Վահե Կարապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վահե Կարապետյան
Vahe Karapetyan.JPG
Ծնվել է1940
ԾննդավայրԼիբանան
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունհայ
Մասնագիտությունգործարար

Վահե Կարապետյան (1940, Լիբանան)[1][2], արդյունաբերող, ամերիկյան «AA Cater Truck» կորպորացիայի և «VAHE ENTERPRISES» ընկերության հիմնադիր ու սեփականատեր, հասարակական սննդի կազմակերպման, նորագույն տեխնոլոգիաների մշակման մասնագետ, բարերար, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներդրողներից[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահե Կարապետյանը ծնվել է 1940 թվականին Լիբանանում։ Տատը մահացել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Վեց երեխաների խնամքը մնացել է պապի վրա, ում թուրքերը հաց են առաջարկել, փոխարենը տարել Վահեի մորը և կնքել թուրքական անունով՝ Բախտիար։ 1919 թվականին մայրը փախչում է թուրքի ընտանիքից և նրան որդեգրում են Նշան Տեր-Ղազարյանների ընտանիքը։ Նրա անունը փոխում են և անվանում Ազնիվ։ Տեր-Ղազարյանների ընտանիքի հետ մայրը տեղափոխվում է Կիպրոս, այնուհետև Բեյրութ։

Վահեի հայրը ծնվել է 1893 թվականին Կիլիկիայի Տարսոն քաղաքում։ Ավարտել է Տարսոնի «Սենթ Փոլ» ամերիկյան ինստիտուտը, որից հետո անցել է աշխատանքի ոստիկանությունում։ Հայոց ցեղասպանության ժամանակ ոստիկանապետը զգուշացնում է հորը, որ ընտանիքով հեռանան Տարսոնից։ Նրանք տեղափոխվում են Դամասկոս, և հայրը ծառայության է անցնում ֆրանսիական բանակում որպես թարգմանիչ։ 28 տարեկանում հայրը հաշմանդամ է դառնում՝ կորցնելով ոտքը։ Շուտով ամուսնանում է Ազնիվի հետ, և ունենում են, ունենում են 6 երեխա` 3 աղջիկ, 3 տղա[4]։

1946 թվականին Սփյուռքահայերի հայրենադարձության ժամանակ վեց երեխաներով Հայաստան են գալիս նաև նրանց ընտանիքը։ Երևանում Վահեն ստանում է միջնակարգ կրթություն, այնուհետև ուսումը շարունակում է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1965 թվականին նրանց ընտանիքը բնակության նպատակով տեղափոխվում է Բաքու, երկու տարի անց Ֆրանսիա, այնուհետև Բեյրութ։ 1968 թվականին Վահեի ընտանիքը վերջնականապես հաստատվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ ԱՄՆ-ում Կարապետյանը իր գործունեությունը սկսում է մեքենաշինության ոլորտում։ Նա գնում էր պատրաստի մեքենաներ, քանդում և պատրաստում խոհանոց-մեքենա։ Դրանք հատուկ մեքենաներ էին, որոնք սնունդ էին մատակարարում տարբեր վայրեր։ Կարճ ժամանակահատվածում այդպիսի մեքենաների պահանջարկը շատացավ ԱՄՆ-ում, և նրա ձեռնարկությունը սկսեց արտադրել ավելի շատ մեքենաներ, որոնք արտահանվում են նաև երկրից դուրս։

Բարեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահե Կարապետյանը կատարել է բազմաթիվ բարեգործական աշխատանքներ։ 1974 թվականին, երբ արդեն կայացել էր որպես բիզնսմեն, մասնակցելն է Հոլիվուդում եկեղեցական, դպրոցաշինության աշխատանքներին։ Նախաձեռնել է Սուրբ Կարապետ եկեղեցու կառուցումը Հոլիվուդում[5] և 850 աշակերտ ունեցող «Ռոզ և Ալեքս Փիլիպոս» վարժարանի քառահարկ շենքի կառուցումը[6]։ Ֆինանսավորել է «Արցախի ձայն» երաժշտական նախագծով խմբի ամերիկյան շրջագայության, մասնակցել է UCLA համալսարանի հայագիտական ամբիոնի ստեղծմանը, ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Լաչինի Սուրբ Նահատակաց եկեղեցու կառուցմանը։ Հիմնել Է ճանապարհաշինական կազմակերպություն և կառուցել Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը[7]։ Նախաձեռնել Է Ամարասի ճանապարհի կառուցումը։ Մասնակցություն է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի շինարարական աշխատանքներին։ Մոտ կես միլիոն ԱՄՆ դոլարի սարքավորումների և ավտոմեքենաների նվիրատվություն է կատարել ՀՀ ոստիկանությանը։ Խոշոր նվիրատվություններով մասնակցում Է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած ամենամյա հեռուստամարաթոններին[8]։ Լոս Անջելեսում հիմնել և վարել է «Բացահայտում» հեռուստաժամը։ ԱՄՆ-ում և Հայաստանում հիմնադրել է հասարակական կազմակերպություններ։ Գյումրիում բնակարաններ է նվիրել անօթևան երեք ընտանիքների։ 2014 թվականին ՀԲԸՄ-ին տրամադրել է 5500 քառակուսի մետր մարմարապատ տարածք՝ «ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոնի» շենքը[9], որի կառուցումն ու ձևավորումը կատարել են ինքն ու իր կինը՝ Վերոնիկան։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման աշխատանքներին ցուցաբերած գործուն աջակցության համար ՀՀ նախագահի կողմից արժանացել է Երախտագիտության մեդալի[10]։
  • Հայրենիքի կառուցման գործում, Հայաստանում, սփյուռքում և Արցախում ծավալված բարեսիրական հայրենանվեր գործունեության, հայապահպանության, Հայրենիք-Սփյուռք գործակցության զարգացման շնորհակալ գործում ունեցած իր ավանդի համար, ծննդյան 70-ամյակի կապակցությամբ ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից արժանացել է Ոսկե մեդալի[11]։
  • «ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոն»-ի բացման շրջանակներում ՀԲԸՄ-ի կողմից շնորհվել է ՀԲԸՄ-ան բարերար անդամի կոչում և պարգևատրվել ՀԲԸՄ ոսկե մեդալով[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]