Մասնակցի քննարկում:Haykasatryan

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ողջույն[խմբագրել կոդը]

   Help-browser.svg Ի՞նչ չէ Վիքիպեդիան Բարի գալուստ Վիքիպեդիա, Haykasatryan :-)
Crystal Clear app ktip.png Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք՝ մեծ բավականություն կստանաք՝ մասնակցելով այս նախագծին։

Ուշադրությո՛ւն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործե՛ք վստահ ու մի՛շտ ունեցեք լավ ձգտումներ։

ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել Խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել՝ Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։
{{subst:Համագործակցություն/Ամիս {{subst:CURRENTMONTH}}, {{subst:CURRENTYEAR}} թ.}}

Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք, դիմե՛ք օգնության համակարգին, գրե՛ք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրե՛ք Ձեր քննարկման էջը. գրե՛ք {{Օգնեք ինձ}} և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ ~~~~

Մեծ Բրիտանիա Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
Հօ (Բառգիրք հայկազեան լեզուի).png Ինչպե՞ս գրել հայերեն
View-refresh.svg Խմբագրման ուղեցույց
Accessories-text-editor.svg Խուսափե՛ք տարածված սխալներից
Wikipedia-logo-v2.svg Վիքիպեդիայի մասին
Green copyright.svg Հեղինակային իրավունքներ
Nuvola apps bookcase.svg Գլոսարիում
BluePillar.svg Հինգ սյուներ

--Պանդուխտ 11:33, 19 Ապրիլի 2010 (UTC)Reply[reply]

Անաղբյուր հոդված. «Ֆաթհ_Ալի_շահ»[խմբագրել կոդը]

Emblem-important-red.svg

Հարգելի Haykasatryan, Ձեր ստեղծած «Ֆաթհ_Ալի_շահ» հոդվածում նշված չեն դրանում ներկայացված տեղեկությունները հաստատող վստահելի աղբյուրները։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածում առկա տեղեկությունները հաստատող վստահելի, հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը պետք է հեռացվի համաձայն Վիքիպեդիայի կանոնների։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք: --23artashes (քննարկում) 13:58, 4 Դեկտեմբերի 2021 (UTC)Reply[reply]

Կարճ էջ. «Ֆաթհ_Ալի_շահ»[խմբագրել կոդը]

Emblem-important-red.svg

Հարգելի Haykasatryan, Ձեր ստեղծած «Ֆաթհ_Ալի_շահ» հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3000 բայթ ծավալ և հեղինակավոր երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։ --23artashes (քննարկում) 13:58, 4 Դեկտեմբերի 2021 (UTC)Reply[reply]

«Ֆաթհ_Ալի_շահ» հոդվածը տեղափոխվել է[խմբագրել կոդը]

Gnome-emblem-important.svg

Հարգելի՛ Haykasatryan, Ձեր ստեղծած «Ֆաթհ_Ալի_շահ» հոդվածը տեղափոխվել է սևագրության էջ: Պատճառը՝ Կարճ էջ։ Խնդրում ենք վերանայել հոդվածը և նոր միայն տեղափոխել հիմնական տիրույթ։--23artashes (քննարկում) 04:36, 14 Դեկտեմբերի 2021 (UTC)Reply[reply]

Հարգելի @23artashes, կարո՞ղ եք բացատրել Ձեր գործոլությունների իմաստը: Սա ամենևին Վիկիպեդիայի ամենակարճ հոդվածը չէ, կարող եմ բերել բազմաթիվ օրինակներ: Ինչ վերաբերվում է աղբյուրներին, ապա դրանք ավելացված են: Կսպասեմ բացատրություններին: Հայկ Ասատրյան (քննարկում) 07:04, 14 Դեկտեմբերի 2021 (UTC)Reply[reply]
Հարգելի՛ Haykasatryan, համաձայն Վիքիպեդիայի կանոնակարգի՝ նորաստեղծ հոդվածների նվազագույն ծավալը պետք է լինի առնվազն 3000 բայթ։ Ձեր ստեղծած հոդվածը չի բավարարում այդ պահանջին (ընդամենը 1905 թայթ է)։ Առնվազն 7 օր հոդվածը պիտակված էր զգուշացումով, որ եթե ծավալը չավելացվի, այն կջնջվի։ Ես, գնահատելով Ձեր աշխատանքը, ոչ թե ջնջել եմ, այլ տեղափոխել եմ սևագիր, որպեսզի Դուք ավելացնեք ծավալը (կարող եք օգտվել այդ լեզուներով Վիքիպեդիաներից) և կրկին հրապարակեք։ Այսքանը։ Ինչ վերաբերում է այլ կարճ հոդվածներին, ապա դրանք կա՛մ մինչև այս կանոնակարգի ընդունումը ստեղծված հոդվածներ են (կանոնը հետադարձ ուժ չունի), կա՛մ առկա նյութը բավարար չէ ավելի երկար հոդված ստեղծելու համար (նման դեպքերի համար արվում է բացառություն, եթե հոդվածի առարկան նշանակալի է), կա՛մ պարզապես վրիպել է խմբագիրների աչքից և չի պիտակվել (դա հիմք չի այլ հոդվածները կարճ թողնելու համար, եթե նկատում եք նման նորաստեղծ հոդվածներ, ինքներդ կարող եք պիտակել՝ ծանուցելով ստեղծող մասնակցին)։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 07:14, 14 Դեկտեմբերի 2021 (UTC)Reply[reply]
Լավ, շնորհակալություն մանրամասն բացատրության համար; Ցավոք ժամանակ շատ չեմ կարողանում հատկացնել և էջերի պարունակությունը ստիպված եմ ավելացնել աստիճանաբար: Աշխատում եմ չօգտվել այլ լեզուներով գրվածից` սովորաբար հիմնվելով կամ հանրագիտարանների ու բառարանների, կամ սկզբնաղբյուրների վրա: Հայկ Ասատրյան (քննարկում) 07:31, 14 Դեկտեմբերի 2021 (UTC)Reply[reply]

