«Առաքել Դավրիժեցի»–ի խմբագրումների տարբերություն
- 6 կատեգորիաներ ՀոթՔաթ գործիքով |
|||
Տող 15. | Տող 15. | ||
== Արտաքին հղումներ == |
== Արտաքին հղումներ == |
||
{{Քույրհղումներ}} |
|||
{{Վիքիքաղվածք|Առաքել Դավրիժեցի}} |
|||
{{վիքիդարան|Առաքել Դավրիժեցի}} |
|||
* [http://hpj.asj-oa.am/1528/1/1970-3(33).pdf Առաքելյան Վ. Դ., Առաքել Դավրիժեցի (մահվան 300-ամյակի առթիվ),- «Պատմա-բանասիրական հանդես», 1970, թիվ 3, էջ 33-45] |
* [http://hpj.asj-oa.am/1528/1/1970-3(33).pdf Առաքելյան Վ. Դ., Առաքել Դավրիժեցի (մահվան 300-ամյակի առթիվ),- «Պատմա-բանասիրական հանդես», 1970, թիվ 3, էջ 33-45] |
||
* Դանեղյան Լ. Գ., Առաքել Դավրիժեցու երկը որպես Սեֆյան Իրանի XVII դարի պատմության սկզբնաղբյուր, ՀՍՍՀ ԳԱ Հրատարակչություն, Երևան, 1978, 234 էջ։ |
* Դանեղյան Լ. Գ., Առաքել Դավրիժեցու երկը որպես Սեֆյան Իրանի XVII դարի պատմության սկզբնաղբյուր, ՀՍՍՀ ԳԱ Հրատարակչություն, Երևան, 1978, 234 էջ։ |
20:01, 10 Նոյեմբերի 2016-ի տարբերակ
Առաքել Դավրիժեցի | |
---|---|
Ծնվել է | մոտ 1590-ականներ |
Ծննդավայր | Թավրիզ, Իրան[1][2] |
Մահացել է | 1670[1][2] |
Մահվան վայր | Վաղարշապատ[2] |
Գերեզման | Էջմիածնի միաբանության գերեզմանոց |
Քաղաքացիություն | Սեֆյան Պարսկաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | պատմաբան, քահանա և ուսուցիչ |
Զբաղեցրած պաշտոններ | հոգևոր հովիվ |
Arakel Davrizhetsi Վիքիպահեստում |
Առաքել Դավրիժեցի (մոտ 1590, Թավրիզ – 1670, Վաղարշապատ), հայ պատմագիր, եկեղեցական գործիչ։ Սովորել է Սուրբ Էջմիածնի հոգևոր վարժարանում, աշակերտել կաթողիկոս Փիլիպոս Ա Աղբակեցուն։ Ձեռնադրվել է վարդապետ, զբաղվել ուսուցչությամբ, ընդգրկվել Էջմիածնի միաբանության մեջ, 1636–37 թթ. Հովհաննավանքի առաջնորդն էր։ 1645–46 թթ. այցելել է Պարսկաստան, Թուրքիա, Սիրիա, Պաղեստին, Հունաստան, եղել Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներում, հանգանակել գումարներ Մայր աթոռի համար։
Աշխատություններ
1651–62 թթ. ընթացքում Փիլիպոս Ա կաթողիկոսի հանձնարարությամբ գրել է «Պատմութիւն» («Գիրք պատմութեանց», «Պատմագիրք») աշխատությունը, որտեղ մանրամասն նկարագրել է իր ապրած ժամանակների եղելությունները, անդրադարձել Հայաստանի տնտեսական ու քաղաքական կացությանը, պարսկա-օսմանյան պատերազմների պատմությանը, ջալալիների շարժմանը, վավերականորեն նկարագրել 1604 թ. շահ Աբբաս I-ի կազմակերպած՝ հայերի բռնագաղթը և դրա աղետալի հետևանքները։ «Պատմութիւնը» արժեքավոր աղբյուր է հայկական գաղթավայրերի պատմության ուսումնասիրության համար, եզակի են Լվովի հայերի ներքին կյանքի, ինքնավարության, դատավարության, կենցաղի, Նոր Ջուղայի հիմնադրման ու ծաղկման, արհեստների, առևտրի զարգացման վերաբերյալ տեղեկությունները։ Պատմության մեջ մանրամասն անդրադարձ կա XVII դ. 1-ին տասնամյակներին Ս. Էջմիածնի անմխիթար կացությանը, Մայր աթոռի ներքին կյանքի դժվարություններին, հոգևորականության բարքերին, վկայաբանություններին, նահատակության առանձին դեպքերին, Մովսես Գ Տաթևացի, Փիլիպոս Ա Աղբակեցի, Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսների գործունեությանը, նոր վանքերի ու դպրոցների հիմնադրմանը, ժամանակի հայոց մշակույթի ու եկեղեցու նշանավոր դեմքերի (Սիմեոն Ջուղայեցի, Ստեփանոս Լեհացի, Մինաս Ծաղկող, Ներսես Մոկացի և այլոց) ծավալած եկեղեցական, կրթական ու մտավոր-մշակութային գործունեությանը։
