Երկաթե շերեփ (թերթ)
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Երկաթե շերեփ (այլ կիրառումներ)
Երկաթե շերեփ | |
---|---|
Տեսակ | հանդես |
Լեզու | Հայերեն և Արաբերեն |
Հրատարակիչ | ՀԱՀԳԲ ![]() |
Երկաթե շերեփ, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) ամսաթերթ։ Հրատարակվել է Լիբանանում 1985 թվականից։ Չափսերը եղել են 28.5x41 սմ, հետո՝ 19.5x27 սմ, էջերի տարբերությունը 8-48, տողաշարումը՝ սկզբում մեքենագիր, ապա համակարգչով։ Տպագրությունը՝ օֆսեթ։ Հրապարակել է ՀԱՀԳԲ–ի և ՀԺՇ–ի գործունեության վերաբերյալ նյութեր, հողորդումներ Խորհրդային Հայաստանի և Սփյուռքի կյանքից։ Հատուկ բաժին է նվիրել Թուրքիային։ 1988-1989 թվականներին տպագրել է Ղարաբաղյան շարժման վերաբերյալ նյութեր։ Տպագրվել է մինչև 1989 թվականը, որից հետո միացվել է «Սփյուռք» թերթին[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Վլադիմիր Պողոսյան․ «Չմոռանանք», Երևան 2006 թ․։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]