Շքանշա՜ն քեզ համար։[խմբագրել կոդը]

Barnstar of Diligence Hires.png Ջանասիրության շքանշան
Հարգելի՛ Հայկ, այս շքանշանը Ձեզ՝ Հայերեն Վիքիպեդիայում Հայաստանի գյուղերի տվյալները թարմացնելու համար։ Շատ կարևոր գործ եք անում ։) ջեօ (✡) 09:43, 11 Հունվարի 2022 (UTC)
ՇՆորհակալություն :) Հայկ Ասատրյան (քննարկում) 10:29, 11 Հունվարի 2022 (UTC)

Աղբյուրի ավելացում[խմբագրել կոդը]

Բարի երեկո, Հայկ ջան։ Շնորհակալություն Վիքիպեդիայում խմբագրումների համար։ Այսօր նկատեցի Շիրակի մարզի բնակավայրերի հոդվածներում ավելացրել ես 1989 թ.-ի բնակչության թվաքանակը։ Բայց որևէ հղում (աղբյուր) չես ավելացրել։ Խնդրում եմ այդ հոդվածներում ավելացնես այն աղբյուրը, որից օգտվել ես։ ...Հայորդի (քննարկում) 19:06, 28 հունվարի 2022 (UTC)Reply[reply]

Կոնկրետ ո՞ր հոդվածի մասին է խոսքը: Սովորաբար այդ տվյալները վերցնում եմ Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարանից Հայկ Ասատրյան (քննարկում) 19:57, 28 հունվարի 2022 (UTC)Reply[reply]
Խոսքը մեկ հոդվածի մասին չէ։ Շիրակի մարզի կարծես թե բոլոր կամ բազմաթիվ հոդվածների մասին է։ Այդ հոդվածներում pdf ֆորմատի աղբյուրի հղում կա, եթե ավելացնում ես նոր տվյալ, որ տվյալ աղբյուրի մեջ առկա չէ, ապա խիստ ցանկալի է ծանոթագրության տեսքով նաև աղբյուրը կցես, որ կարդացողը ցանկության դեպքում իմանա թե այդ տվյալն որտեղից է վերցվել։ ... Հայորդի (քննարկում) 20:25, 28 հունվարի 2022 (UTC)Reply[reply]
Ցավոք փոփոխություններն արվել են հարյուրավոր հոդվածների համար և ֆիզիկապես հնարավոր չէր դա անել արագ` ավելացնելով բոլոր հղումները; Ես դա պլանավորում եմ անել ապագայում: Ինչպես արդեն նշեցի, տվյալները վերցված են Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարանից, որը հասանելի է օնլայն nayiri.com կայքից; Եթե կոնկրետ հոդվածներ նշեք, ես դրանցում հղումները կավելացնեմ առաջնահերթ կարգով: Ներկայումս իմ հիմնական ուշադրությունը Սյունիքի մարզի բնակավայրերի ուղղությամբ է, Շիրակին ես շուտ չեմ հասնի: Հայկ Ասատրյան (քննարկում) 20:34, 28 հունվարի 2022 (UTC)Reply[reply]
Հայկ ջան, խնդիր չի, թեկուզ մեկ կամ մի քանի ամիս հետո, բայց հղումներն ավելացրու --- Հայորդի (քննարկում) 20:41, 28 հունվարի 2022 (UTC)Reply[reply]
Կավելացնեմ: Հայկ Ասատրյան (քննարկում) 20:45, 28 հունվարի 2022 (UTC)Reply[reply]
Մի քանի գյուղերի համար արդեն իսկ ավելացրեցի Հայկ Ասատրյան (քննարկում) 21:21, 28 հունվարի 2022 (UTC)Reply[reply]