«Հովհան Որոտնեցի»–ի խմբագրումների տարբերություն
→Կենսագրություն: Խմբագրվել է շարադրանքի ոճը |
|||
Տող 12. | Տող 12. | ||
| known_for = [[Տաթևի համալսարան]]ի ուսուցչապետ |
| known_for = [[Տաթևի համալսարան]]ի ուսուցչապետ |
||
}} |
}} |
||
'''Հովհան Որոտնեցի''' կամ '''Հովհաննես Որոտնեցի''' (մականունը՝ Կախիկ. [[1315]] |
'''Հովհան Որոտնեցի''' կամ '''Հովհաննես Որոտնեցի''' (մականունը՝ Կախիկ. [[1315]]<ref name="БСЭ">{{Из|БСЭ|ссылка=http://slovari.yandex.ru/%D0%92%D0%BE%D1%80%D0%BE%D1%82%D0%BD%D0%B5%D1%86%D0%B8/%D0%91%D0%A1%D0%AD/%D0%9E%D0%B2%D0%B0%D0%BD%D0%B5%D1%81%20%D0%92%D0%BE%D1%80%D0%BE%D1%82%D0%BD%D0%B5%D1%86%D0%B8/|заглавие=Ованес Воротнеци|издание=3}} |
||
</ref>, [[Սյունիք]]ի [[Որոտան գավառ]]ի [[Վաղադնի]] (Վաղատին) գյուղ - [[1386]], [[Ապրակունիս]]), աստվածաբան, փիլիսոփա, մանկավարժ։ |
|||
== Կենսագրություն == |
== Կենսագրություն == |
18:36, 15 Հոկտեմբերի 2015-ի տարբերակ
Հովհան Որոտնեցի | |
---|---|
Հովհան Որոտնեցի և Գրիգոր Տաթևացի (ձախից աջ) | |
Ծնվել է | 1315 Սյունիքի Որոտան գավառի Վաղադնի (Վաղատին) գյուղ |
Մահացել է | 1386 Ապրակունիս, Նախիջևան |
Գերեզման | Երնջակ |
Բնակության վայր(եր) | Տաթևի համալսարան |
Ազգություն | հայ |
Դավանանք | Հայ առաքելական |
Մասնագիտություն | փիլիսոփայություն (Արիստոտելիզմ) |
Հաստատություն(ներ) | Տաթևի համալսարան |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Ալմա մատեր | Գլաձորի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Գիտական ղեկավար | Եսայի Նչեցի |
Եղել է գիտական ղեկավար | Առաքել Սյունեցի, Գրիգոր Խլաթեցի և Գևորգ Երզնկացի |
Հայտնի աշակերտներ | Գրիգոր Տաթևացի |
Ինչով է հայտնի | Տաթևի համալսարանի ուսուցչապետ |
Հայր | Իվանե Որոտնեցի |
Hovhan Vorotneci Վիքիպահեստում |
Հովհան Որոտնեցի կամ Հովհաննես Որոտնեցի (մականունը՝ Կախիկ. 1315[1], Սյունիքի Որոտան գավառի Վաղադնի (Վաղատին) գյուղ - 1386, Ապրակունիս), աստվածաբան, փիլիսոփա, մանկավարժ։
Կենսագրություն
Հովհան Որոտնեցին հայոց մեծ իշխան Իվանեի որդին էր։ Սովորել է Գլաձորի համալսարանում՝ Եսայի Նչեցու և Տիրատուր Կիլիկեցու մոտ։ Նչեցու մահից հետո (1338), համալսարանը տեղափոխվել է Հերմոնի վանքը, ապա՝ 1340-ական թվականների վերջում փոխադրվել է Որոտան գավառը (որից և ծագում է Հովհանի հիմնական մականունը՝ Որոտնեցի)։ Այստեղ ձեռնարկել է մանկավարժական աշխատանքի, այնուհետև գիտական և դասախոսական գործունեություն ծավալել Որոտնավանքում։ 1373-ին հիմնադրել է Տաթևի համալսարանը։ Հայ միարարների գաղափարախոսական ոտնձգությունների դեմ պայքարելու նպատակով 1379-ին համալսարանի հետ տեղափոխվել է Ապրակունիս։ Հետագայում, Ապրակունիսի դպրոցի ղեկավարությունը հանձնելով Գրիգոր Տաթևացուն, վերադարձել է Տաթև։
Գործունեությունը
Հովհան Որոտնեցին խորացրել է Հովհաննես Սարկավագից եկող գիտափիլիսոփայական գիտելիքի և աստվածաբանության ոլորտների սահմանազատման էմպիրիկ-սենսուալիստական և մատերիալիստական ուղղվածությունը։ Փիլիսոփա-բնագիտական մտածողությամբ են ներթափանցված ոչ միայն նրա փիլիսոփա-մեկնողական երկերը, այլև աստվածաբանական մեկնությունները, քարոզները, ճառերը։ Առանձնահատուկ նշանակություն ունեն Արիստոտելի, Պորփյուրի, Փիլոն Ալեքսանդրացու երկերի մեկնությունները։ Հովհան Որոտնեցու ուսմունքի հիմքը Արիստոտելի իմացաբանությունն ու տրամաբանությունն են։