Պատմում է լեհահայ գաղութի կյանքի, նրանց բռնի կաթոլիկացման գործընթացների, Նիկոլ եպս. Թորոսովիչի ազգադավ գործունեության, Հայաստանում, Պարսկաստանում, Լեհաստանում և հայկական այլ գաղթավայրերում լատին միսիոներների ծավալած քարոզչության մասին, մերկացնում հայությունը պառակտող նրանց գործելակերպը։ Այդ պատճառով Լեհաստանի կաթոլիկ եկեղեցին Առաքել Դավրիժեցու «Պատմություն»-ը համարել է «վտանգավոր ու մոլորական» և մտցրել արգելված գրքերի ցուցակի մեջ։ Դավրիժեցին անդրադարձել է նաև իր ժամանակի աղանդավորական շարժումներին, կազմել Հայոց կաթողիկոսների ժամանակագրությունը և այլն։
«Պատմութիւնը» առաջին անգամ լույս է տեսել դեռևս հեղինակի կենդանության օրոք՝ 1669-ին, Ամստերդամում, Ոսկան Երևանցու աշխատասիրությամբ[3]։ 1990 թ. լույս է տեսել երկի գիտական հրատարակությունը[4][5]։ Գիրքը թարգմանվել է ֆրանսերեն (1874), ռուսերեն (1973)[6], լեհերեն (1981), անգլերեն[7], հատվածաբար՝ վրացերեն (1974)։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ Առաքել Դաւրիժեցի, Գիրք պատմութեանց, Եւ վերակացութեամբ Տեառն Ոսկանայ Երևանցւոյ բանի սպասաւորի, Յամսթէլօդամ, Տպ. Սբ. Էջմիածին եւ Սբ. Սարգիսի զօրավար, 1669
- ↑ Առաքել Դաւրիժեցի, Գիրք պատմութեանց, աշխատասիրութեամբ Լ. Ա. Խանլարեանի, ՀԳԱ հրատարակչութիւն, Երևան, 1990
- ↑ Գրախոսությունը տե՛ս Դանեղյան Լ. Դ, Առաքել Դաւրիժեցի, Գիրք պատմութեանց, աշխատասիրությամբ Լ. Ա. Խանլարյանի, ՀԳԱ հրատարակչություն, Երևան, 1990, 592 էջ,- «Պատմա-բանասիրական հանդես», 1990, թիվ 4, էջ 242-247
- ↑ Аракел Даврижеци, Книга историй, Пер. Ханларян Л. А., М. 1973
- ↑ The History Of Vardapet Arak'el Of Tabriz: Patmut'iwn Arak'el Vardapeti Dawrizhets'woy (Armenian Studies Series), Transl. Bournoutian George A., Vol. 1-2, Costa Mesa: Mazda, 2005-2006. ISBN 1568591829, ISBN 156859190X
Արտաքին հղումներ
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առաքել Դավրիժեցի» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առաքել Դավրիժեցի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առաքել Դավրիժեցի» հոդվածին։ |
- Առաքելյան Վ. Դ., Առաքել Դավրիժեցի (մահվան 300-ամյակի առթիվ),- «Պատմա-բանասիրական հանդես», 1970, թիվ 3, էջ 33-45
- Դանեղյան Լ. Գ., Առաքել Դավրիժեցու երկը որպես Սեֆյան Իրանի XVII դարի պատմության սկզբնաղբյուր, ՀՍՍՀ ԳԱ Հրատարակչություն, Երևան, 1978, 234 էջ։
- Խանլարյան Լ. Ա., Առաքել Դավրիժեցու աղբյուրներից մեկը.- «Պատմա-բանասիրական հանդես», 1984, № 2, էջ 82-86։
- «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002
- Արքմենիկ Նիկողոսյան. Առաքել Դավրիժեցու Պատմությունն իբրև գրական երկ, Երևան, 2012