Ռուբեն Ադալյան (պատմաբան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռուբեն Ադալյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ադալյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռուբեն Ադալյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 5, 1955 (69 տարեկան) Բեյրութ, Լիբանան |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | պատմաբան |
Հաստատություն(ներ) | Ջոնս Հոփքինսի համալսարան |
Ալմա մատեր | Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Ռուբեն Պողոսի Ադալյան (հուլիսի 5, 1955, Բեյրութ, Լիբանան), հայ պատմաբան (ԱՄՆ), պատմական գիտությունների դոկտոր (1985), պրոֆեսոր (1993)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուբեն Ադալյանը ծնվել է Բեյրութում։ 1966 թվականից բնակվում է ԱՄՆ-ում։ 1978 թվականին ավարտել է Կալիֆոռնիայի համալսարանի (Լոս Անջելես) պատմության ֆակուլտետը։ 1993 թվականից դասավանդում է Վաշինգտոնի Ջորջթաուն և Ջորջ Վաշինգտոն համալսարաններում (կարդում է Կովկասի, մասնավորապես, Անդրկովկասյան հանրապետությունների 19-րդ-20-րդ դդ. քաղաքական պատմությունը), 1996 թվականին՝ Միչիգանի (Էն Էրբոր) համալսարանում։ Ամերիկայի Հայկական համագումարի հետազոտության և վերլուծության բաժնի տնօրենն է, "Monthly Digest of News from Armenia («Հայաստանի լուրերի ամենամսյա ամփոփագիր») պաշտոնաթերթի խմբագիրը։ 1995 թվականին եղել է Քեմբրիջի ժամանակակից հայագիտական ուսումնասիրությունների և փաստագրման Զորյան ինստիտուտի տնօրենների խորհրդի նախագահ, 1997 թվականից՝ Հայկական ազգային ինստիտուտի (Վաշինգտոն) տնօրեն, միաժամանակ՝ դասախոսել է Ջոն Հոպկինս համալսարանում[1]։
Ուսումնասիրությունների առարկան է հայերի ցեղասպանությունը, Հայ դատը, հայ սփյուռքի պատմությունը, հայ պատմագրության հարցերը (Նիկողայոս Ադոնց, Մխիթարյան միաբաններ և այլն)։ Հավաքել, ֆիլմագրել և հրատարակել է ԱՄՆ-ի արխիվներում պահպանված հայերի ցեղասպանության վերաբերյալ 37.000 էջ փաստաթուղթ ("Guide to the Armenian Genocide in the USA Archives, 1915-1918”, 1994)։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Historical Evolution of the Armenian Diaspora, ‘Journal of Modem Hellenism", 1989, N6։
- The Armenian Genocide։ Context and Legacy, ‘Social Education", 1991, N2։
- Remembering and Understanding the Armenian Genocide, Y, 1995
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
|