Ըստ Հովհան Որոտնեցու, թեև շրջապատող նյութական աշխարհն Աստծու արարչագործության արդյունք է, սակայն օժտված է ինքնուրույն իրական գոյությամբ։ Բնության, այդ թվում՝ մարդու գոյության նյութ․ հիմքը կազմում են չորս տարրերը՝ հողը, ջուրը, օդը և կրակը։ Մարդը մարմնի և հոգու միասնություն է։ Հոգին կենդանություն է տալիս մարմնին և մշտնջենական է։ Արարված աշխարհը գոյություն ունի մարդու մտածողությունից դուրս ու անկախ, և այն ճանաչելի է։ Իմացությունն ունի երկու աստիճան՝ զգայական և բանական։ Զգայական տվյալների մշակման միջոցով բանականությունը բացահայտում է իրերի և երևույթների էությունը։ Ճշմարտության չափանիշը մարդու գիտելիքի և ճանաչելիի համապատասխանության մեջ է։ Հովհան Որոտնեցին մերժում է բնածին գաղափարների ուսմունքը։ Այս միտումը դրսևորվում է նաև տրամաբանական հարցերը քննելիս։ Միտքը միայն զգայարանների միջոցով կարող է ճանաչել արտաքին աշխարհը և «որպես մաքուր հայելի»ընկալել իրերի նմանահանությունները։
Զգայարաններից եկող ցուցմունքների շնորհիվ բանականությունը ճանաչում է իրերի էությունը։ Մատերիալիստական այս միտումը շարունակվում է նաև Հովհան Որոտնեցու տրամաբանական հայացքներում։Հետևելով Արիստոտելին՝ նա առաջին գոյացության (եզակի իրերի) կատեգորիան համարում է ամենահիմնականը։ Ունիվերսալիաների (ընդհանուր հասկացությունների) բնույթի հարցը քննում է երեք մոտեցմամբ՝ առաջնայնության, հավասարության և առավելության, ի վերջո այն լուծելով նոմինալիզմի ոգով։ Եզակին անկախ է ընդհանուրից, նրա գոյությամբ է պայմանավորված սեռի և տեսակի (հասկացությունների) առաջացումն ու գոյատևումը։ Հասկացությունները ճանաչողության արդյունք են և ստեղծվելուց հետո կարևոր դեր են խաղում իմացության հետագա պրոցեսում։ Հովհան Որոտնեցու նոմինալիստական դիրքորոշումն ազգային եկեղեցու և հայ ժողովրդի ինքնուրույն պայքարի տեսական հիմնավորումներից է։ Նրա փիլիսոփայությունը միջնադարյան փիլիսոփայական մտքի կարևորագույն նվաճումներից է և մեծապես նպաստել է հայ փիլիսոփայական կրթության վերելքին և փիլիսփայական ինքնուրույնացմանը։
«...Զգայութիւնն»,—ասում է նա,— ընդ մարմնոյն է եղեալ և է մարմնի, որպէս աչքդ, իսկ զգալին նախ է քան զքո մարմինդ։ ...Արդ, ի բառնալ ամենայն զգալեաց բառնի և քո մարմինդ և ընդ մարմնոյն բառնի և զգայութիւնդ. ապա թէպէտ բառնաս զգայութիւնդ՝ դեռևս մարմինդ Է, և թէ զմարմինդ բառնաս՝ զգալիքն ամենայն գոն» («Վերլուծութիւն «Ստորոգութեանց» Արիստոտէլի», 1956 թվական, էջ 136)
Հովհան Որոտնեցու հայացքները վճռական դեր խաղացին Տաթևի փիլիսոփայական դպրոցի առաջավոր գիտական տեսությունների զարգացման գործում։ Ի դեմս նրա, արիստոտելականությունը միջնադարյան Հայաստանում հասավ զարգացման իր գագաթնակետին և նպաստեց փիլիսոփայական մտքի վերելքին և ինքնուրույնացմանը։
Իր գիտական և մանկավարժական գործունեությամբ Հովհան Որոտնեցին խորը հետք թողեց հայ միջնադարյան մշակույթի մեջ։ Նրա դպրոցի ավանդույթները շարունակեցին Գրիգոր Տաթևացին, Մատթեոս Ջուղայեցին, Առաքել Սյունեցին և մշակույթի ու գիտության այլ նշանավոր ներկայացուցիչներ։
Հայ Առաքելական Եկեղեցին Հովհան Որոտնեցու հիշատակը նշում է Մեծ Պահքի Ի (20-րդ) օրը [2]։
Ծանոթագրություններ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհան Որոտնեցի» հոդվածին։ |
|
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |