Jump to content

«Հայերեն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Հայոց Լեզու
Տող 273. Տող 273.
* [http://www.ethnologue.com/show_language.asp?code=hye Էթնոլոգ կայքի զեկույցը հայերենի մասին]
* [http://www.ethnologue.com/show_language.asp?code=hye Էթնոլոգ կայքի զեկույցը հայերենի մասին]
* [http://freebooks.do.am/load/42 «ՀամաՀայկական Էլ. Գրադարան» կայքի Հայոց լեզվի ուսումնասիրության համար նախատեսված էջը ]
* [http://freebooks.do.am/load/42 «ՀամաՀայկական Էլ. Գրադարան» կայքի Հայոց լեզվի ուսումնասիրության համար նախատեսված էջը ]
* [https://magaghat.ai/hy/grabar Դասական հայերենի մասին]


=== Առցանց բառարաններ ===
=== Առցանց բառարաններ ===

22:12, 28 Դեկտեմբերի 2019-ի տարբերակ

Հայոց լեզուն ծագել է հայ ժողովրդի ձևավորմանը զուգընթաց՝ Հայկական լեռնաշխարհում: Պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին և առանձին՝ ինքնուրույն ճյուղ է: Նախամաշտոցյան շրջանում մշակվել է բանավոր խոսքում, բանահյուսության մեջ, պաշտամունքային արարողությունների, իսկ քրիստոնեության ընդունումից հետո՝ նաև քարոզչության ընթացքում: Գրավոր հուշարձաններով ավանդվել է V դարի սկզբից՝ հայոց գրերի գյուտից անմիջապես հետո:

Հայերենի զարգացման գրավոր փուլն ընդունված է բաժանել 3 շրջանի՝ հին հայերեն՝ գրաբար (V–XI դարեր), միջին հայերեն (XII–XVI դարեր), նոր հայերեն՝ աշխարհաբար (XVII դարից մինչև մեր օրերը): Գրաբարին զուգահեռ գոյություն է ունեցել նաև խոսակցականը՝ բարբառային որոշ երանգավորումներով: Գրաբարով գրել և օտար լեզուներից թարգմանել են Մեսրոպ Մաշտոցը, Կորյունը, Մովսես Խորենացին, Եղիշեն, Եզնիկ Կողբացին, Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին և ուրիշներ: Մատենադարանում պահվող ավելի քան 17 հզ. հայերեն ձեռագրերի մեծ մասը գրաբար է:

Գրաբարի խոսակցական տարբերակը, ժամանակի ընթացքում արմատապես փոփոխվելով, հանգել է լեզվական նոր որակի՝ միջին հայերենի, որն ունեցել է պետական լեզվի կարգավիճակ և գործառնության լայն շրջանակներ: Հին և միջին հայերենները զգալի տարբերություններ ունեն լեզվական կառուցվածքի բոլոր մակարդակներում: Միջին հայերենով են գրել նշանավոր բանաստեղծներ Ֆրիկը, Կոստանդին Երզնկացին, Հովհաննես Թլկատինցին, Մկրտիչ Նաղաշը, Նահապետ Քուչակը և ուրիշներ: Միջին հայերենը զարգացման անցումային օղակ է՝ գրաբարից աշխարհաբար:

Աշխարհաբարը ձևավորվել է 2 խոշոր բարբառային միավորումների (արևմտահայ և արևելահայ), մասնավորապես` Կոստանդնուպոլսի և Արարատյան բարբառների հիմքի վրա: XVII դարից կազմավորվել են 2 խոշոր տարբերակները՝ արևմտահայերենը և արևելահայերենը: XIX դարի կեսին այս լեզուներն անկախ գրական լեզուներ էին: Արևմտահայերենի և արևելահայերենի տարբերությունները մեծ չեն. երկուսն էլ հավասարապես գեղեցիկ են և լրացնում են միմյանց: Այս լեզուները զարգացել են հետագա գրական մշակման, քերականական կառուցվածքի հստակեցման, բառապաշարի հարստացման, անհարկի օտարաբանություններից մաքրման ճանապարհով:

Արդի գրական արևելահայերենը, պետական լեզվի կարգավիճակի շնորհիվ, ունի հետագա զարգացման, մշակման, նորմավորման ավելի մեծ հնարավորություններ, քան արևմտահայերենը, որը սփյուռքահայության հաղորդակցման լեզուն է:

Ե՜վ արևմտահայ, և՜ արևելահայ գրական լեզուներով ստեղծվել և ստեղծվում են գրական բարձրարժեք գործեր, գիտական աշխատություններ, լույս են տեսնում գրքեր, թերթեր, ամսագրեր:

