Հարություն Մադեյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարություն Մադեյան
Ծնվել էապրիլի 10, 1904(1904-04-10)[1]
ԾննդավայրԱդանա, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Լիբանան
Մասնագիտությունլրագրող և հրապարակախոս
ԱշխատավայրԿանչ[1]
ԿուսակցությունԼիբանանի կոմունիստական կուսակցություն[1]
Պարգևներ և
մրցանակներ
Ժողովուրդների բարեկամության շքանշան

Հարություն Մարտիրոսի Մադեյան (Մատեյան) (ապրիլի 10, 1904(1904-04-10)[1], Ադանա, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - անհայտ), Լիբանանի կոմունիստական կուսակցության (ԼԿԿ) գործիչ, լրագրող, հրապարակախոս։

Հոկտեմբերյան հեղափոխության ազդեցությամբ երիտասարդական շրջանից համակվել է կոմունիստական գաղափարախոսությամբ և 1922 թվականին անցել կոմունիստական գործունեության։ Մասնակցել է Լիբանանի «Սպարտակ երիտասարդություն» կոմունիստական կազմակերպության հիմնադրմանը (1924 թ.), ընտրվել դրա քարտուղար։ Եղել է ԼԿԿ-ի հայկական մասնաճյուղի հիմնադիրներից, ընտրվել է Լիբանանի կոմկուսի ԿԿ կազմում։ 1926-1928 թվականներին գտնվել է բանտարկության մեջ։ Եղել է մի շարք պրոպագանդիստական թերթերի («Նոր փարոս», «Սպարտակ», «Կարմիր արշալույս», «Մարտակոչ», «Ժողովրդի ձայն») պատասխանատու խմբագիր։ 1971 թ.-ին նշանակվել է ԼԿԿ օրգան «Կանչ» շաբաթաթերթի խմբագիր։

Տարբեր տարիների ընտրվել է ԼԿԿ ԿԿ քարտուղար, 1943-1975 թվականներին՝ քաղբյուրոյի անդամ, Լիբանանի կոմկուսի պատվիրակության կազմում մասնակցել է ԽՄԿԿ XX համագումարին։ Պարգևատրվել է ժողովուրդների բարեկամության շքանշանով (1974 թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 126