Ռուսական կայսրության ժամանակաշրջանում կոչվել է Ուռուտ։ 1968 թվականի հուլիսի 3-ին վերանվանվել է Որոտան։ 2017 թվականի հունիսի 9-ին վերանվանվել է Որոտնավան։
Գտնվում է Որոտան գետի բարձրադիր ձախ ափին՝ ծովի մակարդակից 1360-1460 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից ճանապարհով կազմում է մոտ 103 կմ, իսկ Սիսիան քաղաքից հեռու է մոտ 8 կմ դեպի հարավ-արևելք։
Գյուղն եղել է Մեծ ՀայքիԾղուկք գավառի մաս։ Գյուղի դիմաց գտնվում են պատմական Որոտն գյուղի ավերակները, ինչպես նաև միջնադարյան գերեզմանատուն, որտեղից 3 խաչքար բերվել է պատմության թանգարան։ Որոտանի շրջակայքում է գտնվում Որոտնաբերդը, որի մասին հիշատակումներ են պահպանվել պատմիչ Եղիշեի և Ստեփանոս Օրբելյանի թողած գրականություններում։ Բերդը հիշատակվում է նաև XVIII դարում։ Որոտնաբերդը պատկանել է Սյունաց արքա Սենիքերիմ I-ին։ Սյունիքում կատարված ազգային-ազատագրական շարժման ժամանակ բերդը Մելիք Բաշրից ազատագրում է Դավիթ Բեկը։ Գյուղի ներքին մասում է գտնվում ոչ պակաս նշանավոր Մելիք–Թանգու կամուրջը՝ կառուցված 1855 թվականին։
Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Որոտնավանի մշտական բնակչությունը կազմել է 263, առկա բնակչությունը՝ 218 մարդ[2]։ Ռուսական կայսրության և Խորհրդային Միության ժամանակաշրջաններում գյուղը բնակեցվածն է եղել հիմնականում ադրբեջանցիներով, որոնք հեռացել են 1988-1989 թվականներին[3], որոնց հեռանալուց հետո բնակություն են հաստատել Խորհրդային Ադրբեջանից բռնագաղթած հայեր[4]։ Ստորև ներկայացված է Որոտանավան գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[3][4].