Պողոս Սնապյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պողոս Սնապյան
Snabian1.jpg
Ծնվել է1927 օգոստոսի 11
ԾննդավայրՊիթիաս
Վախճանվել էհունիսի 14, 2014(2014-06-14) (տարիքը 86)
Վախճանի վայրԲեյրութ
Մասնագիտությունարձակագիր, գրող, խմբագիր, գրաքննադատ և ուսուցիչ
Ազգությունհայ
ԿրթությունՓարիզի համալսարան
ՊարգևներՄովսես Խորենացու մեդալ

Պողոս Սնապյան (1927, օգոստոսի 11, Պիթիաս, Արևմտյան Հայաստան - 2014, հունիսի 14, Բեյրութ, թաղված է Անջարի ազգային գերեզմանատանը), սփյուռքահայ գրող, խմբագիր, արձակագիր, հրապարակագիր, գրաքննադատ և ուսուցիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պողոս Սնապյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Կիլիկիայի Պելյանի գավառակ Պիթիաս գյուղում՝ Մուսա լեռան ստորոտում։ 1950 թվականին ավարտել է Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանը։ 1962-1964 թվականներին սովորել է Փարիզի Ալիանս Ֆրանսեզում և Սորբոնի համալսարանում։ 1951 թվականից աշխատակցել է սփյուռքի տարբեր պարբերականների։ 1958 թվականից եղել է Բեյրութի «Բագին» հանդեսի խմբագրակազմի հիմնադիր-անդամ (Կարո Սասունու և Էդվարդ Բոյաջյանի հետ), 1966-2006 թվականներին՝ գլխավոր խմբագիրը, 1966-1973 թվականներին աշխատել է «Ազդակ» օրաթերթի խմբագրությունում որպես ազգային և գրական-մշակութային էջերերի պատասխանատու խմբագիր։ Դասավանդել է Այնճարի «Հառաջ» քոլեջում, Բեյրութի «Սոֆյա Հակոբյան» երկրորդական վարժարանում։ 1980 թվականից եղել է «Համազգային» բարձրագույն հիմնարկի գրական ճյուղի դասախոս[1]։ Հեղինակ է «Ժամանակ չկայ» (1953) վիպակի, «Յեղափոխութեան համար» (1956), «Ես այդ շունն եմ» (1966, 2 հրատարակչություն, 2006), «Կորստեան թոյներ» (1970), Աղքատներուն աւանդութիւնը» (2002) ժողովածուների և այլ գրքերի, գրականագիտական մենագրությունների, դիմանկարների, տարեգրքերի, բազմաթիվ գրախոսական հոդվածների[2]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1965 թվականին ամուսնացել է Աղավնի Վարժապետյանի հետ, ունեն 3 զավակ։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ժամանակ չկայ», վիպակ, 1953:
  • «Յեղափոխութեան համար», 1956:
  • «Ես այդ շունն եմ», 1966 թ., 2-րդ հրատոր, 2006:
  • «Կորստեան թոյներ», 1970:
  • «Աղքատներուն աւանդութիւնը», 2002:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պօղոս Սնապեանի մասին գրքոյկ-ալպոմ, Պէյրութ, 2010, Համազգայինի «Վահէ Սէթեան» տպարան-հրատարակչատուն:
  • Կարօ Յովհաննէսեան «Պօղոս Սնապեան», Պէյրութ, 2014, Համազգայինի «Վահէ Սէթեան» տպարան-հրատարակչատուն:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Պողոս Սնապյանի կենսագրությունը avproduction.am կայքում
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 481:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]