Լեռնաձոր
Գյուղ | |||
---|---|---|---|
Լեռնաձոր | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Սյունիքի մարզ | ||
Համայնք | Քաջարան (համայնք) | Քաջարան համայնք[1] | ||
Այլ անվանումներ | Քրդիկանց | ||
Մակերես | 102.87 կմ² | ||
ԲԾՄ | 1850 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | ▲866 մարդ (2011)[2] | ||
Ազգային կազմ | Հայեր, | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | լեռնաձորցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Լեռնաձոր, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Քաջարան համայնքում[1]։
Անուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի պաշտոնական անունը Լեռնաձոր է[1]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում հայտնի է եղել Քյուրդիքենդ անունով[3]։ Լեռնաձոր է վերանվանվել Խորհրդային Միության սկզբնական շրջանում[4]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Ողջիի հովտում՝ գետի ձախ ափին, ծովի մակարդակից 1600-1700 մետր բարձրության վրա։ Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից հեռու է մոտ 18 կմ դեպի հարավ-արևմուտք։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այստեղ են գտնվում «Շլորուտ», «Սարատուն», «Դալարձոր», «Աթկըզ», «Փխրուտ», «Կաթնառատ», «Ընչաձոր», «Քոլի Գեղցի» գյուղատեղիները, «Բաղաբերդ» և «Զևու» բերդերի ավերակները, XVII-XVIII դարերի Սբ. Գևորգ եկեղեցին։ Գյուղի դիմաց՝ Ողջիի աջ ափին է գտնվում V-VI դարերի Սբ. Կաթողիկե եկեղեցին[5]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Լեռնաձորի մշտական բնակչությունը կազմել է 866, առկա բնակչությունը՝ 650 մարդ[6]։ Բնակիչները հայեր են, որոնց մի մասի նախնիները գաղթել են Ղարադաղի գյուղերից։
Ստորև ներկայացված է Լեռնաձոր գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է կաթնաանասնապահությամբ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Տեղեկություններ Քաջարան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 17․01․2024 թվական)։
- ↑ 2,0 2,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 419
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 576
- ↑ «ՀՀ բնակավայրերի բառարան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
- ↑ Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.) — Երևան: 1932. — 185 p.
- ↑ Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.) — Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 689. — 4696 p.
|