Արծվանիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արծվանիկ (այլ կիրառումներ)
Գյուղ
Արծվանիկ
Երիցավանք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի
ԳյուղապետԱնուշավան Հարությունյան
Այլ անվանումներԵրիցվանք, Կարմիր վանք
Մակերես20 կմ²
ԲԾՄ1150 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն625[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր,
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
ՏեղաբնականունԱրծվանիկ
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (285)
Արծվանիկ (Հայաստան)##
Արծվանիկ (Հայաստան)
Արծվանիկ (Սյունիքի մարզ)##
Արծվանիկ (Սյունիքի մարզ)

Արծվանիկ, գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանում, Կապան քաղաքից մոտ 8 կմ հյուսիս-արևելք, Բարգուշատի լեռների ճյուղերից մեկի լանջին ծովի մակարդակից 1080-1200 մ բարձրության վրա։

Նախկինում Արծեվանիկ անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Կապանի շրջանի։ 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ։

Բնակչություն

Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Արծվանիկի մշտական բնակչությունը կազմել է 625, առկա բնակչությունը` 533 մարդ[1]։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել հայերով[2][3], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[2][3].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 143 534 933 779 861 667 712 639 576 652[4] 625[1]

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է դաշտավարությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ, ծխախոտագործությամբ և մեղվաբուծությամբ։

Պատմամշակութային կառույցներ

Արծվանիկում են գտնվում “Ագռավի տապան” միջնադար կառույցը և մ.թ.ա. 4-րդ-1-ին դդ. ամրոցի ավերակները։

Գյուղից 3 կմ հյուսիս-արևելք գտնվում է Երիցավանքը` իր հարակից եկեղեցիով (VI դար) և “Ճգնավորի” (6 դար) մատուռով, որոնք կիսավեր են, 1 կմ արևմուտք՝ 11 դար փոքրիկ եկեղեցի իր խաչքարերով և 991 թ. եկեղեցի (վերանորոգված 1032 թ.)։ Հնություններից է փռշնի ծառը (450-500 տարեկան)։

Տես նաև

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
  2. 2,0 2,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  3. 3,0 3,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հ. 1, էջ 452
  4. 2001 թ ՀՀ մարդահամարի արդյունքները