Նորա Գևորգյան
Նորա Գևորգյան | |
---|---|
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | մոնտաժող, կինոռեժիսոր և կինոպրոդյուսեր |
Նորա Գևորգյան, կանադացի վավերագրող՝ հայկական արմատներով և ծագումով Սիրիայից, առավել հայտնի իր 2022 թվականին նկարահանված Batata ֆիլմով[1][2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում։ Մայրը սիրիացի է եղել, հայրը՝ լիբանանցի։ Իր հարցազրույցներից մեկում Գևորգյանն ասել է. «Իմ հայրը ծնվել է Լիբանանի Կարանտինա փախստականների ճամբարում։ Այսպիսով, ես իսկապես փախստականների ընտանիքից եմ, քանի որ ես ունեմ հայկական արմատներ։ Իմ նախնիները վերապրել են 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը»[3]։
Իր կյանքի մեծ մասը անցկացրել է Բեյրութում, սակայն Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ տեղափոխվել են Անջար՝ Լիբանանի հայաշատ քաղաքներից մեկը։ Նորան մեկ տարեկան է եղել, երբ իր ծնողները վերադարձել են Լիբանան[3]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր աշխատանքների համար Նորա Գևորգյանը ստացել է երեք Կանադական էկրանի մրցանակներ 2023 թվականի 11-րդ Canadian Screen Awards-ում «Լավագույն երկարամետրաժ վավերագրական ֆիլմ», «Լավագույն վավերագրական ֆիլմի օպերատորական աշխատանք», «Լավագույն վավերագրական ֆիլմի մոնտաժ»[4]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նորա Գևորգյանը նկարահանած վավերագրական ֆիլմերն են.[5]
- Veils Uncovered (2002)
- Anjar: The Heroes of Musa Dagh (2007)
- Anjar: Flowers, Goats and Heroes (2009)
- 23 Kilometres (2015)
- Batata (2022)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ "Hot Docs '22: Our Picks for the World’s Biggest & Best Documentary Film Festival". Original Cin, April 25, 2022.
- ↑ Jim Slotek, "Hot Docs '22: Batata Director on Life at a Lebanese Potato Farm/Refugee Camp through Syria and ISIS". Original Cin, April 25, 2022.
- ↑ 3,0 3,1 Levon Sevunts, Q&A with Noura Kevorkian
- ↑ Pat Mullen, "2023 Canadian Screen Award Nominations for Documentary". Point of View, February 22, 2023.
- ↑ Melanie Goodfellow, "Noura Kevorkian, '23 Kilometres'". Screen Daily, December 10, 2015.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նորա Գևորգյան Internet Movie Database կայքում