Սամանդաղ
| Քաղաք | ||
|---|---|---|
| Սամանդաղ | ||
| թուրքերեն՝ Samandağ | ||
Սուրբ Սիմեոնի վանքի ավերակները Սամանդաղում | ||
| 36°5′6″N 35°58′50″E / 36.08500°N 35.98056°E | ||
| Երկիր | ||
| Նահանգ | Հաթայի մարզ | |
| Համայնք | Հաթայի մարզ | |
| Մակերես | 446 կմ² | |
| ԲԾՄ | 72 մ | |
| Խոսվող լեզուներ | Թուրքերեն | |
| Բնակչություն | 43.528 մարդ (2008) | |
| Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |
| Հեռախոսային կոդ | +90 326 | |
| Փոստային ինդեքս | 31770 | |
| Պաշտոնական կայք | Պաշտոնական կայք | |
|
| ||
Սամանդաղ (թուրքերեն՝ Samandağ, Սվեդիա), քաղաք Թուրքիայի հարավում՝ Հաթայի մարզում, Սիրիայի Արաբական Հանրապետության հետ ցամաքային սահմանի շրջակայքում[1][2]։
Ըստ 2008 թվականի մարդահամարի տվյալների՝ Սամանդաղի բնակչությունը կազմում է 43.528 մարդ, հիմնականում՝ թուրքեր։ Քաղաքի պաշտոնական լեզուն թուրքերենն է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայիս Սամանդաղ քաղաքի տարածքում մարդը բնակություն է հաստատել դեռևս հնագույն ժամանակներից։ Մինչ 16-րդ դարն այն պատկանել է տարբեր պետությունների, այդ թվում և Տիգրան Մեծի ստեղծած Մեծ Հայքի թագավորությանը։
16-րդ դարում այն դարձել է Օսմանյան կայսրության տարածք, որի կազմում էլ ստացել է քաղաքի կարգավիճակ։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին Թուրքիան տարրալուծվել է, իսկ Սան Ռեմոյի խորհրդաժողովի որոշմամբ այն անցել է Ֆրանսիայի վերահսկողության տակ։
1921 թվականի հոկտեմբերի 20-ին կնքված ֆրանս-թուրքական համաձայնագրով Ալեքսանդրետտայի սանջակը մեկուսացված վարչական միավոր էր Սիրիայի և Լիբանանի մանդատի կազմում։
Այդ շրջանում թուրքերի հետ մեկտեղ քաղաքը բնակեցված է եղել նաև արաբներով և հայերով։ 1938 թվականի սեպտեմբերի 7-ին Սիրիայի հյուսիսարևմտյան Ալեքսանդրետտայի սանջակի տարածքում ձևավորվեց Հաթայի թագավորությունը, որը 1939 թվականի հունիսի 29-ին բռնակցվեց Թուրքիային։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Kılıçdaroğlu Mithat Nehir'e rozeti taktı", Akşam, 22 September 2013
- ↑ թուրքերեն՝ "Samandağ Kaymakamı Cahit Çelik Görevine Başladı Արխիվացված 2016-02-07 Wayback Machine", Samandağ Ayna, 16 January 2014
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամանդաղ» հոդվածին։ |
| ||||||
