Սարգիս Զեյթլյան
Սարգիս Զեյթլյան | |
---|---|
Ծնվել է | 1930 |
Ծննդավայր | Մուսա լեռ, Հաթայի մարզ, Թուրքիա |
Մահացել է | մարտի 28, 1985 |
Մահվան վայր | Բեյրութ, Լիբանան |
Քաղաքացիություն | ![]() |
Սարգիս Զեյթլյան (1930, Մուսա լեռ, Հաթայի մարզ, Թուրքիա - մարտի 28, 1985, Բեյրութ, Լիբանան, առևանգումը՝ մարտի 28, 1985), հայ խմբագիր, հասարակական-քաղաքական գործիչ, ՀՅԴ Բյուրոյի անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սարգիս Զեյթլյանը ծնվել է 1930 թվականին, Մուսա լեռան Խըդր-Բեկ գյուղում։ Մուսա լեռցիների Լիբանան վերաբնակեցումից հետո, հաճախել է ազգային «Հառաջ» նախակրթարանը, այնուհետև Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանը և «Նշան Փալանճյան» ճեմարանի հայագիտական բաժինը, Լևոն Շանթի և Սիմոն Վրացյանի տնօրենության օրերին։
1954 թվականին հրավիրվել է Կահիրե, իբրև օգնական խմբագիր Վահան Նավասարդյանի խմբագրած «Հուսաբեր» օրաթերթի։ Նա պաշտոնավարել է նաև ազգային «Գալուստյան» վարժարանում, դասավանդելով հայագիտական նյութեր։
1958 թվականին նշանակվել է «Հուսաբեր»ի խմբագիր մինչև 1962 թվականը, երբ իր ընտանիքի հետ վերադարձել է Լիբանան, որտեղ նշանակվել է «Ազդակ»ի խմբագիր և այդ պաշտոնը վարել է մինչև 1968 թվականը։ ՀՅԴ Բյուրոյի պաշտոնաթերթ «Ազդակ շաբաթօրյակ-Դրոշակ»ի հիմնադրությունից հետո, մի շրջան իբրև օգնական խմբագիր պաշտոնավարելուց հետո, 1978 թվականից սկսած գործել է խմբագրապետի հանգամանքով, մինչև իր առևանգումը՝ մարտի 28-ին, 1985 թվականին։
1973 թվականից մինչև իր մահը, Սարգիս Զեյթլյանը հանարվում էր ՀՅԴ-ի մեջ որպես դաշնակցական ղեկավարության պատմական սերունդը փոխարինող և նրանց ուղին վերանորոգող պատասխանատու անդամների ներկայացուցչական դէմքերից մէկը, որ Հ.Յ.Դաշնակցության վերջին քառորդ դարում կազմակերպական կյանքի, ազգային քաղաքական գործունեության և գաղափարական վերանորոգման մէջ ունեցավ իր ուրույն և շոշափելի մասնակցության բաժինը։ Դերակատար եղավ նաև երիտասարդական միությունների հիմնադրության աշխատանքի մեջ՝ սփյուռքահայ երիտասարդությունը համախմբելով ազգային օրակարգի շուրջ։
Մահը
[խմբագրել | խմբագրել կոդը]1985 թվականի մարտի 28-ին առավոտյան՝ Զոքաք-Պլաթի շրջանում, «Նշան Փալանճյան» ճեմարանի ճանապարհի վրա, հակադաշնակցական ուժերի ձեռքով առևանգվեց և ավելի ուշ անծանոթ պայմաններում սպանվեց Սարգիս Զեյթլյանը։
Իր մահից հետո ՀՅԴ Բյուրոն հրատարակեց ծավալուն մի հատոր, որն ամփոփում էր Սարգիս Զեյթլյանի գրած հոդվածներն ու խմբագրականները[1]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սարգիս Զեյթլեան. գաղափարի մարտիկը («Դրօշակ»-ի մէջ հրատարակուած խմբագրականներ և յօդուածներ), Բեյրութ, 1993, 774 էջ։
- Հայ ազգային քաղաքականութեան գաղափարաբանութիւնը, հատ. Ա, Երևան - Լոս Անջելես, 1995, 866 էջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Մուսալեռցի - Այնճարցի Նահատակներ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 27-ին.