Միքայել Բասալե
Միքայել Բասալե | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Տիտղոս | Առաքելական Կառավարիչ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Արեւելեան Եվրոպայի Հայ Կաթողիկէների |
Ծննդավայր | ![]() |
Հոգևոր աստիճան | Կաղապար:Աբեղայ |
Միքայէլ Բասալե (արևմտ․հայ․՝ Միքայէլ Պասալէ, անգլ․՝ Mikael Bassalé, հունվարի 16, 1969, Բեյրութ, Լիբանան), հայ կաթողիկէ հոգեւորական։ 2022 թվականի մայիսի 17-ից սկսած ծառայում է որպես Առաքելական Կառավարիչ Հայաստանի, Վրաստանի,Ռուսաստանի եւ Արեւելեան Եվրոպայի Հայ Կաթողիկէ Առաջնորդութիւնում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայր Բասալեն ծնվել է սփյուռքահայ ընտանիքում, Լիբանանի մայրաքաղաքում՝ Բեյրութում, 1969 թվականի հունվարի 16-ին։ Հալեպում իր նախնական կրթությունն ավարտելուց հետո նա միանում է Զմմառի Սուրբ Տիրամոր վանքի միաբանության ճեմարանին, որտեղ սովորել է 1986–1987 թվականներին։ Այնուհետև շարունակել է ուսումը Լիբանանի Զմմառի գլխավոր ճեմարանում, որտեղ եկեղեցական մասնագիտություն է ձեռք բերել։ Քահանա է ձեռնադրվել 1997 թվականի դեկտեմբերի 21-ին, Հռոմի պապական Գրիգորյան համալսարանի ասպիրանտուրան անցնելուց հետո[1][2]։
Քահանա ձեռնադրվելուց հետո ծառայել է Զմմառի տարբեր հաստատություններում՝ Լիբանանի, Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի տարածքում, և միևնույն ժամանակ հովվական աշխատանք է կատարում հայ կաթոլիկների համար[1]։ Վերջին տարիներին ծառայել է որպես Սուրբ Խաչի ծխական քահանա Ամերիկայի Միացյալ Նահանգների Մասաչուսեթս նահանգի Բելմոնտ քաղաքում[3]։
2022 թվականի մայիսի 17-ին Բասալեն Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից ստացավ Արևելյան Եվրոպայի Հայ կաթոլիկների կանոնադրության առաքելական ադմինիստրատորի պաշտոնը, որը թափուր էր մնացել գրեթե 9 ամիս, երբ նախորդ շարքային Ռաֆայել Պետրոս ԻԱ Մինասյանն ընտրվեց Կիլիկիայի կաթողիկոս-պատրիարք։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «ÈՀայր Միքայէլ Պասալէ` Հայաստանի եւ Արեւելեան Եւրոպայի Հայ Կաթողիկէ Առաջնորդութեան Առաքելական Կառավարիչ». vaticannews. Վերցված է 2022 թ․ մայիսի 18-ին. Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
թեգ. «IV» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ: - ↑ «Назначен новый Апостольский Администратор для Армянского Католического Ординариата Армении, Грузии, России и Восточной Европы». Ordinariate for Catholics of Armenian Rite in Eastern Europe website (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 16-ին.
- ↑ «Nomina dell'Amministratore Apostolico dell'Ordinariato per gli Armeni cattolici dell'Europa Orientale». the Holy See press office (Italian). Վերցված է 2022 թ․ մայիսի 18-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)