Այլին Խաչատուրյան
Այլին Խաչատուրյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 20, 1978 (46 տարեկան) Բեյրութ, Լիբանան |
Ժանրեր | Ֆոլկ-Ռոք, Gothic Rock Ջազ |
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | վոկալ, դաշնամուր |
Գործունեություն | 1996 – ներկա |
Լեյբլ | EMC |
Կայք | eileenkhatchadourian.com |
Այլին Խաչատուրյան (հուլիսի 20, 1978, Բեյրութ, Լիբանան), լիբանանահայ ռոք-երգչուհի է[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այլին Խաչատուրյանը ծնվել է 1978 թվականին Բեյրութում, արվեստագետների ընտանիքում։ Սովորել է Բեյրութի Հռիփսիմյանց հայկական վարժարանում, տեղափոխվելով Կանադա‘ Մոնրեալի Սուրբ Յակոբ վարժարանում, այնուհետև վերադառնում Լիբանան, այնտեղ սովորում Լիբանանի Հայ Ճեմարանում, ավարտում Լիբանանի Moderne ուսումնարանը, ապա երկու տարի շարունակում է է Ս. Ժոզէֆ համալսարանի Կինոյի բաժնում։ Այնուհետև մեկնում Փարիզ, ուր մնում է 5 տարի ու հաճախում հայկական հին երգերի գործնական դասերին, դրան զուգահեռ՝ Սորբոնի համալսարանի Կինեմատոգրաֆի բաժինը, ստանում է «մշակութային միջոցառումների կազմակերպում» մասնագիտությունը։ Այլինը 18 տարեկան հասակում արժանանում է Սելին Դիոն մրցանակին[2]։ Հինգ տարի ի վեր համերգներով ելույթներ է ունենում լիբանանահայ դաշնակահար Գի Մանուկյանի հետ։ 19 տարեկանում ձայնագրում է իր առաջին երգը (Լամմա) արաբական ջազ ոճով, ապա Լիբանանից Դուբայ տեղափոխվելով՝ աշխատում է իր առաջին ձայնասկավառակի վրա, որն ավարտին է հասնում է 2008 թվականին և անվանվում Միտան (Իմ տուն)։ Ալբոմը 2009–ին«Armenian Music Awards» մրցանակաբաշխության ժամանակ շահեց «Լավագույն ռոք-ալբոմ» մրցանակը[3][4]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1997 - Լամմա (սինգլ)
- 2005 - Աբակա (սինգլ)
- 2008 - Միտան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ՀարցազրույցԴար 21(հայ.)
- ↑ Նայիրի Մկրտիչեան Տաղլեան (2011 հունվար 26). «Հայ ռոքի իշխանուհին՝ Այլին Խաչատուրեան». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2011 մարտ 09-ին.
- ↑ «2009 Armenian Music Awards». 2009 դեկտեմբեր 13. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2011 մարտ 09-ին.
- ↑ Լիանա Աղաջանյան (2009 դեկտեմբեր 15). «Armenian Music Awards Play to Full Crowd». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2011 մարտ 09-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Այլին Խաչատուրյանի պաշտոնական կայք
- Այլին Խաչատուրյանը MySpace ցանցում
- Այլին Խաչատուրյանը Twitter ցանցում