Ավետիք (հանդես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ավետիք (այլ կիրառումներ)

«Ավետիք», կրոնաբանասիրական հանդես։ Հայ կաթողիկե պատրիարքության պաշտոնաթերթ։ Լույս է տեսել 1932-1971 թվականներին իբրև ամսաթերթ, խմբագրությամբ Մեսրոպ եպիսկոպոս Թերգյանի և Վարդան վարդապետ Թեքեյանի։ 1983 թվականին վերահրատարակվել է իբրև եռամսյա, 1994 թվականից՝ քառամսյա։ Նոր շրջանում խմբագրական աշխատանքները կատարել են Մեսրոպ վարդապետ Ճուրյանը, Մանուել եպիսկոպոս Պաթագյանը, Վարդան Զորենցը (Վարդան եպիսկոպոս Աշգարյան), Կոմիտաս վարդապետ Պյոճյուքյանը, Գևորգ վարդապետ Եդիայանը և Հովսեփ վարդապետ Քելեկյանը։ Լուսաբանում է Հայ կաթողիկե եկեղեցու դերն ու գործունեությունը սփյուռքում, իսկ ԽՍՀՄ-ում վերակառուցման տարիներից և Հայաստանի վերանկախացումից հետո՝ նաև հայրենիքում։ Հրատարակում է հայ ժոդովրդի, հատկապես՝ հայ կաթոլիկ համայնքի պատմությանը, հայ մշակույթի տարբեր ճյուղերին նվիրված գիտական, գիտահանրամատչելի և բարոյագիտական բնույթի հոդվածներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png