Հայոց լեզուն հայ ժողովրդի ինքնության պահպանման ու հարատևման միակ գրավականն է: Ուստի պետք է սիրով ու երկյուղածությամբ վերաբերվել նրան:

Հայերեն
Հայերեն
Հայերեն V-VI դարերի ձեռագիր մագաղաթ
Տեսակկենդանի լեզու և բնական լեզու
Ենթադասհնդեվրոպական լեզուներ[1]
Երկրներ{{{2}}} Հայաստան
Արցախ Արցախ
ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
 Վրաստան
 Ռուսաստան
{{{2}}} Ֆրանսիա
{{{2}}} Իրան
 Կիպրոս
{{{2}}} Արգենտինա
 Լիբանան
{{{2}}} Սիրիա
{{{2}}} Հունաստան
 Ուրուգվայ,
{{{2}}} Ավստրալիա
{{{2}}} Գերմանիա
 Մալթա
Պաշտոնական կարգավիճակ{{{2}}} Հայաստան
Արցախ
Իրաքյան Քուրդիստան[2][3]
Խոսողների քանակ6 700 000 ± 100 000 մարդ (21-րդ դար)[4]
Վերահսկող կազմակերպությունԼեզվի կոմիտե
Լեզվակիրների թիվը6,3 միլիոն․[5]
ԴասակարգումՀնդեվրոպական ընտանիք
Գրերի համակարգՀայերենի այբուբեն
IETFhy
ԳՕՍՏ 7.75–97арм 055
ISO 639-1hy
ISO 639-2arm և hye
ISO 639-3hye
ՎիքիքաղվածքՀայերեն
 Armenian language Վիքիպահեստում

Հայերեն (ավանդական՝ հայերէն), հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ հանդիսացող լեզու։

Հայաստանի և Արցախի պետական լեզուն է։

Իր շուրջ հինգհազարամյա գոյության ընթացքում հայերենը շփվել է տարբեր ժողովուրդների, բազմաթիվ լեզուների հետ, սակայն պահպանել է իր ինքնուրույնությունը, քերականական կառուցվածքի և բառապաշարի (բառային ֆոնդի) ինքնատիպությունը։

Հայոց լեզվով ստեղծվել է մեծ գրականություն: Գրաբարով է ավանդված հայ հին պատմագրությունը, գիտափիլիսոփայական, մաթեմատիկական, բժշկագիտական, աստվածաբանական-դավանաբանական գրականությունը։ Միջին գրական հայերենով են մեզ հասել միջնադարյան հայ քնարերգության գլուխգործոցները, բժշկագիտական, իրավագիտական նշանակալի աշխատություններ։ Գրական նոր հայերենի արևելահայերեն ու արևմտահայերեն գրական տարբերակներով ստեղծվել է գեղարվեստական, հրապարակախոսական ու գիտական բազմատիպ ու բազմաբնույթ հարուստ գրականություն։

Հայերենը լայնորեն օգտագործվում է պատմական Հայաստանի տարածքներում (Ջավախք, Պարսկահայք, Արևմտյան Հայաստանի որոշ շրջաններ) և Հայկական սփյուռքում: Առավել կիրառական է Եվրոպայում (Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Բելգիա, Շվեյցարիա, Իտալիա, Հունաստան, Բուլղարիա և այլն), Մերձավոր Արևելքում (հիմնականում Իրան, Սիրիա, Լիբանան, Իրաք, Պաղեստին, Իսրայել, Եգիպտոս, մասամբ՝ Թուրքիա) և նախկին ԽՍՀՄ հանրապետություններում՝ Ռուսաստանում (Հարավային դաշնային տարածաշրջան, Մոսկվա և խոշոր քաղաքներ), Վրաստանում, Ուկրաինայում և այլուր։

Արևմտյան կիսագնդում հայերեն են խոսում ԱՄՆ-ում, Կանադայում, Լատինական Ամերիկայում (Ուրուգվայ, Արգենտինա, Բրազիլիա)։ Հայկական համայնքներ կան նաև Աֆրիկայում, Ավստրալիայում և այլուր։

Հայերեն լեզվակիրների քանակը կազմում է 7-9 միլիոն մարդ։ Աշխարհի հայ բնակչությունը տարբեր տվյալներով 10-12 միլիոն մարդ է։

