Զավեն Կույումջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զավեն Կույումջյան
արմտ. հայ.՝ Զաւէն Գույումճեան
Դիմանկար
Ծնվել էմայիսի 15, 1970(1970-05-15) (53 տարեկան)
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան
Քաղաքացիություն Լիբանան
ԿրթությունՀայ ավետարանական քոլեջ, Եփրեմ և Մարթա Ֆիլիպոսյան հայ ավետարանական քոլեջ, Notre Dame University – Louaize? և Լիբանանում Ամերիկյան համալսարան
Մասնագիտությունլրագրող, հաղորդավար և հեռուստահաղորդավար
ԱշխատավայրTélé Liban և Future Television?
ԱմուսինLaury Haytayan?
Կայքzavenonline.com
 Zaven Kouyoumdjian Վիքիպահեստում

Զավեն Կույումջյան (մայիսի 15, 1970(1970-05-15), Բեյրութ, Լիբանան), հայազգի գրող, հեռուստագրող, մեկնաբան, պրոդյուսեր, մեդիակոնսուլտանտ, վարում է արաբական աշխարհում ամենահայտնի թոք-շոուներից մեկը[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1970 թվականին, Բեյրութում։ Պապիկը գաղթի ժամանակ Կիպրոս է եկել Ադանայից` այնուհետև տեղափոխվել Լիբանան։ Հայրը մամուլի լրագրող է։ Զավեն Կույումջյանը ավարտել է Լիբանանի Հայ ավետարանական քոլեջը։ 21 տարեկանում արդեն պրոֆեսիոնալ լրագրող էր։ 1992 թվականին աշխատանքի է անցնում «Տելելիբան» լրատվական հեռուստաընկերությունում`որպես լրագրող։ Հետագայում սկսեց վարել լուրերի գիշերային թողարկումը և միաժամանակ լուսաբանում էր երկրի նախագահի պաշտոնական հանդիպումները։ Այդ ընթացքում մասնագիտացավ և սկսեց վարել այնպիսի գաղտնի թեմաներով հաղորդումներ` ինչպիսիք են օտարերկրյա գաղտնի ծառայությունների կողմից մարդկանց առևանգումը, բարձրաստիճան պաշտոնյաների դրամաշորթությունը։ Նկատելով նրա ներուժը սկսեցին նրան առաջ տանել`նա դարձավ սեփական թոք-շոուի հաղորդավար։ 1996 թվականին նրա հեղինակային հաղորդումը լիբանանյան հեռուստաեթերում վարկանիշային ցուցանիշների ռեկորդ էր սահմանել։ Հետագայում Զավենը տեղափոխվում է Future հեռուստաընկերություն։ 2005 թվականին Newsweek ամսագիրը Զավեն Կույումջյանին ընդգրկել է 50 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում։ Նույն թվականին Zahrat Al Khaleej ամսագիրը նրան արաբական աշխարհում լավագույն լրագրող ճանաչեց։ 2013 թվականին Զավեն Կույումջյանը ճանաչվեց երեք ամենաազդեցիկ բլոգերներից մեկը։ Զավեն Կույումջյանը նաև վավերագրական գրքերի հեղինակ է։ Դրանցից որոշները թարգմանվել են տարբեր լեզուներով։ Նա հայաբնակ Բուրջհամուդ քաղաքի պատվավոր քաղաքացի է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զավեն Կույումջյան» հոդվածին։