ոստիկանության միջոցով վտարել է վարձակալ կազմակերպությանը վարձակալված տարածքից[7]։

  1. 1,0 1,1 1,2 Մահացել է ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանը
  2. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ». www.president.am. Վերցված է 2020 թ․ հունիսի 4-ին.
  3. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ». www.president.am. Վերցված է 2020 թ․ հունիսի 4-ին.
  4. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ». www.president.am. Վերցված է 2020 թ․ հունիսի 4-ին.
  5. «Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչներ». despan.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 17-ին.
  6. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2005. էջ 496-497.
  7. «Բելառուսիայի նախկին դեսպան Արմեն Խաչատրյանը ոստիկանության միջոցով վտարել է իր շենքի վարձակալ «Հայք» համալսարանին». www.forrights.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 17-ին.
Նախորդող
Հովհաննես Իգիթյան
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ
Արմեն Խաչատրյան

17 հունիսի 1999 թ. - 02 նոյեմբերի 1999 թ.
Հաջորդող
Հովհաննես Սերգեյի Հովհաննիսյան
Նախորդող
Կարեն Դեմիրճյան
ՀՀ Ազգային ժողովի նախագահ
Արմեն Խաչատրյան

2 նոյեմբերի 1999 թ. - 12 հունիսի 2003 թ.
Հաջորդող
Արթուր Բաղդասարյան
Նախորդող
Հրաչ Սիլվանյան
Հայաստանի դեսպան Ուկրաինայում
Արմեն Խաչատրյան

2003 թ. հունիս - 26 ապրիլի 2010 թ.
Հաջորդող
Անդրանիկ Մանուկյան
Նախորդող
Օլեգ Եսայան
Հայաստանի դեսպան Բելառուսում
Արմեն Խաչատրյան

2010 թ. ապրիլի 26-ից - 2017 թ.
Հաջորդող
Արմեն Ղևոնդյան
Նախորդող
Օլեգ Եսայան
Հայաստանի մշտական և լիազոր ներկայացուցիչ ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում
Արմեն Խաչատրյան

2010 թ. ապրիլի 26 - 2017 թ.
Հաջորդող