Հացավան (Սյունիքի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հացավան (այլ կիրառումներ)
Գյուղ
Հացավան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի մարզ
Համայնք Սիսիան համայնք[1]
Մակերես8,03 կմ²
ԲԾՄ1730 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն280 մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
ՏեղաբնականունՀացավանցի
Ժամային գոտիUTC+4
Հացավան (Սյունիքի մարզ) (Հայաստան)##
Հացավան (Սյունիքի մարզ) (Հայաստան)

Հացավան, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան համայնքում[1]։

Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրի նախկին անունը Սիսիան է եղել[2]։ 1940 թվականի մարտի 2-ին վերանվանվել է Հացավանի[3]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը գտնվում է Որոտանի ավազանի Զոհաջուր գետի ձախ ափին՝ ծովի մակերևույթից 1775 մետր բարձրության վրա։ Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից հեռու է 112 կմ դեպի հյուսիս–արևմուտք, Սիսիան քաղաքից՝ մոտ 7 կմ դեպի հարավ-արևմուտք։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Հացավանի մշտական բնակչությունը կազմել է 253, առկա բնակչությունը՝ 185 մարդ[4]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում մինչև 1918 թվականը, գյուղը բնակեցված է եղել ադրբեջանցիներով, այնուհետ՝ հայերով[3][5]։ Ստորև ներկայացված է Հացավանի գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիներ

Տարի Բնակչություն
1831 34 մարդ [6]
1873 439 մարդ [7]
1897 795 մարդ [6]
1926 201 մարդ [6]
1939 336 մարդ [6]
1959 341 մարդ [6]
1970 368 մարդ [6]
1979 262 մարդ [6]
1989 291 մարդ [8]
2001 262 մարդ [6]
2011 253 մարդ [9]


Հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Տեղեկություններ Սիսիան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 27․11․2023 թվական)։
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 4, էջ 616
  3. 3,0 3,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 3, էջ 394
  4. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  5. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — էջ 120. — 184 p.
  7. Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.)Երևան: 1932. — 185 p.
  8. Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.)Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 755. — 4696 p.
  9. Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]