Հայերենը՝ հնդեվրոպական լեզվաընտանիքի ինքնուրույն ճյուղ

19-րդ դարի երկրորդ կեսին, երբ լեզվաբանությունն ու լեզվագիտությունը նոր թափով էին առաջ ընթանում, գերմանացի լեզվաբան Հայնրիխ Հյուբշմանը 1875 թվականին հրատարակված «Հայերենի դիրքը հնդեվրոպական լեզուների շարքում» հոդվածում ապացուցում է, որ հայերենը հնդեվրոպական լեզուների մեջ ինքնուրույն լեզվաճյուղ է, իսկ պարսկերենի և հնագույն այլ լեզուների հետ ունեցած ընդհանրությունները (հիմնականում բառապաշարային) ոչ թե ծագմամբ են պայմանավորված, այլ հետագա շրջանի փոխառություններ են։ Մինչ այսօր այս տեսակետը համարվում է ճիշտ, և հայերենը շարունակում է իր ուրույն տեղը զբաղեցնել այդ լեզվաընտանիքում։

Հայերենի առաջին պատմահամեմատական մեթոդի հեղինակները՝ Հ. Պետերմանը և Ֆ. Վինդիշմանը առաջ էին քաշում այն դրույթը, ըստ որի հայերենը պատկանում է հնդիրանյան/արիական/ լեզվախմբին։ Դրան էին հանգեցրել շուրջ 1400 բառերի առկայությունը, որոնք պարսկերենից փոխառություններ էին։ Սակայն այս տեսակետը հետագայում մերժվեց։

Գրական հայերենի զարգացման փուլերը

Հայերենը անցել է զարգացման երկարատև ուղի, սակայն հիմնական տեղեկություններ մեզ հայտնի են 5-րդ դարից (405 թվականից)՝ գրերի գյուտից սկսած։ Մինչ Մեսրոպ Մաշտոցի կողմից հայերեն ժամանակակից այբուբենի ստեղծելը, անշու՛շտ, հայերենն ու հայերեն գրերը գոյություն են ունեցել, քանի որ հայերենը հանդիսացել է նախկինում ձևավորված հայկական թագավորությունների և պետական կազմավորումների պաշտոնական լեզուն։ Որպես ապացույց է ներկայացվում նաև հայ թագավոր Աբգար V–ի և Հիսուս Քրիստոսի միջև եղած նամակագրությունը, որը եղել է հայերեն[6]: Սակայն հայերենի նախամաշտոցյան շրջանի մասին տեղեկությունները քիչ են կամ դեռևս չեն հայտնաբերվել, այդ իսկ պատճառով այս տեսակետի մասին քիչ է խոսվում։

405 թվականին Մեսրոպ Մաշտոցը ստեղծում է հայոց գրերը՝ սկիզբ դնելով հայերենի գրային ժամանակակից փուլին, որն իր հերթին բաժանվում է մի քանի ենթափուլերի։

Գրաբար

Գրային հայերենի առաջին փուլը հին հայերենն է կամ, ինչպես ընդունված է կոչել, գրաբարը։ Գրաբարը հայերենի հին շրջանի գրական մշակված տարբերակի անվանումն է։ Այն օգտագործվում էր գրիչների մատյաններում, եկեղեցական ծիսակատարությունների ժամանակ և առօրյա կյանքում, սակայն ժամանակի ընթացքում խոսակցական լեզուն այնքան է հեռանում գրական լեզվից, որ հասարակ շինականը չէր հասկանում այն։ Այնուամենայնիվ գրաբարը լայնորեն գործածվում էր մինչ 11-րդ դար: Առաջին նախադասությունը, որ գրվել է գրաբարով, գրվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից, և այն է՝

ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ

Վերջինս նշանակում է ճանաչիր իմաստությունը և խրատը, իմացիր հանճարի խոսքերը:

Այդ շրջանում են ստեղծագործել Մովսես Խորենացին, Կորյունը, Ագաթանգեղոսը և այլք։

Երկաթագիր, 13-րդ դար Բոլորագիր, 16-րդ դար Նոտրգիր Շղագիր,
առաջին հայկական տպագիր գիրք՝
Ուրբաթագիրք, 1512 թ.
Ի մեծատառ։ 14-րդ դարի ձեռագիր Ք մեծատառ։ 18-րդ դարի ձեռագիր Գ մեծատառ։ 17-18դդ. ձեռագիր Մեծատառերով ձեռագիր, 18-րդ դար

Միջին հայերեն

Միջին հայերենը կամ Կիլիկյան հայերենը գործածվել է 11-րդ դարից մինչ 16-րդ դարը: Այն իր բարդությամբ իհարկե զիջում էր գրաբարին, սակայն մտցված փոփոխությունները բավարար չէին, որ այն դառնար հանրությանը մատչելի լեզու։

Վիքիպեդիայի պատկերանիշի վրա առկա է հայկական «Վ» տառը (ձախ կողմը, վերևում)

Այս շրջանում են ստեղծագործել Ֆրիկը, Նահապետ Քուչակը, Գրիգոր Նարեկացին և այլք։

Աշխարհաբար

Աշխարհաբարը կամ նոր հայերենը գործածվել է 17-րդ դարից և վերջնականապես ձևավորվել 19-րդ դարում: Այսօր աշխարհաբարը համարվում է հայ ժողովրդի հաղորդակցման հիմնական միջոցը։ Աշխարհաբարի հիմնադիրը հայոց մեծ գրող և լուսավորիչ Խաչատուր Աբովյանն է։

Արդի հայերենը՝ աշխարհաբարը, հանրությանն է ներկայանում երկու ճյուղով՝ Արևմտահայերեն և Արևելահայերեն:

Արևմտահայերեն

Գործածվում է սփյուռքահայերի, բացառությամբ՝ ռուսաբնակ, իրանաբնակ և Ջավախքի, ինչպես նաև Ադրբեջանական ԽՍՀ-ից (Գանձակ, Նախիջևան, Շակաշեն, Բաքու, Սումգայիթ) բռնագաղթված հայության կողմից։ Այս ճյուղը առաջացել է Կոստանդնուպոլսի և Տրապիզոնի բարբառների միախառնումից։

Արևելահայերեն

Գործածվում է Հայաստանի և Արցախի, ինչպես նաև վերոհիշյալ երեք երկրներում ապրող հայերի կողմից որպես գրական լեզու։ Այս ճյուղն առաջացել է Վանի, Խոյի և մեծապես Այրարատյան բարբառի միախառնումից։ Այսօր Հայաստանի և Արցախի տարածքում տիրապետող գրական լեզուն արևելահայերենն է։

Այբուբեն

Հայերենի այբուբենն ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 5-րդ դարի սկզբում։ «Օ» և «Ֆ» տառերն ավելացվել են XII դարում։

Տառ Տառի անվանում Արտասանություն Տրանս-
լիտերա
Թվային
արժեք
Ավանդ.
ուղղա-
գրու-
թյուն
Արդի
ուղղա-
գրու-
թյուն
Արտասա-
նություն
Ավան-
դական
Արևելա-
հայ.
Արևմտա-
հայ.
Լատի-
նական
Ավան-
դական
Արևելա-
հայ.
Արևմտա-
հայ.
Ա ա այբ [aɪb] [aɪpʰ] [ɑ] a 1
Բ բ բեն [bɛn] [pʰɛn] [b] [pʰ] b 2
Գ գ գիմ [gim] [kʰim] [g] [kʰ] g 3
Դ դ դա [dɑ] [tʰɑ] [d] [tʰ] d 4
Ե ե եչ [jɛtʃʰ] [ɛ], երբեմն [jɛ]1 e 5
Զ զ զա [zɑ] [z] z 6
Է է է [ɛː] [ɛ] [ɛː] [ɛ] ē 7
Ը ը ըթ [ətʰ] [ə] ë 8
Թ թ թօ թո [tʰo] [tʰ] t‘ 9
Ժ ժ ժէ ժե [ʒɛː] [ʒɛ] [ʒ] ž 10
Ի ի ինի[7] [in] [i] i 20
Լ լ լիւն լյուն [lʏn]² [l] l 30
Խ խ խէ խե [χɛː] [χɛ] [χ] x 40
Ծ ծ ծա [tsɑ] [tsʼɑ] [dzɑ] [ts] [tsʼ] [dz] ç 50
Կ կ կեն [kɛn] [kʼɛn] [gɛn] [k] [kʼ] [g] k 60
Հ հ հօ հո [ho] [h] h 70
Ձ ձ ձա [dzɑ] [tsʰɑ] [dz] [tsʰ] j 80
Ղ ղ ղատ [ɫɑt] [ʁɑtʼ] [ʁɑd] [ɫ] [ʁ] ġ 90
Ճ ճ ճէ ճե [tʃɛː] [tʃʼɛ] [ʤɛ] [tʃ] [tʃʼ] [ʤ] č̣ 100
Մ մ մեն [mɛn] [m] m 200
Յ յ յի հի [ji] [hi] [j] [h]³, [j] y 300
Ն ն նու [nu] [n] n 400
Շ շ շա [ʃɑ] [ʃ] š 500
Ո ո վօ վո [o] [vo] [o], երբեմն [vo]4 o 600
Չ չ չա [tʃʰɑ] [tʃʰ] č 700
Պ պ պէ պե [pɛː] [pʼɛ] [bɛ] [p] [pʼ] [b] p 800
Ջ ջ ջէ ջե [ʤɛː] [ʤɛ] [tʃʰɛ] [ʤ] [tʃʰ] ǰ 900
Ռ ռ ռա [rɑ] [ɾɑ] [r] [ɾ] 1000
Ս ս սէ սե [sɛː] [sɛ] [s] s 2000
Վ վ վեւ վեվ/վև [vɛv] [v] v 3000
Տ տ տիւն տյուն [tʏn] [tʼʏn]5 [dʏn] [t] [tʼ] [d] t 4000
Ր ր րէ րե [ɹɛː] [ɾɛ]6 [ɾɛ] [ɹ] [ɾ] r 5000
Ց ց ցօ ցո [tsʰo] [tsʰ] c‘ 6000
Ւ ւ հիւն վյուն [wʏn] [vʏn] [hʏn] [w] [v]8 w 7000
Փ փ փիւր փյուր [pʰʏɹ] [pʰʏɾ] [pʰ] p‘ 8000
Ք ք քէ քե [kʰɛː] [kʰɛ] [kʰ] k‘ 9000
Ավելացվել է 11-րդ դարում
Օ օ օ [o] [o] ò չկա
Ֆ ֆ ֆէ ֆե [fɛː] [fɛ] [f] f չկա
Ու ու ու[8] /u/ /u/ u չկա
և եվ[9] /jɛv/ /ɛv/, բառասկզբում /jɛv/ ew չկա


