Որոտան (Սիսիանի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Որոտան (այլ կիրառումներ)
Գյուղ
Որոտան
ռուս.՝ Уруд
Vorotan Syunik 2013 04.jpg
Կոորդինատներ: 39°29′19″ հս․ լ. 46°08′29″ ավ. ե. / 39.48861° հս․. լ. 46.14139° ավ. ե. / 39.48861; 46.14139
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Սյունիքի
Գյուղապետ Սերյոժա Ամիրխանյան
Մակերես 18,24 կմ²
ԲԾՄ 1450 մ
Պաշտոնական լեզու Հայերեն
Բնակչություն 282 մարդ (2011)
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուն որոտանցի
Ժամային գոտի UTC+4
##Որոտան (Սիսիանի շրջան) (Հայաստան)
Red pog.png

Որոտան (Նախկին անվանումներ՝ Ոյոտ, Որոտն, Որոտն Հին, Ռուտ, Րուդ, Ոտուտ, Ուրուտ, Օրոտն) , գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում։ Ըստ Ազգային վիճակագրական ծառայության 2011 թ. կատարած մարդահամարի տվյալների՝ գյուղի բնակչությունը կազմում է 282 մարդ, ինչն աննշան է նվազել համեմատած 2001 թ. մարդահամարից (283)։ Գտնվում է Սիսիանից 10 կմ դեպի հարավ-արևելք, Որոտան գետի բարձրադիր ձախ ափին։

Գյուղն եղել է Մեծ Հայքի Ծղուկք գավառի մաս։ Գյուղի դիմաց գտնվում են պատմական Որոտն գյուղի ավերակները, ինչպես նաև միջնադարյան գերեզմանատուն, որտեղից 3 խաչքար բերվել է պատմության թանգարան։ Որոտանի շրջակայքում է գտնվում Որոտնաբերդը, որի մասին հիշատակումներ են պահպանվել պատմիչ Եղիշեի և Ստեփանոս Օրբելյանի թողած գրականություններում։ Բերդը հիշատակվում է նաև XVIII դարում։ Որոտնաբերդը պատկանել է Սյունաց արքա Սենիքերիմ I-ին։ Սյունիքում կատարված ազգային-ազատագրական շարժման ժամանակ բերդը Մելիք Բաշրից ազատագրում է Դավիթ Բեկը։ Գյուղի ներքին մասում է գտնվում ոչ պակաս նշանավոր Մելիք–Թանգու կամուրջը՝ կառուցված 1855 թ.։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]