Երիցավանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երիցավանք
Ericavank.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակ վանք
Երկիր Հայաստան Հայաստան
Տեղագրություն Արծվանիկ
Թեմ Սյունիքի մարզ
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճ հայկական ճարտարապետություն
Երիցավանքը գտնվում է Հայաստանում
Երիցավանք
Կոորդինատներ: 39°15′53.56944010001″ հս․ լ. 46°28′37.687440100006″ ավ. ե. / 39.2648804000277778° հս․. լ. 46.47713540002777677° ավ. ե. / 39.2648804000277778; 46.47713540002777677

Երիցավանք, 5-11-րդ դարերի ճարտարապետական հուշարձան։ Գտնվում է Հայաստանի Հանրապետության Կապանի շրջանի Արծվանիկ գյուղից արևելք, բարձր սարահարթի վրա։ Հիմնադրել է Սյունյաց մետրոպոլիտ Երիցակը 5-րդ դարում։

Երիցավանքի Սուրբ Նախավկա եկեղեցին, կառուցված կիսամշակ բազալտե քարերից, իր հորինվածքով եզակի է հայ ճարտարապետության մեջ, այն արևելքից արևմուտք ձգված միանավ թաղածածկ դահլիճ է, որի ընդերկայնական՝ հյուսիսային և հարավային պատերը բաց կամարաշարեր են։ Եկեղեցին հետագայում, հավանաբար պաշտպանական նպատակով, շրջափակվել է կրկնակի պատերով։ Երբեմնի համալիրից պահպանվել են պարիսպների հետքերը և մատուռի ավերակները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 591 CC-BY-SA-icon-80x15.png