Քերականական առանձնահատկություններ

Հայերենը նման է հնդեվրոպական լեզուներին իր կառուցվածքով, սակայն հնչյուններով և քերականական առանձնահատկություններով պարունակում է նմանություններ՝ աշխարհագրությամբ մոտիկ Կովկասի շրջանի լեզուներին։

Հնչյունաբանություն

Հայերենն ունի 36 հնչյուն՝ վեց ձայնավոր և երեսուն բաղաձայն:

Հայերենն ունի եռաշարք բաղաձայնական համակարգ՝ ձայնեղ բաղաձայներ, խուլեր ու շնչեղ խուլեր։

Հայերենի շեշտը վերջընթեր շարժական է, այսինքն՝ դրվում է բառի վերջին վանկի վրա և բառի վերջից ավելացման դեպքում տեղափոխվում է։

Բառապաշար

Հայերենի բառապաշարն ըստ ծագման բաժանվում է մի քանի շերտերի։ Գլխավոր շերտը բնիկ հայերեն բառերն են։ Բնիկ հայերեն են համարվում այն բառերը, որոնք ի սկզբանե եղել են հայերենում, որպես ժառանգություն ստացվել են մայր լեզվից՝ հնդեվրոպական նախալեզվից, և հայերենին ձուլված լեզուներից կամ դրանց հիման վրա ինչ-որ ժամանակ առաջացել են հենց հայոց լեզվի ներսում։

Ծագումնաբանական տեսակետից ժամանակակից հայերենի բառապաշարը բաժանվում է հետևյալ խմբերի. բնիկ հայերեն բառեր և փոխառյալ բառեր։

Բնիկ հայերեն բառերը (930) կազմում են հնդեվրոպական բառապաշարը կամ կերտվել են հետագայում հայերենի բառապաշարային նյութի հիման վրա։

