Jump to content

Ախլաթյան (Սյունիքի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Ախլաթյան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի մարզ
ՀամայնքՍյունիքի մարզ, Սիսիանի շրջան և Զանգեզուրի գավառ
Մակերես33,91 կմ²
ԲԾՄ1775 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն535 մարդ (2011)[1]
Տեղաբնականունախլաթյանցի
Ժամային գոտիUTC+4
Ախլաթյան (Սյունիքի մարզ) (Հայաստան)##
Ախլաթյան (Սյունիքի մարզ) (Հայաստան)
Ախլաթյան (Սյունիքի մարզ) (Սյունիքի մարզ)##
Ախլաթյան (Սյունիքի մարզ) (Սյունիքի մարզ)

Ախլաթյան, գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում, Սիսիան քաղաքից մոտ 8 կմ հարավ։ Բնակչությունը` 535 մարդ (2011)[1]։

Նախկինում նույն անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Սիսիանի շրջանի։ 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ։

Աշխարհագրություն

Ծովի մակերևույթից բարձր է 1750 մետր։ Հեռավորությունը մարզկենտրոն Կապանից 118 կմ է, նախկին շրջկենտրոն Սիսիանից՝ 14 կմ։ Մակերեսը 33.91 քառակուսի կիլոմետր է։ Աշխարհագրական դիրքը հարթավայրային է։ Գտնվում է Այրի գետի (Սիսիան գետի վտակներից) աջ ափին։

Պատմություն

Ախլաթյան նախկին գյուղը, որը գտնվում է այժմյանից 300-400 մետր դեպի հարավ, 1931 թվականի ապրիլի 28-ի երկրաշարժից հիմնահատակ ավերվել է, և ավելի քան 100 մարդ է զոհվել։ Բնակիչները տեղափոխվել ու նոր գյուղ են հիմնել։

Անվանում

Գյուղի անվան հետ կապված կա լեգենդ, ըստ որի՝ այդ տեղում եղել է արոտավայր, որտեղ գտնվել է «Ալխաթ» տեսակի մեծ տանձի ծառ, որից էլ իբր ծագել է Ախլաթյան անվանումը։

Բնակչություն

Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Ախլաթյանի մշտական բնակչությունը կազմել է 535, առկա բնակչությունը` 438 մարդ[2]։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել հայերով[3], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3][4].

Տարի Բնակչություն
1831 97 մարդ [5]
1873 649 մարդ [6]
1897 1146 մարդ [5]
1926 1103 մարդ [5]
1939 790 մարդ [5]
1959 515 մարդ [5]
1970 557 մարդ [5]
1979 495 մարդ [5]
1989 491 մարդ [7]
2001 588 մարդ [5]
2011 535 մարդ [1]


Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ, ծխախոտագործությամբ, այգեգործությամբ, բանջարաբուծությամբ և մեղվապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ

Սուրբ Սարգիս եկեղեցու ավերակները մնում են հին գյուղատեղիում, որը գտնվում է նորից 300-400 մ հարավ։ Շրջակայքում կան բնակավայրերի ավերակների հետքեր, հայտնաբերվել են կավե և բրոնզե իրերով հարուստ դարաններ։ Գյուղում կան շատ ստորգետնյա հանքային աղբյուրներ, որոնցից մեկը գտնվում է գյուղի կենտրոնում։

Հայտնի մարդիկ

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
  3. 3,0 3,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  4. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 117 — 992 էջ։
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.
  6. Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.)Երևան: 1932. — 185 p.
  7. Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.)Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 545. — 4696 p.
  8. «Ռազմաճակատ մեկնող ավտոբուսում զոհվածների թվում են Դարբասի եւ Ախլաթյանի գյուղապետերը» Արխիվացված 2016-04-07 Wayback Machine, Armtimes.com
  9. «Ախլաթյանի կենտրոնում գյուղացիները սպասում են, որ 43-ամյա գյուղապետի մարմինը բերեն» Արխիվացված 2016-04-08 Wayback Machine, Hayeli.am

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ախլաթյան (Սյունիքի մարզ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 200