Կարապետ Արթին փաշա Տավուտեան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կարապետ Արթին փաշա Տավուտեան
Դիմանկար
Ծնվել է1816
Մահացել է1873
Մասնագիտությունքաղաքական գործիչ

Կարապետ Արթին փաշա Տավուտեան կամ Տավուտ փաշա (1816 - 1873), Բեռլինում օսմանյան դեսպանատան թարգման և քարտուղար, Վիեննայի օսմանյան ընդհանուր հյուպատոս, 1861 թվականից Օսմանյան կայսրության ինքնավար Լիբանանի ընդհանուր կառավարիչ։ 1869 թվականից եղել է Օսմանյնան կայսրության Հասարակական կառույցների նախարարը և Փոստ-հեռագրական վերատեսուչը։ Ունեցել է մյուշիրի (մարշալի) կոչում և փաշայի տիտղոս։

Տավուտյանը բազմակողմանի զարգացած անձնավորություն էր։ Հին գերման ցեղերի օրենքներին նվիրված իր գիտական ծավալուն ուսումնասիրության համար Գերմանիայի կանցլերի կողմից ստացել է հատուկ մրցանակ և ընտրվել Բեռլինի Գիտությունների ակադեմիայի անդամ։ Որպես պետական բարձր պաշտոնյա և արժեքավոր քաղաքագետ՝ նա արժանացել է շքանշանների՝ 1867 թվականին Նապոլեոն III-ը նրան շնորհել է Պատվո Լեգեոնի շքանշան։ Օսմանյան կառավարությունից ստացել է տարբեր կարգի շքանշաններ և Օսմանիեի Մեծ ժապավենը, իսկ Հռոմի Պապը նրան շնորհել է Մեծն Գրիգորի ասպետության առաջին կարգի շքանշանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]