Հայերեն Անգլերեն Լատիներեն Պարսկերեն Հունարեն Սանսկրիտ Ռուսերեն Հնդեվրոպական նախալեզու
մայր mother ( ← հին անգլ.՝ mōdor) māter "մայր" mādar "մայր" mētēr "մայր" mātṛ "մայր" mat' *máH₂ter- "մայր"
հայր father ( ← հին անգլ.՝ fæder) pater "հայր" pedar "հայր" patēr "հայր" pitṛ "հայր" *pH₂tér- "հայր"
եղբայր brother ( ← հին անգլ.՝ brōþor) frāter "եղբայր" barādaṛ "եղբայր" phrātēr "եղբայր" bhrātṛ "եղբայր" brat *bʱráH₂ter- "եղբայր"
դուստր daughter ( ← հին անգլ.՝ dohtor) filia doxtar "դուստր" thugatēr "դուստր" duhitṛ "դուստր" doč' *dʱugH₂-tér- "դուստր"
կին queen ( ← հին անգլ.՝ cwēn "թագուհի, կին") regina հին պարսկ.՝ kiana "կին" gunē "կին" gnā/jani "կին" žena "կին" *gʷén-eH₂- "կին"
իմ my, mine ( ← հին անգլ.՝ min) mei "իմ" man/am "իմ" emeo "իմ" mama "իմ" moy *mene- "my, mine"
անուն name ( ← հին անգլ.՝ nama) nōmen "անուն" nām "անուն" onoma "անուն" nāman "անուն" im'a *H₁noH₃m-n̥- "անուն"
ութ eight ( ← հին անգլ.՝ eahta) octō "ութ" (h)aşt "ութ" oktō "ութ" aṣṭa "ութ" vosem' *H₁oḱtō(u) "ութ"
ինն nine ( ← հին անգլ.՝ nigon) novem "ինը" noh "ինը" ennea "ինը" nava "ինը" dev'at' *(H₁)néwn̥ "ինը"
տասը ten ( ← հին անգլ.՝ tien) ( ← P.Gmc. *tekhan) decem "տասը" dah "տասը" deka "տասը" daśa "տասը" des'at' *déḱm̥ "տասը"
աչք eye ( ← հին անգլ.՝ ēge) oculus "աչք" čaşm "աչք" ophthalmos "աչք" akṣan "աչք" oko *H₃okʷ- "to see"
արմունկ arm ( ← հին անգլ.՝ earm "ուսերի ներքևի հատվածը") armus "ուս" arenj "արմունկ" arthron "միացյալ" īrma "arm" ramo "ուս" (հնացած) *H₁ar-mo- "հոդ, միացում"
ծունկ[10] knee ( ← հին անգլ.՝ cnēo) genū, "ծունկ" zānu "ծունկ" gonu "ծունկ" jānu "ծունկ" *ǵénu- "ծունկ"
ոտք foot ( ← հին անգլ.՝ fōt) pedis "ոտք" "ոտք" pous "ոտք" pāda "ոտք" *pod-, *ped- "ոտք"
սիրտ heart ( ← հին անգլ.՝ heorte) cor "սիրտ" del "սիրտ" kardia "սիրտ" hṛdaya "սիրտ" serdtse *ḱerd- "սիրտ"
կաշի hide ( ← հին անգլ.՝ hȳdan "կենդանու մաշկ") cutis "կաշի" pust "կաշի" keuthō "ծածկում եմ" kuṭīra "խրճիթ" koža *keu- "ծածկել"
մուկ mouse ( ← հին անգլ.՝ mūs) mūs "մուկ" muş "մուկ" mus "մուկ" mūṣ "մուկ" myš' *muH₁s- "մուկ, մանր կրծող"
կով cow ( ← հին անգլ.՝ ) bos "տավար", bum "կով" gāv "կով" bous "կով" gauḥ "կով" gov'adina "beef" *gʷou- "կով"
շուն hound ( ← հին անգլ.՝ hund "շուն") canis "շուն" (canine) sag "շուն" kuōn "շուն" śvan "շուն" suka "բիճ" *ḱwon- "շուն"
տարի year ( ← հին անգլ.՝ gēar) hōrnus "այս տարվա" yare[11] "տարի" hōra "ժամանակ, տարի" yare[11] "տարի" jara "գարուն" (archaic) *yeH₁r- "տարի"
ամիս moon, month ( ← հին անգլ.՝ mōnaþ) mēnsis "ամիս" māh "լուսին, ամիս" mēn "լուսին, ամիս" māsa "լուսին, ամիս" mes'ats *meH₁ns- "լուսին, ամիս"
ամառ summer ( ← հին անգլ.՝ sumor) samā "եղանակ" *sem- "տարվա տաք եղանակը"
ջերմ warm ( ← հին անգլ.՝ wearm) formus "տաք" garm "տաք" thermos "տաք" gharma "տաք" žarko "տոթ" *gʷʰerm- "ջերմ"
լույս light ( ← հին անգլ.՝ lēoht "brightness") lucere, lux, lucidus "շողալ, փայլել, մաքուր" ruz "օր" leukos "պայծառ, սպիտակ" roca "փայլուն" luč' "ճառագայթ" *leuk- "լույս, պայծառություն"
հուր fire ( ← հին անգլ.՝ fȳr) pir "կրակ" "կրակ" pur "կրակ" pu "կրակ" *péH₂wr̥- "կրակ"
հեռու far ( ← հին անգլ.՝ feor "մեծ տարածություն") per "միջով" farā "հեռու" pera "հեռու" paras "հեռու" pere-, pro- *per- "միջով, հեռվում"
ուտել eat ( ← հին անգլ.՝ etan) edō "ուտում եմ", edulis "edible" xur "ուտել" edō "ուտում եմ" admi "ուտում եմ" jest' *ed- "ուտել"
գիտեմ wit ( ← հին անգլ.՝ wit, witan "գիտենալ") vidēre "տեսնել" հին պարսկերեն՝ vida "գիտելիք" eidenai "գիտենալ" vid "գիտենալ" videt' "տեսնել" *weid- "գիտենալ, տեսնել"
գետ water ( ← հին անգլ.՝ wæter) utur "ջուր" rōd "գետ" hudōr "ջուր" udan "ջուր" voda (*wodor, *wedor, *uder-) from *wed- "ջուր"
գործ work ( ← հին անգլ.՝ weorc) urgēre "վարել" kār "գործ" ergon "գործ" varcas "ակտիվություն" *werǵ- "աշխատել"
մեծ much ( ← հին անգլ.՝ mycel "մեծ, շատ") magnus "մեծ" mega "մեծ" megas "մեծ" mahant "մեծ" mnogo "many" *meǵ- "մեծ"
անծանոթ unknown ( ← հին անգլ.՝ uncnawen) ignōtus,[12]: ignōrāntem[12] "անծանոթ" ajnabi "օտար, անծանոթ" agnōstos[12] "անծանոթ" ajñāta[12] "անծանոթ" neznakomyj *n- + *ǵneH₃- "չ" + "գիտենալ"
մեռած murder ( ← հին անգլ.՝ morþor) mors "մահ", mortalis "մահկանացու" marg "մահ" / morde "մեռած" ambrotos "անմահ" mṛta "մեռած" mertvyj *mrtro-, (*mor-, *mr-) "մեռնել"
միջին mid, middle ( ← հին անգլ.՝ mid, middel) medius "միջին" meyān "միջին" mesos "միջին" madhya "middle" meždu "միջև" *medʱyo-, *me- "մեջ, միջին"
այլ else ( ← հին անգլ.՝ elles "այլ, տարբեր") alius, alienus "այլ, ուրիշ" allos "այլ, ուրիշ" anya "այլ" *al- "այլ"
նոր new ( ← հին անգլ.՝ nīwe) novus "նոր" now "նոր" neos "նոր" nava "նոր" novyj *néwo- "նոր"
դուռ door ( ← հին անգլ.՝ dor, duru) fores "դուռ" dar "դուռ" thura "դուռ" dvār "դուռ" dver' *dʱwer- "դուռ, շեմ"
տուն timber ( ← հին անգլ.՝ timber "շինարարությունում օգտագործվող ծառեր") domus "տուն" khune "տուն" domos "տուն" dama "տուն" dom *domo-, *domu- "տուն"
բերրի, բերել bear ( ← հին անգլ.՝ beran "ստեղծել, կրել") ferre, fertilis "կրել" bordan, bar- "կրել" pherein "կրել" bharati "he/she/it carries" brat' "վերցնել" *bʱer- "կրել, տանել"

