Գորիս քաղաքից հեռու է 2 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Վերիշեն գյուղից անմիջապես հյուսիս-արևմուտք, Վարարակ գետի ափին, ծովի մակերևույթից 1600-1680 մ բարձրության վրա։
Հիմնադրվել է 1880 թվականին։ Բուռուն անվան տակ ընդգրկված է եղել Ցարական ՌուսաստանիԵլիզավետպոլի նահանգիԶանգեզուրի գավառում[3]։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից՝ Գորիսի շրջանի։ Ակները 1958-1990 թթ.-ին գտնվում էր Վերիշենի պետական տնտեսության կազմում, որից տարանջատվել է 1991 թ.-ին։ 1995 թվականից մտնում է Հայաստանի Սյունիքի մարզի մեջ։ Ակներ է վերանվանվել 2006 թ. հուլիսի 4-ին։
Ըստ Հայաստանի 2011 թվականի մարդահամարի արդյունքների՝ Ակների մշտական բնակչությունը կազմել է 1374, առկա բնակչությունը՝ 991 մարդ[2]։ Գյուղը հիմնադրման պահից բնակեցված է եղել հայերով[4][5], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4][5].
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, խոզաբուծությամբ, թռչնաբուծությամբ, դաշտավարությամբ և այգեգործությամբ։ Նույնանուն աղբյուրներ գյուղից 2,5 կմ հյուսիս, Ձագեձորի բարձունքներում, որտեղից ստացվում են Գորիս քաղաքի ջրամատակարարման զգալի մասը։ Հնում կոչվել էին Վարարակ։ Այստեղից է սկիզբ առնում Վարարակ գետը, որն նախկինում կոչվել էր Վարարակ միայն վերին հոսանքի շրջանում։ Ակներից է բերված Գորիսի և Ակների երկու Էլեկտրակայանների ջուրը։ Հ. Հյուբշմանը, վկայակոչելով Ս. Օրբելյանին, սխալմամբ Ակները դարձնում է Ակն[7][8]։
Գյուղի մոտով է հոսում «Տերտերի առու» կոչվող ջրանցքը, որը կառուցված է եղել դեռևս X դարում։ Գյուղի տարածքում կան կիկլոպյան կառույցների, միջնադարյան բերդի ու այլ շինությունների հետքեր։
↑Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 7 — 150 էջ։