Փոխառյալ բառեր, որոնք հայերենն իր զարգացման ընթացքում փոխառել է ցեղակից ու ոչ ցեղակից լեզուներից։ Դրանք են՝ իրանական փոխառություններ (1411), լատինական, հունական (918), խեթական, վրացական, ասորական (205), արաբական և այլն։

Հայերենի բառապաշարը զարգանում է լեզվում առկա բառերից նոր բառեր կազմելով, ինչպես նաև փոխառություններ կատարելով՝ հնարավորիս զերծ մնալով անհարկի օտարաբանությունների ներմուծումից։

Ձևաբանություն

Հայերենի խոսքի մասերը տասն են՝ գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, վերաբերական, ձայնարկություն:

Հայերենում գոյականն ունի երկու թիվ՝ եզակի և հոգնակի, և յոթ հոլով՝ ուղղական, սեռական, տրական, հայցական, գործիական, բացառական և ներգոյական: Արդի հայերենի որոշ մասնագետներ միացնում են հայցական հոլովը ուղղական հոլովին, իսկ տրականը՝ սեռականին՝ այսպիսով հանգելով հայերենի հինգ հոլովի։ Գոյականը թեքվում է երկու ձևով՝ արտաքին հոլովում, և ներքին հոլովում, մի քանի բառեր էլ ենթարկվում են այլաձև հոլովման:

Ըստ առարկայի հատկանիշի արտահայտման ձևի (ուղղակիորեն կամ միջնորդավորված)՝ հայերենում ածականները լինում են որակական ու հարաբերական: Որակական ածականներն ունեն համեմատության երեք աստիճան՝ դրական, բաղդատական ու գերադրական։

Բայը հայերենում ունի ընդարձակ խոնարհման համակարգ։ Կան բայի երկու հիմնական կարգեր՝ դեմքի (առաջին, երկրորդ և երրորդ), որին լրացուցիչ կերպով միանում է թվի կարգը (եզակի և բազմակի), և սեռի (ներգործական, կրավորական և չեզոք), որոնցից յուրաքանչյուրը խոնարհվում է ըստ կերպի (անկատար, կատարյալ, վաղակատար ու նաև գործողության կրկնությունը, բազմակիությունը, տևականությունը և այլն ցույց տվող ձևերը), ժամանակի (անցյալ, ներկա և ապառնի), եղանակի (սահմանական, հարկադրական, հրամայական, ըղձական, ենթադրական կամ պայմանական) և այլն։

Կետադրություն

Հայերենի կետադրական նշանները բաժանվում են երեք խմբի՝ տրոհության, առոգանության և բացահայտության։ Ժամանակակից հայերենն ունի 15 կետադրական նշան: Դրանք են. տրոհության՝ բացատը ( ), վերջակետը (:), միջակետը (.), ստորակետը (,) և բութը (՝), առոգանության՝ շեշտը (՛), հարցական նշանը (՞) և բացականչական նշանը (՜), ու բացահայտության՝ չակերտները («»), փակագծերը (()), օգտագործվում են նաև ({}), ([]), կախման կետերը (...), բազմակետերը (....), միության գծիկը (-), անջատման գիծը (―), ենթամնան (֊) և ապաթարցը (՚): Սրանց հետ մեկտեղ հայերենում հանդիպում են որոշ հավելյալ կետադրական նշաններ, որոնք կա՛մ այլևս չեն օգտագործվում, կա՛մ էլ հանդիպում են զուտ մասնագիտական տեքստերում: Այս հավելյալ նշաններն են. պատիվը (՟), որն օգտագործվում է հապավումները և փակագրերը նշելու համար, քմայնացման նշանը (”), աստղանիշը (*), մեկ կամ երկու զուգահեռ գիծ (/, //) և այլն։

Բարբառներ

Հայերենը ունի երկու ճյուղեր՝ Արևելահայերեն և Արևմտահայերեն, որոնցից յուրաքանչյուրը ունի իր բարբառները։ Արևելահայերենի ու արևմտահայերենի հիմնական տարբերությունը որոշ գրատառերի հայերենի հնչյուններին համապատասխանության տարբերության մեջ է։

Ըստ Հրաչեայ Աճառեանի (տեսնել Հայ Բարբառագիտութիւն, 1911) ձևաբանական դասակարգման՝ ընդունվում են բարբառների երեք խումբ՝ ում ճյուղ (բայի սահմանական եղանակի անկատար ներկա ժամանակաձևը կազմվում է ում , ամ , իմ տարրերով), կը ճյուղ (անկատար ներկան կազմվում է կը , կու , գը , գու, գա, գի, գօ տարրերով), ել ճյուղ (ներկան կազմվում է ել , իլ , ալ տարրերով)։

Հայերենը համակարգչային դարում

Հայերեն ստեղնաշարի դասավորվածություն

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Archaeology and Language: The Puzzle of Indo-European OriginsPimlico, 1998. — P. 71. — ISBN 0-7126-6612-5
  2. Իրաքի Քուրդիստանում հայերենը պետական լեզու է ճանաչվել
  3. В Иракском Курдистане армянский язык признан официальным (ռուս.)
  4. http://www.britannica.com/EBchecked/topic/35305/Armenian-language
  5. (անգլերեն)Ethnologue.org - Հայեր
  6. Պարիս Մ․ Հերունի, Հայերը և հնագույն Հայաստանը (Հիմքերը հայոց): Արխաեաստղագիտություն: Լեզվաբանություն: Հնագույն պատմություն, Երևան, Տիգրան Մեծ, 2006 թ․, 320 էջ: Բնօրինակը՝ "Paris M. Herouni, Armenians and Old Armenia: Archaeoastronomy, Linguistics, Oldest History. Armenia, Yerevan: Tigran Metz Publishing House, 2004": Անգլերենից թարգմանությունը՝ Մերի Սարգսյանի: OCLC: 773955059, ISBN 9789994101771, ISBN 9994101773
  7. Հ․ Աճառյան, «Հայոց գրերը», Երևան 1984 թ․, էջ 561
  8. Դասական ուղղագրության մեջ «ու»-ն համարվում է կցագիր։ Ժամանակակից արևելահայերենի այբուբենում «ու» ընդունվում է որպես առանձին տառ և փոխարինում է «ւ»-ին։
  9. «և»-ը կցագիր է և չի համարվում այբուբենի առանձին տառ։
  10. Հայերեն ծունկ, գործ, մեծ և անծանոթ բառերում Ծ հնչյունը համապատասխանում է հնդեվրոպական *ǵ- հնչյունին:
  11. 11,0 11,1 "yare" (տարի) բառը պարսկերենին ու սանսկրիտին անցել է Հնդիրանական քույր լեզվից՝ ավեստայից:
  12. 12,0 12,1 12,2 12,3 Լատիներենում ժխտական նախածանցներն են՝ "in-" և "i-", հունարենում ու սանսկրիտում՝ "an-" and "a-", որ համապատասխանում են հնդեվրոպական նախալեզվի *n- մասնիկին:

Արտաքին հղումներ

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Հայերեն հոդվածին

Առցանց բառարաններ

Հայերենը համակարգչի էկրանին

Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայերեն» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայերեն» հոդվածին։
Ընթերցե՛ք «հայերեն» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։